Քաղաքական 15:20 22/10/2020 Հայաստան

Դեմոյան. Հայկական գործոնը հնարավոր է ոչ ուղղակիորեն, բայց կապ ունի Իդլիբից թուրքական նահանջի հետ

Միջազգային լրատվամիջոցները, հղում անելով տարբեր աղբյուրներին, հայտնում են, որ Թուրքիան, ամենայն հավանականությամբ, կհրաժարվի իր մի քանի դիտարկման հենակետերից սիրիական Իդլիբում, որոնք կանցնեն ապստամբների և ռադիկալ խմբավորումների հսկողության տակ։

Panorama.am-ը դիմեց թուրքագետ Հայկ Դեմոյանին՝ պարզելու, թե Թուրքիայի այդ քայլը ինչով կարելի է բացատրել։

Panorama.am- Ինչո՞վ կարող է պայմանավորված լինել Թուրքիայի այդ քայլը և հնարավո՞ր է ուժերը մեր կողմ դուրս հանելու համար է հեռանում Իդլիբից։

Հայկ Դեմոյան- Թուրքական այդ նահանջին կարող է մի քանի հանգամանք նպաստել։
Նախ ասեմ՝ նահանջի պարագայում չի կարող որևէ կերպ ուժային բալանսի կամ համալրման խնդիր լուծել, եթե խոսքը մեր ճակատի մասին է։ Մի ամբողջ բանակ է հայկական սահմանին կանգնած, այդ փոքրիկ զորամասը, որ հիմա Սիրիայում է, տեսակար կշիռ չունի, որ գա ու համալրի արևելյան ճակատը մեր դեմ, Հայաստանի և Ռուսաստանի դեմ  ինչ-որ հարց լուծելու համար։ Դա այն ուժը չէ, որ պետք է գա ու բալանսավորի սահմանում թուրքական ռազմական ներկայությունը։ 

Վարկածներից մեկով՝ ինչ-որ պայմանավորվածություններ գոյություն ունեն հակաահաբեկչական կոալիցիայի անդամներ միջև, թեկուզ անդրկուլիսյան, որ թուրքական կողմը պետք է այնտեղից հեռանա։

Տվյալ դեպքում տեսնում ենք, որ այդ ահաբեկչական կոչվածն այլևս չի սահմանափակվում սիրիական, մերձավորարևելյան տարածաշրջանով, Թուրքիայի և Ադրբեջանի միջոցով հասել է մինչև Կովկաս։  Այսինքն` Թուրքիայի վրա ուժեղ ճշում է  գործադրվել ահաբեկիչներ արտահանելու առումով, կարող է հիմքեր ունենալ, որովհետև միջազգային մամուլը, առաջնորդները՝ Ռուսաստան, Ֆրանսիա, ԱՄՆ հետախուզությունը փաստում են, որ Թուրքիան ի խախտումն ՄԱԿ-ի 1989 թվականի վարձկաններ հավաքագրելու, օգտագործելու ու մարզելու հայտնի կոնֆենցիան, իրականացնում  է այդպիսի աշխատանք Ադրբեջանում՝ նրանց ռազմական գործողություններում ներառելու համար։

Մյուս մտավախությունը, որ մենք պետք է պարտադիր ունենանք ու դրա մասին բաց խոսենք, Աստված մի արասցե, եթե աշխարհի ուժային կենտրոններից որևէ մեկը պայմանավործության է եկել, որը կրկին կարող է արձագանքել ղարաբաղյան ճակատը։ Այսինքն` թուրքական կողմը, որի ներկայությունը բավական ակտիվ էր ռազմական առումով ու փորձում էր խորացնել, հետ է քաշվում ինչ-ինչ պայմանավորվածությունների հիման վրա, որոնք կարող են թուրքական կողմին գոհացնելու համար երևան գան արցախյան ճակատում։

Նաև կարող է կապ ունենալ Թուրքիայում խորացող տնտեսական ճգնաժամի հետ, լիրան աղետալի անկում է ապրում։ Պատերազմը թանկ հաճույք է։ Թուրքիան փորձում է այն ծախսերը, որոնք պետք է արվեին Հյուսիսային Սիրիայի տարածքում, ուղղել դեպի արցախա-ադրբեջանական ուղղություն, որովհետև տնտեսությունը կարող է երկու ճակատի դեպքում չդիմանալ, գերծախս է, որը նախատեսված չէր ու որը երկարաժամկետ է։

Ենթադրաբար, թուրք-ադրբեջանական միացյալ գործողությունն Արցախում, ըստ վերլուծաբանների, պետք է լիներ բլիցկրիգային, կարճ ժամկետում հայկական կողմին պարտադրեին կամ կապիտուլյացիա, կամ զիջում,  ինչը չպետք է ծախաստար լիներ, եթե ռազմական գործողությունները դադարում են, նոր ծախսեր չի ենթադրվում։ Բայց արդեն չորրորդ շաբաթն է շարունակվում, թուրքական կողմն այնտեղ է իր զինուժով, գեներալներով, զինվորներով, զինատեսակներով, ինչը հավելյալ ծախս է, լրացուցիչ ծանրաբեռնվածություն է Թուրքիայի վրա։ Հետևաբար, երկարատև պատերազմական գործողությունը չի կարող չազդել Թուրքիայի տնտեսության, լիրայի արժեզրկման վրա։ Չեմ բացառում, որ նահանջը կապված է տնտեսական գերծախսի հետ։

Panorama.am- Ամեն դեպքում, կարող ենք արձանագրել, որ հայկական գործոնը, ղարաբաղյան հակամարտության գոտում ընթացող ռազմական գործողությունները կապ ունեն Իդլիբից թուրքական նահանջի  հետ։

Հայկ Դեմոյան- Հնարավոր է ոչ ուղղակիորեն, այո. այն, ինչ իրենք չկարողացան Արցախում ապահովագրել ու հաստատել բլիցկրիգային հարվածի դեպքում՝ անմիջապես հասնել առավելության ռազմի դաշտում, դա վերածել քաղաքական կապիտալի, բայց այս դեպքում նաև տեսնում ենք, որ Թուրքիայի տնտեսությունը խորը ճգնաժամի մեջ է, լրացուցիչ ճակատում արվում են ծախսեր, որոնք միլիոնավոր դոլարների են հասնում։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

10:35
Անջելինա Ջոլին Բրեդ Փիթից ստացել է 100 միլիոն դոլար
Հոլիվուդյան աստղ Անջելինա Ջոլին, ամուսնալուծվելով նախկին ամուսնուց՝ դերասան Բրեդ Փիթից, ստացել էր 100 միլիոն դոլար։ Այս մասին գրում է Daily...
Աղբյուր` Panorama.am
10:21
Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ Փաշինյանին անձամբ «զննել» հրթիռները
Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Ապրիլի 19, 2024 թ. Արդեն 2 տարի 7...
Աղբյուր` Panorama.am
10:17
Փաշինյանի հիմնական նպատակը թեման սառեցնելը, որից հետո հանձնման պրոցեսն իր համար առավել սահուն կլինի. Աբրահամյան
«Փաշինյանի Տավուշ կատարած վերջին այցը 2 հիմնական նպատակ ուներ` «սրբագրել» Ոսկեպար կատարած նախորդ այցի սխալները և կոնֆլիկտ հրահրել մարզի տարբեր գյուղերի միջև»:
Աղբյուր` Panorama.am
09:58
Ջրհեղեղների հետևանքով ԱՄԷ-ում և Օմանում առնվազն 20 մարդ է մահացել
Ջրհեղեղների հետևանքով առնվազն 20 մարդ է մահացել Արաբական Միացյալ Էմիրություններում և Օմանում։ Այդ մասին հայտնում է russianemirates.com-ը։...
Աղբյուր` Panorama.am
09:51
Շուշիի Կանաչ Ժամ եկեղեցին այլևս գոյություն չունի
Ադրբեջանը շարունակում է Արցախի Հանրապետությունում ոչնչացնել հայկական հուշարձանները։ Թշնամի երկիրը վանդալիզմի հերթական դրսևորումն է ցուցաբերել`...
Աղբյուր` Panorama.am
09:37
Իրանական Սպահանի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել
Իրանի հակաօդային պաշտպանության համակարգի կողմից երկրի կենտրոնական մասի Սպահան նահանգի երկնքում մի քանի անօդաչու թռչող սարքեր են խոցվել, հայտնում...
Աղբյուր` Panorama.am
09:26
Ինչպե՞ս ճիշտ չափել զարկերակային ճնշումը
Կարդիոմեդ Ընտանեկան Բժշկության Կենտրոնը ներկայացրել է մի քանի խորհուրդ, թե ինչպես է ճիշտ չափել զարկերակային ճնշումը։ Այսպես. - Մինչ ԶՃ...
Աղբյուր` Panorama.am
09:24
Ապրիլի 19-ին փոխանակման կետերում դոլարը և եվրոն էժանացել են, ռուբլու փոխարժեքը մնացել է նույնը
ՀՀ բանկերում այսօր՝ ապրիլի 19-ին ժամը 09:05-ի դրությամբ, ԱՄՆ դոլարի առքի միջին փոխարժեքը կազմում է 389.88 դրամ՝ էժանանալով 0.98 դրամով։ Ըստ...
Աղբյուր` Panorama.am
09:20
Արմեն Պետրոսյան. Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում սեփական խաղաղապահ զորախումբն Արցախից
Արաբագետ Արմեն Պետրոսյանը գրում է. «Մի հարց՝ հնարավոր դավադրությունների տեսության շարքից Ինչի՞ դիմաց է Ռուսաստանը դուրս բերում...
Աղբյուր` Panorama.am
09:14
«Հրապարակ». Իր մտքում և վարքում արդեն իսկ ֆիքսել է, որ ճանապարհի այդ հատվածն ադրբեջանական է
«Հրապարակ» թերթը գրում է . «Իշխանական կուլիսներում ուշագրավ վարկած է շրջանառվում Նիկոլ Փաշինյանի՝ Ոսկեպար ուղղաթիռով...
Աղբյուր` Panorama.am
09:12
«Ժողովուրդ». Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հռչակած «օֆերտան» ֆիասկո է ապրել։...
Աղբյուր` Panorama.am
09:11
«Հրապարակ». Ով և ինչպես է կազմակերպելու Քաղաքացու օրը
«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, այս տարի ևս պատրաստվում է նշել Սերժ Սարգսյանի...
Աղբյուր` Panorama.am
09:10
«Ժողովուրդ». Հիվանդանոցները չեղարկո՞ւմ են պետպատվերով ծառայությունները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Առողջապահության նախարարությունը, որի շուրջ սկանդալը քայլերով գնում է դեպի Էկոնոմիկայի...
Աղբյուր` Panorama.am
09:07
«Հրապարակ». Արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի Մոսկվայում կայանալիք միջոցառումներին, կմնա՞ շքերթին
«Հրապարակ» թերթը գրում է. «Մայիսի 7-ին նախատեսված է Վլադիմիր Պուտինի երդմնակալությունը։ Այս տարի նաև Եվրասիական տնտեսական...
Աղբյուր` Panorama.am
09:06
«Ժողովուրդ». Իշխանությունները Արցախի հետ կապված ցանկացած բան սպառնալիք են համարում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Արցախը հանձնելուց հետո Հայաստանի իշխանությունները արհամարհում են Արցախի վտարանդի...
Աղբյուր` Panorama.am
09:04
«Հրապարակ». Փաշինյանն ասել է, որ հենց միջազգային հանրությունն է պահանջում զիջել՝ ելնելով Ալմա-Աթայի հռչակագրից
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանի տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին...
Աղբյուր` Panorama.am
09:03
«Ժողովուրդ». Հայաստանում դպրոցներ են փակվում
«Ժողովուրդ» թերթը գրում է. «2024թ., հունվարի 20-ին Վայք քաղաքում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Այսօր...
Աղբյուր` Panorama.am
08:59
Ըստ համազեկուցողի՝ բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ
Նախարարների կոմիտեում բանակցություններ են ընթանում Ադրբեջանի՝ ԵԽԽՎ վերադարձի շուրջ, «Ազատության»  փոխանցմամբ,...
Աղբյուր` Panorama.am
08:54
Ապրիլի 19-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինի
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ ապրիլի 19-ին պլանային նորոգման աշխատանքներ...
Աղբյուր` Panorama.am
08:50
Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան
Ո՞նց կարելի է պետական դավաճանությունը ներկայացնել որպես ազգային փրկություն: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշել է Հայաստանյայաց Առաքելական...
Աղբյուր` Panorama.am
23:26
ՀՀ-ում ՌԴ դեսպանատունը հայտնում է Մայիսի 9-ին Երևանում «Անմահ գնդի» երթի մասին
ՀՀ-ում ՌԴ դեսպանությունը Թելեգրամի ալիքում հայտնում է. 2024 թվականի մայիսի 9-ին Սուրբ Խաչ եկեղեցու (Արաբկիր) հարակից տարածքից «Անմահ...
Աղբյուր` Panorama.am
22:53
Պետդեպարտամենտը գտնում է, որ Ռուսաստանն է ոգեշնչում Վրաստանի իշխանություններին
«Մենք խորապես հիասթափված ենք Վրաստանի խորհրդարանի որոշումից՝ առաջ մղելու Կրեմլի կողմից ներշնչված «օտարերկրյա ազդեցության»...
Աղբյուր` Panorama.am
22:43
Արմեն Գրիգորյանը ՔՊ-ի նիստում ներկայացրել է Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպման վերաբերյալ զեկույց
ՔՊ-ի գրասենյակից հայտնում են. «Ապրիլի 18-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Նախաձեռնող խմբի նիստ,...
Աղբյուր` Panorama.am
21:57
Գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցն ասում է, որ Արցախում Ռուսաստանն օգնել է Ադրբեջանին
«Հայ հասարակությունը դժգոհ է Ռուսաստանից, և ճիշտ է անում»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման միտք է հայտնել Հայաստանի ԶՈՒ ԳՇ...
Աղբյուր` Panorama.am
21:43
EFJ-ը և UJA-ն պահանջում են անհապաղ ազատ արձակել Նարեկ Սամսոնյանին և Վազգեն Սաղաթելյանին
Լրագրողների Եվրոպական ֆեդերացիան (EFJ) X սոցիալական ցանցում գրառում է կատարել և միացել իր գործընկեր Հայաստանի ժուռնալիստների միության (ՀԺՄ)...
Աղբյուր` Panorama.am
21:26
Լեհաստանում ձերբակալվել է Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը
Լեհաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների օգնությամբ ձերբակալվել է Վլադիմիր Զելենսկու դեմ մահափորձ նախապատրաստելու մեջ կասկածվողը։ Այդ...
Աղբյուր` Panorama.am
20:39
Վրաստանի ընդդիմությունը մոբիլիզացման կոչ է անում
Վրաստանյան վեց ընդդիմադիր քաղաքական կուսակցություններ համատեղ հայտարարություն են տարածել «Օտարերկրյա գործակալների մասին» օրենքի...
Աղբյուր` Panorama.am
20:19
Պարոն Ղազարյանը կարող է համարել, որ իր հրավերն ընդունված է․ Եսայի քահանա Արթենյան
Եսայի քահանա Արթենյանը գրում է․ «Ի գիտություն Պետրոս Ղազարյանին. Պետրոս Ղազարյանի ֆեյսբուքյան էջից տեղեկացա, որ իմ պարզաբանմանն ի...
Աղբյուր` Panorama.am
20:09
Ուշադրություն,որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն օգտագործելով․ փաստաբան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը գրում է․ «ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ -ԽԱՐԴԱԽՈՒԹՅՈՒՆ Որոշ սրիկաներ փորձում են փող աշխատել Սամվել Վարդանյանի անունն...
Աղբյուր` Panorama.am
19:45
Թուրքիայի հյուսիսում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Թուրքիայի հյուսիսում գտնվող Թոքաթ նահանգում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, այս մասին հայտնել է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում
18:23 18/04/2024

Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}