Հիվանդանոցում մահացել է հոկտեմբերի 1-ին թշնամու հրետակոծությունից վիրավորված Մեծ Մասրիկի բնակիչը
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը հայտնում է, որ հիվանդանոցում մահացել է hոկտեմբերի 1-ին Ադրբեջանի հրետակոծության հետևանքով վիրավորված Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ Ռոբերտ Եղիազարյանը:
«Հարգելի՛ հայրենակիցներ, ցավով պետք է տեղեկացնեմ, որ Երևանի Միքայելյանի անվան հիվանդանոցում մահացել է այս տարվա հոկտեմբերի 1-ին ադրբեջանական կողմի հրետակոծության հետևանքով ծանր վիրավորում ստացած ՀՀ Գեղարքունիքի մարզի Մեծ Մասրիկ գյուղի բնակիչ,1968 թվականին ծնված, Ռոբերտ Եղիազարյանը:
Բժիշկները օրեր շարունակ պայքարում էին Հայաստանի Հանրապետության խաղաղ բնակավայրերի թիրախավորման հետևանքով վիրավորում ստացած քաղաքացու ապաքինման համար, սակայն նրա կյանքը, ցավոք սրտի, փրկել չհաջողվեց։
Այս ամենը մեկ անգամ ևս փաստում է՝ Ադրբեջանի ագրեսիվ ու ցեղասպան քաղաքականությունը հայ ժողովրդի հանդեպ, որը կատարվում է էթնիկ ատելության հողի վրա: Ադրբեջանի իրականացրած ցեղասպան հանցագործությունները, ուղղված խաղաղ բնակչության թիրախավորման ու ոչնչացման, պետք է խստագույնս դատապարտվի»,- գրել է մարզպետն իր ֆեյսբուքի էջում::
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ