Քաղաքագետ. Այս բացառիկ հանդիպումը միայն ու միայն դրական նշանակություն է ունենալու
Քաղաքագետ Գեղամ Նազարյանը գրում է.
«Անկասկած, Հայաստանի և Արցախի նախկին նախագահների հանդիպումը շատ կարևոր քայլ է և դրական նշանակություն ունի: Պատերազմական այս բարդ վիճակում յուրաքանչյուր քայլ, որը կարող է նպաստել համախմբմանը և իրավիճակից դուրս գալու ելքեր գտնելուն, միանշանակ պետք է ողջունել:
Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Արկադի Ղուկասյանի և Բակո Սահակյանի հանդիպումը օրեր առաջ 16 կուսակցությունների կողմից արված կոչի տրամաբանության մեջ է և քայլ է մեր ներուժը համախմբելու և միասնաբար այս իրավիճակից արժանապատվորեն դուրս գալու և խաղաղություն հաստատելու համար:
Իրական համախմբումը լինում է հենց այսպես և ոչ թե չնյութականացող կոչերով: Հայաստանյան քաղաքական կյանքում արձանագրված այս բացառիկ հանդիպումը միայն ու միայն դրական նշանակություն է ունենալու: Նախկին նախագահների փորձը, ունակությունները, ազդեցությունը և կապերը անշուշտ կնպաստեն, որ մենք ավելի արագ և արժանապատվորեն դուրս գանք այս բարդ և ծանր իրավիճակից»։
Հարակից հրապարակումներ`
- Հայաստանի և Արցախի պաշտոնաթող նախագահները հանդիպել են՝ լուծումներ գտնելու պատերազմական իրադրությունում
- Հայաստանի ու Արցախի նախկին նախագահների մասնակցությամբ խորհրդակցություն է անցկացվել
- Երևանում հանդիպել են Հայաստանի ու Արցախի պաշտոնաթող նախագահները
- Կառավարությունից հաստատեցին՝ Արկադի Ղուկասյանի ու Բակո Սահակյանի հետ հանդիպում եղել է