ՄԱԿ հայաստանյան գրասենյակի մշտական համակարգողն ու ծրագրերի ղեկավարները հրավիրվել են Հանրային խորհուրդ
ՀՀ Հանրային խորհուրդը հանդիպել է Հայաստանում ՄԱԿ-ի գրասենյակի մշտական համակարգող Շոմբի Շարփի, գրասենյակի ղեկավար Դենիս Սոմֆի և մի շարք ծրագրերի ղեկավարների հետ, որոնց թվում՝ ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Դմիտրի Մարիյասինը, ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի ներկայացուցիչ Աննա-Կարին Օստը, ՊՀԾ ներկայացուցիչ և գրասենյակի տնօրեն Ելենա Միլոշևիչը, Միգրացիայի միջազգային կազմակերպության ներկայացուցիչ Իլոնա Տեր-Մինասյանը և ՄԱԿ-ի Խաղաղության և զարգացման հարցերով խորհրդական Նաիրա Սուլթանյանը: Այս մասին հայտնում է ՀՀ ՀԽ Հանրային կապերի և հաղորդակցության բաժինը։
Հանդիպման նպատակն էր քննարկել Մերձավոր Արևելքի ահաբեկչական խմբավորումների ներգրավմամբ ու Թուրքիայի ռազմա-քաղաքական անմիջական աջակցությամբ Արցախի չճանաչված հանրապետության դեմ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիոն պատերազմն ու դրա արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամը, այն կանխելու ու Արցախի բնակչությանը պաշտպանելու հարցում միջազգային կառույցների պատասխանատվությունը, անելիքները, անգամ տեսանելի անկարողությունը։
Մանրամասն՝ այստեղ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ