Տնտեսություն 18:35 22/10/2020 Հայաստան

Սահմանվել են հարկային արտոնություններ․ՊԵԿ

Պետական եկամուտների կոմիտեն հայտնում է, որ ՀՀ ԱԺ կողմից 2020թ. հոկտեմբերի 21-ին ընդունվել է «Ռազմական դրության ժամանակահատվածում հարկային արտոնություններ սահմանելու մասին» ՀՀ օրենքը, որով սահմանվել են հարկային արտոնություններ: Օրենքն ուժի մեջ է պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից եւ տարածվում է 2020թ. սեպտեմբերի 27-ից հետո ծագած հարաբերությունների վրա:

Արտոնությունները վերաբերում են ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և  ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումներին՝

1) ռազմական դրության ժամանակահատվածում ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների ներմուծումն ազատվում է ԱԱՀ-ից, ակցիզային հարկից եւ բնապահպանական հարկից, եթե այդ ապրանքներն անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվում են վերոնշյալ նախարարություններին,

2) ռազմական դրության ժամանակահատվածում Կառավարության սահմանած ցանկում ներառված ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարման գործարքներին վերագրվող ձեռքբերումների մասով ԱԱՀ-ի գումարները ենթակա են հաշվանցման՝ ԱԱՀ վճարողներն այդ ձեռքբերումների մասով հաշվանցման ենթակա ԱԱՀ-ի գումարների նվազեցումներ և(կամ) վերաձեւակերպումներ չեն կատարում,

3) օրենքն ուժի մեջ մտնելուց հետո` 10 օրվա ընթացքում Կառավարությունը կսահմանի ապրանքատեսակների ցանկը, որոնց մասով պետք է կիրառվեն նշված կարգավորումները, իսկ 2020թ. սեպտեմբերի 27-ից մինչև ցանկի սահմանումը դրանք կիրառվելու են ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման և ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության եւ (կամ) առողջապահության նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարված բոլոր ապրանքների մասով,

4) ապրանքների անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումների փաստը հավաստվում է կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի կամ նոտարների կողմից սահմանված կարգով դուրս գրված` ստացող նախարարության կողմից վավերացված հաշիվ վավերագրերով, իսկ անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց մասով՝ կողմերի միջեւ օրենսդրությամբ սահմանված կարգով կազմված այլ փաստաթղթերով,

5) կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ռազմական դրության ժամանակահատվածում ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների, տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության և (կամ) առողջապահության նախարարություններին անհատույց (նվիրատվությամբ) մատակարարվող դրոշմավորման ենթակա ապրանքներն ակցիզային դրոշմանիշներով կամ դրոշմապիտակներով դրոշմավորման ենթակա չեն: Ռազմական դրության ժամանակահատվածում դրոշմավորված ապրանքներ հանձնելու դեպքում դրա վերաբերյալ համապատասխան նշում է կատարվում անհատույց (նվիրատվությամբ) մատակարարումների փաստը հավաստող փաստաթղթում։

Օրենքով սահմանված կարգավորումների կիրառման առումով Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ԵԱՏՄ անդամ հանդիսացող պետություններից ապրանքների ներմուծման մասով մինչեւ ապրանքները ներմուծելու (ՀՀ պետական սահմանը հատելու) օրն ընդգրկող ամսվան հաջորդող ամսվա 20-ը ներառյալ հարկային մարմին պետք է ներկայացվեն`

-կազմակերպությունների և անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծման հարկային հայտարարագիր, ապրանքների ներմուծման եւ անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարություն,

-անհատ ձեռնարկատեր չհամարվող ֆիզիկական անձանց կողմից ներմուծման հարկային հայտարարագիր Կառավարության 13.02.2020թ. N171-Ն որոշմամբ սահմանված ակնհայտ առեւտրային չափաքանակները գերազանցող ապրանքների մասով։

Ապրանքների ներմուծման մասով արտոնության կիրառումը հիմնավորելու նպատակով հարկային մարմին ներկայացվող ներմուծման հարկային հայտարարագրին անհրաժեշտ կլինի կցել հարկ վճարողի կողմից սահմանված կարգով դուրս գրված (կազմված)` ստացող նախարարություն կողմից վավերացված հաշվարկային փաստաթուղթը:

Պետական եկամուտների կոմիտեն պատրաստակամություն է հայտնում աշխատանքային կարգով օժանդակել հարկ վճարողներին և ֆիզիկական անձանց՝ արտոնության կիրառման շրջանակում հայտարարագիր ներկայացնելու կարգի եւ պայմանների հետ կապված բոլոր հարցերում:

Լրացուցիչ հարցերի դեպքում կարող եք դիմել ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հեռախոսազանգերի կենտրոն՝ 060 544 444 կամ 0 8000 0007 հեռախոսահամարներով։

 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:43
«Հաղթական կամարների վրա ոտքերը չռած «հաղթում էիք». վայելեք ձեր ստեղծած քաոսը․․․». Էդիկ Բաղդասարյան
«Հետք»-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ցռան Վերգոներ, ձեզ թվում էր՝ ֆեյսբուքով են...
Աղբյուր` Panorama.am
17:32
Քաշաթաղը կամավորների կարիք ունի
Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանը կամավորների աջակցության կարիք կա։  «Սիրելի՛ կամավորներ Ինչպես պատերազմի ընթացքում՝...
Աղբյուր` Panorama.am
17:03
«Միքայել, դավաճան». Ակցիա իշխանական պատգամավորի տան մոտ
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Միքայել Զոլյանի  բնակարանի շքամուտքի  մոտ այսօր մի քանի քաղաքացիներ բողոքի ակցիա են...
Աղբյուր` Panorama.am
16:59
Հակահարձակման սխալ հրամանին է, որ խառնվել է վարչապետի տիկինը. Հրանտ Բագրատյան
«Պատերացրեք՝ դա ինչ է, ես պատկերավոր թվերով ասեմ՝ ինչպե՞ս կարող է 1000 հոգին 10 000 հոգու շրջափակել, կատարյալ անասուն պետք է լինես նման...
Աղբյուր` Panorama.am
16:58
Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը
ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վարազդատ Կարապետյանը վայր է դնում պատգամավորական մանդատը։ «Սիրելի՛ ընկերներ, այսօր...
Աղբյուր` Panorama.am
16:45
Ամայացած Քարվաճառ
Արցախի Քարվաճառի շրջանը հանձնվեց Ադրբեջանին։ «Ֆոտոլուր»-ը մի վերջին անգամ եղել է այնտեղ։...
Աղբյուր` Panorama.am
16:35
ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքները
Հայկական ԱԷԿ-ում մեկնարկել են ռեակտորի իրանի վերականգնողական թրծման նախապատրաստական աշխատանքներ: Հայկական ԱԷԿ-ի աշխատակիցները ռուսաստանյան ...
Աղբյուր` Panorama.am
16:33
Սադրանք էր անձամբ իմ նկատմամբ. Իշխանյանն՝ իրեն բերման ենթարկելու մասին
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բերման է ենթարկվել կառավարության շենքի դիմացից ծեծի ենթարկելու կասկածանքով։ Այս մասին ասաց Իշխանյանը ոստիկանության...
Աղբյուր` Panorama.am
16:28
Ադրբեջանցի խաղաղ բնակիչները քաջ գիտակցում են, որ պատերազմը կարող է վերսկսվել. Պեգով
Արցախում այժմ էլ սադրանքներն անխուսափելի են։ Ըստ ռազմական լրագրող Սեմյոն Պեգովի, պետք է հաշվի առնել այն, որ այսօր Ադրբեջանում հայտնված ...
Աղբյուր` Panorama.am
16:10
ՊՆ պաշտոնյաները, այդ թվում հանրահայտ սուտասան Արծրուն Հովհաննիսյանը, ինձ ձեռք էին առնում. Հրանտ Բագրատյան
«Մենք 80 տոկոսով պարտվել ենք ԱԹՍ-ների, հատկապես՝ բայրաքթարների պատճառով»,- ասուլիսում հայտարարեց ՀՀ նախկին վարչապետ Հրանտ...
Աղբյուր` Panorama.am
16:04
Կորոնավիրուսային հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է եղել Երևանում և Կոտայքի մարզում
Նոր կորոնավիրուսային վարակով հիվանդացության վերլուծության արդյունքում պարզվել է, որ վերջին տասնօրյակում հիվանդացության ցուցանիշն առավել բարձր է...
Աղբյուր` Panorama.am
16:01
Փաստաբաններն այցելել են հացադուլ հայտարարած Կիմ Բալայանին
Հայտնի փաստաբաններ Տիգրան Աթանեսյանն ու Երվանդ Վարոսյանն այսօր այցելել են Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՍԴ...
Աղբյուր` Panorama.am
15:47
Գեղամ Մանուկյան. Հացադուլին միացել է 2008 թվականին զոհված Անդրանիկ Կիրակոսյանի մայրը
ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանը, որը նոյեմբերի 23-ից կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ է հայտարարել, գրում...
Աղբյուր` Panorama.am
15:17
Վանեցյան. Փոխարեն ԱԱԾ-ն զբաղվեր «Բայրաքթարներ»-ի մասին ինֆորմացիա հավաքելով, ուղարկում էին սատանա բռնելու
Կառավարության դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականով անժամկետ հացադուլ հայտարարած դաշնակցական գործիչ Գեղամ Մանուկյանին, ՍԴ նախկին անդամ Կիմ...
Աղբյուր` Panorama.am
15:10
Տիգրան Ավինյանի մակարդակով Հայաստանը ռեգուլյար ապտակում էր Չինաստանին. Հրանտ Բագրատյան
«Սա պարտություն չէ, սա ջախջախում է, մեր բանակի տեխնիկայի 85 տոկոսը չկա, ոչնչացված է,  ադրբեջանցիները հաշվում են, իրենց տարածքում է...
Աղբյուր` Panorama.am
15:05
Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը բերման է ենթարկվել
Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման խումբը մեկնել է Ոստիկանության Կենտրոնականի բաժին իրավապաշտպան Ավետիք Իշխանյանին բերման ենթարկելու...
Աղբյուր` Panorama.am
15:02
Հադրութի կորուստն ավելի օբյեկտիվ և ռազմական էր, քան քաղաքական. Սեմյոն Պեգով
«Հադրութի կորուստն ավելի օբյեկտիվ և ռազմական էր, քան քաղաքական: Քաղաքի համար մեկ շաբաթից ավելի կռիվներ էին ընթանում»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
14:53
Կաննի և Տալլինի փառատոնները դատապարտել են Ադրբեջանի կոչերը՝ միտված Նորա Մարտիրոսյանի ֆիլմի ցուցադրությունները ձախողելուն
Ամերիկյան նշանավոր «Variety» մշակութային հանդեսն անդրադարձել է ռեժիսոր Նորա Մարտիրոսյանի «Երբ որ քամին հանդարտվի»...
Աղբյուր` Panorama.am
14:45
Մարուքյանը դիմել է CPT նախագահին՝ կանխարգելելու Ադրբեջանում հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի դեպքերը
ԵԽ Խոշտանգումների Կանխարգելման Կոմիտեն միակ մարմինն է, որ կարող է անարգել մուտք գործել Ադրբեջանի ցանկացած փակ հաստատություններ»
Աղբյուր` Panorama.am
14:40
«Հիմա զինվորներին որպես ձրի աշխատուժ են օգտագործում, կարծես մարդ չեն, զգացմունք չունեն»
Երևանի ավագանու նախկին անդամ Արսեն Կարապետյանը հայտնում է, որ իրենց պահած դիրքը, 50 օր անառիկ մնալուց հետո, ապամոնտաժվել է և հանձնվել թուրքին։...
Աղբյուր` Panorama.am
14:36
Ադրբեջանի ԶՈւ պաշտոնյաները հայ զինծառայողների նկատմամբ իրականացրել են ծանրագույն հանցագործություններ
Ձեռք են բերվել բավարար օբյեկտիվ ապացույցներ Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց սպանության, խոշտանգման և նրանց նկատմամբ դաժան վերաբերմունքի դրսևորման փաստերով
Աղբյուր` Panorama.am
14:33
Ֆրանսիայի Սենատը այսօր կքննարկի Արցախի անկախությունը ճանաչելու բանաձևը․ ի՞նչ է այն իրենից ներկայացնում
Ֆրանսիայի Հանրապետության Սենատն այսօր կքննարկի ու քվեարկության կներկայացնի «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության...
Աղբյուր` Panorama.am
14:28
ԳԱԱ նախագահությունը պահանջում է ՀՀ կառավարության հրաժարականը
ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի նախագահությունն Արցախի և Հայաստանի դեմ թուրք-ադրբեջանական ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակի...
Աղբյուր` Panorama.am
14:25
Օնիկ Գասպարյանը հրաժարական չի տվել
ՀՀ պաշտպանության նախարարությունից հայտնում են.  «ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանի հրաժարականի...
Աղբյուր` Panorama.am
14:15
Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր. Սեմյոն Պեգով
«Այո, ես ասում և պնդում եմ, որ Շուշիի հանձնումն ավելի շատ քաղաքական որոշում էր. այն պարզ պատճառով, որ պայմանավորվածության ստորագրման պահին...
Աղբյուր` Panorama.am
14:06
Կարո Փայլանը՝ Չավուշօղլուին․ Մի երազանք ունեմ, որ մի օր Թուրքիան Հայաստանին անվանի եղբայրական պետություն, ինչպես Ադրբեջանին
Թուրքիայի խորհրդարանի հայ պատգամավոր Կարո Փայլանը արգործնախարարության 2021-ի բյուջեի քննարկման ժամանակ քննադատել է Թուրքիայի արտաքին...
Աղբյուր` Panorama.am
14:00
Վիրավոր զինծառայողները վստահ են՝ պատերազմի վերջն իրենք են դնելու Շահումյանն ու Գետաշենը վերցնելով
«Մեր զինվորները չէին մտածում հետագայի մասին, հնարավոր ու անհնարին ամեն ինչ անում էին, խնդիր դնում էինք, կատարում էին»։
Աղբյուր` Panorama.am
13:54
Ստեփանակերտցիները ՌԴ խաղաղապահների հետ նշել են Խաղաղապահների օրը
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ խաղաղապահների օրվա կապակցությամբ Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանն այցելել է ռուս խաղաղապահների...
Աղբյուր` Panorama.am
13:48
Կիմ Բալայանը՝ Վանեցյանին. Ինչո՞ւ գլխավոր դատախազը Նիկոլ Փաշինյանին մեղադրանք չի առաջադրում
ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանն այսօր այցելեց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ...
Աղբյուր` Panorama.am
13:42
Նյու Ջերսիի Ռիջեֆիլդ քաղաքային խորհուրդը ճանաչել է Արցախի անկախությունը
ԱՄՆ Նյու Ջերսի նահանգի Ռիջեֆիլդի քաղաքային խորյուրդը (Borough of Ridgefield) ճանաչել է Արցախի անկախությունը։ Այս մասին հայտնում է ԱՄՆ Հայ դատի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}