Քաղաքական 18:17 22/10/2020 Հայաստան

Միքայել Մելքումյանը Շանհայի համաժողովում ներկայացրել է իրավիճակը ԼՂ-ում

«Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Միքայել Մելքումյանը ելույթ  է ունեցել Շանհայի համագործակցության կազմակերպության համաժողովում՝ անդրադառնալով ԼՂ-ում տիրող իրավիճակին և Թուրքիայի մասնակցությանը պատերազմական գործողություններում։

«Հարգելի՛ գործընկերներ,

Նախ թույլ տվեք «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի անունից ջերմորեն ողջունել «Շանհայի համագործակցության կազմակերպության երկրների միջտարածաշրջանային սոցիալ-տնտեսական համագործակցություն. միջկուսակցական տեսակետ» համաժողովի կազմակերպիչներին և բոլոր մասնակիցներին, մաղթել արդյունավետ աշխատանք:
Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանը Թուրքիայից և Սիրիայից տեղափոխված միջազգային ջիհադական ահաբեկիչների ներգարվմամբ լեռնային ղարաբաղա-ադրբեջանական սահմանին պատերազմ սկսեց Արցախի պաշտպանության բանակի և խաղաղ ազգաբնակչության դեմ:

Միջազգային իրավունքի կոպտագույն խախտում է ռազմական գործողություններին վարձկանների մասնակցությունը: ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 բանաձևով խստորեն դատապարտել է վարձկանների օգտագործումը ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով՝ վարձկանների արարքները համարելով հանցագործություն և սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Հարկ է առանձնակի ուշադրություն հրավիրել Ադրբեջանի կողմից կասետային մարտագլխիկներով զինված հարձակումների իրականացման վրա, ինչը միանշանակ անթույլատրելի ռազմական ագրեսիա է խաղաղ բնակչության նկատմամբ: Ինչպես Ժնևյան կոնվենցիաները, այնպես էլ «Կասետային զինամթերքի մասին» ՄԱԿ-ի կոնվենցիան հստակ սահմանափակում են պատերազմելու մեթոդների ու միջոցների ընտրության իրավունքը՝ չթույլատրելով նման վտանգավոր զինատեսակների կիրառումը:

Միջազգային իրավական փաստաթղթերը և միջազգային մարդասիրական սովորութային իրավունքն արգելում են կասետային զինատեսակների կիրառումը՝ դրանք համարելով մահաբեր և անմարդկային: Նշված զինատեսակներն ունեն ոչ ընտրողական ազդեցություն և վտանգում են խաղաղ բնակչության կյանքն ու առողջությունը, պատճառում լրացուցիչ վնասներ ու տառապանքներ:

Ռազմական գործողություններն ընթանում են նաև թուրքական ու իսրայելական հարվածային և այլ տեսակի ԱԹՍ-երի կիրառմամբ: Ավերվում են տներ, մշակութային և պատմական արժեք ներկայացնող հուշարձաններ, հրթիռային հարված է հասցվել Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: Սա բարբարոսություն է և ֆաշիզմ: Շատ պետություններ դատապարտել են Ադրբեջանի ագրեսիան ընդդեմ Արցախի ժողովրդի, ինչը, սակայն, բավական չէ: Կան նաև պետություններ, որոնք կոնկրետ քայեր են ձեռնարկում ռազմական գործողությունների դադարեցման ուղղությամբ:

Նրանց թվում է Ռուսաստանի Դաշնությունը՝ ՀԱՊԿ գծով մեր դաշնակիցը և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրներից մեկը: Ռուսաստանի անմիջական մասնակցությամբ 2 անգամ Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն կրակի դադարեցման ուղղությամբ, սակայն գործնականում ադրբեջանական կողմը հրաժարվել է պահպանել հրադադարը, ինչի արդյունքում այսօր մենք ունենք հումանիտար աղետ այն առումով, որ ռազմական գործողությունների վայրերից դիակների դուրսբերում չի իրականացվում: Պետք է հասնել հրադադարի պահպանմանը:

Ուշագրավ է, որ Հայաստանն ընդդեմ Թուրքիայի թիվ 43517/20 գանգատի հիման վրա մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2020 թվականի հոկտեմբերի 6-ին բավարարել է ՀՀ կառավարության պահանջը և որոշում է կայացրել միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ: Հիշյալ որոշման մեջ մասնավորապես ասված է. «Եվրոպական դատարանը վերահաստատում է միջանկյալ միջոց կիրառելու մասին սեպտեմբերի 29-ի որոշումը և կոչ անում ուղղակի կամ անուղղակի ներգրավված բոլոր երկրներին, այդ թվում՝ Թուրքիային, զերծ մնալ քաղաքացիական բնակչության՝ Կոնվենցիայով պաշտպանվող իրավունքները խախտելուց»:

Առկա իրավիճակի վերլուծությունը թույլ է տալիս եզրահանգում անել Հայաստանի Հանրապետության կողմից իր ինքնապաշտպանության իրավունքի իրացման մասին. ադրբեջանական զինուժի կողմից Հայաստանի Հանրապետության տարածքում մարտական հերթապահություն իրականացնող մարտական տեխնիկայի թիրախավորումից հետո Հայաստանը ՄԱԿ-ի կանոնադրության 51-րդ հոդվածով իրավունք է ձեռք բերում դիմելու ինքնապաշտպանության և խոցելու այն բոլոր ռազմական օբյեկտները, որոնցից ակնհայտ վտանգ է սպառնում Հայաստանի Հանրապետության տարածքին:
Հայերը հազարամյակներով ապրում են Արցախում: Դրա վկայությունն են հազարամյա վանքերը, գերեզմանները, մշակութային արժեք ներկայացնող հուշարձանները:

Արցախյան պատերազմի ժամանակակից փուլն ունի իր առանձնահատկությունները.

1. Առաջին անգամ Թուրքիան ոչ միայն ուղղակի կերպով զենք է մատակարարում Ադրբեջանին, այլև թուրք գեներալներն անձամբ են ղեկավարում ռազմական գործողություններն ընդդեմ արցախահայության:
2. Առաջին անգամ տարածաշրջան են տեղափոխվել և ադրբեջանական բանակի կազմում կռվում են իսլամիստ-ծայրահեղականներ Սիրիայից:
3. Չեն պահպանվում Մոսկվայում ձեռք բերված հրադադարի վերաբերյալ պայմանավորվածությունները և այս հարցում ողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ղեկավարության վրա»,- իր ելույթում ասել է պատգամավորը:



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

22:39
ՌԴ ՊՆ. Նոյեմբերի 14-ից Հայաստանից ԼՂ է վերադարձել 23 514 փախստական
Մեկ օրում  ռուս խաղաղապահների  հետ համագործակցության արդյունքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2 431 մարդ։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
22:24
Բագրատ Սրբազան. Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին
«Մենք հստակ կերպով ուրվագծել ենք, թե ինչին պարտվեցինք»,-ասում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Էլինար Վարդանյան. Գիտակցու՞մ է, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված ՀՔԾ պետը, որ Շուշիի անկումը նաև իր գործողությունների հետևանքն է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որտեղ անդրադարձել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Մխիթար Գոշ...
Աղբյուր` Panorama.am
21:56
Երեխու անունը Նիկոլ են դրել, բայց հիմա Հայկ են կանչում
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Մոսկվայում գտնվող Արմեն Սարգսյանը մինչ ռուսաստանահայ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
21:56
Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը հույսեր է կապում Ադրբեջանի շուկայի հետ
«Սահմանների բացումը ընձեռնելու է լայն հնարավորություններ։ Մեր արտահանողները կարող են ապրանքն արտահանել Ռուսաստան կամ այլ երկրներ ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վիկտոր Սողոմոնյան. Փաշինյանը, ինչպես միշտ, սուտ է խոսում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ընթացքում կատարած ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
21:14
«Մխիթար, դավաճան». Ակցիա Հայրապետյանի դեմ
Մի քանի քաղաքացիներ ակցիա են իրականացրել այն շենքի դիմաց, որտեղ բնակվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:57
Ռուսաստանը Ստեփանակերտում գտնվող խաղաղապահներին բեռ է ուղարկել Ադրբեջանի տարածքով
Ռուսաստանը Ղարաբաղի տարածքում գտնվող ռուս խաղաղապահների համար անհրաժեշտ բեռ է ուղարկել Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Արփինե Հովհաննիսյան. Նիկոլ չկա, մոռացեք
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:33
Կարեն Վրթանեսյան. Առավոտյան ազատման դիմումը գրե՛ք ու դուրս եկեք այն կառույցներից, որոնք պիտի իբր պետական շահ պաշտպանեին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
20:32
Ադրբեջանցիները՝ հայ զինծառակողներին. «Ալլահ աքբար»
Ադրբեջանցի զինվորները Սոթքի անցակետի մոտ «Ալլահ աքբար» են գոռում՝ դիմելով հայ զինծառայողներին։ Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
20:06
Վաղվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:18
Սյունիք հասած հայ-ադրբեջանական սահմանին մեր տղաները շտապում են առավելագույն բարենպաստ դիրքերում ամրապնդվել
News.am-ը գրում է. «Պատերազմի հետեւանքով Սյունիք հասած հայ–ադրբեջանական սահմանին զինվորականներ ու կամավորներն այժմ նոր խրամատներ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Շարմազանով. Ոչ Հադրութի և ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Դեռևս հոկտեմբերի 12-ին,կրկնում եմ հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում,  նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում...
Աղբյուր` Panorama.am
16:56
Պետական լիազոր մարմինները պարտավոր են լծակները կիրառել՝ գերիների հարազատների հետ հաղորդակցման համար. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է. «Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել
Գլոբալ անվտանգության մասին օրինագծի դեմ շաբաթօրյա ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Նիկո՛լ, որքան էլ կամենաս ոչնչացնել Արցախը, միևնույն է, չի՜ ստացվելու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքի էջում Արցախից տեսագրություն է հրապարակել և գրել է. «Նիկո՛լ,...
Աղբյուր` Panorama.am
16:09
Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ...Սարհատ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Աթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս. Կիմ Բալայան
Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.   «Սիրելի հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Մեր ազգի լավագույն զավակներն այսօր թուրքերի ձեռքում են և ինչերի՞ են ենթարկվում. Արսեն Գրիգորյան
«Հայաստանում իշխանություն գոյություն չունի, իշխանությունը, որը կարող է որևէ հարց լուծել, բանակցել դաշնակից, թշնամու հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
14:25
Հիրավի, կա սուտ, մեծ սուտ և Նիկոլ Փաշինյանի սուտ. Գոհար Մելոյան
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
14:24
Փլուզում «Օդալեն» ռեստորանում, կա զոհ
Նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
13:53
Արցախում շարունակվում են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է հայտնաբերված հերթական զինամթերքի պայթեցման մասին: «Հարգելի հայրենակիցներ....
Աղբյուր` Panorama.am
13:38
Անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ռուսաստանից պետք է խնդրել միայն մեկ բան` զենք. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկու տարի ասում էի չէիք լսում, հիմա լսեք․ Էն...
Աղբյուր` Panorama.am
13:36
Լարիսա Ալավերդյան. Դա քաղաքական անմեղսունակություն է
«Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է հասկանա, որ իր խոսքը որևէ արժեք չունի»,- 168TV–ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:35
Մարուքյան. Սպասենք մի նոր հոդվածի, որտեղ արդարանալով մեզ կպատմի...
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․  «Գլխավոր գերագույն հրամանատարը անդադար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}