Ֆրանսիացի ուսուցչի սպանողին սատարող ռուս մարզիկը ջնջել է իր գրառումը
Բացարձակ մենամարտերի առաջնությունը (UFC) արձագանքել է ռուս մարտիկ Զելիմ Իմադաևի՝ չեչեն Աբդուլահ Անզորովին սատարելու խոսքերին, որը հոկտեմբերի 16-ին Ֆրանսիայում սպանել և գլխատել էր պատմության ուսուցիչ Սամուել Պատիին: Լուրը հաղորդում է «Գազետա ռու»-ն:
Վկայակոչելով UFC-ի պաշտոնական հայտարարությունը՝ Bloody Elbow- ը հայտնել է, որ 2020թ-ի ամռանը մարզիկի հետ պայմանագիրը խզվել էր, բայց մարտական մենամարտերի ներկայացուցիչը ելույթ է ունեցել UFC Fight Night 176 մրցաշարում, որը տեղի էր ունեցել սեպտեմբերի 5-ին:
Ուսուցչի սպանությունը տեղի է ունեցել հոկտեմբերի 16-ի երեկոյան: Անզորովը սպասել էր զոհին քոլեջի ելքի մոտ, ապա սպանել ու գլխատել էր նրան: Ձերբակալության ընթացքում ոստիկանությունը կրակել է հանցագործի վրա:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Իմադաևը ջնջել է ուսուցչի մարդասպանին աջակցող իր հաղորդագրությունը:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում