Հրդեհ է բռնկվել «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 22-ին, ժամը 08։51-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 5 հասցեում գտնվող «ՍԱՍ ֆուդ կորտ»-ի տանիքում։
ԱԻՆ-ից հայտնում են, որ հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից չորս մարտական հաշվարկ։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։13-ին։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ