Հասարակություն 19:32 23/10/2020 Աշխարհում

Վերադարձի դեպքում՝ 1800,իսկ չվերադառնալու դեպքում 30 000 ԱՄՆ դոլար է վարձկան գրոհայիններիների աշխատավարձը․ Նովայա Գազետա

«Արցախպրեսի» փոխանցմամբ՝ Ռուսական «Նովայա Գազետա» թերթը հրապարակել է ծավալուն հետաքննական հոդված, որում ներկայացրել է Սիրիայից վարձկան ահաբեկիչների հավաքագրման մեխանիզմները, պայմանները և Ադրբեջանի կողմից նրանց օգտագործումը Արցախի դեմ պատերազմում։

Հոդվածի հեղինակ Վադիհ էլ Հայեկը նշում է, որ, թեև մինչ օրս Թուրքիան և Ադրբեջանը հերքում են Սիրիայից Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի  վարձկաններ տեղափոխելու մասին տեղեկությունները և տարբեր երկրների իշխանությունների հայտարարությունները, սակայն փաստերը այլ բան են ապացուցում։

Վադիհ էլ Հայեկը հոդվածում  վարձկաններից մեկի լուսանկարն է հրապարակել և նշել, որ  լուսանկարում պատկերված մարդու անունը Մոհամեդ Շաալան է, ով սպանվել է Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների ընթացքում։

«Նա սիրիացի է, ծնունդով Հալեպի մոտ գտնվող Ալ Աթարիբ փոքր քաղաքից: Նախկինում կռվել է Սիրիայի ազատ բանակի կազմի մեջ մտնող Սուվար ալ-Շամի բրիգադի կազմում։ Լեռնային Ղարաբաղում մարտական գործողությունների սկսվելուց հետո մեկնել է այնտեղ ՝ պատերազմելու Ադրբեջանի համար։ Սպանվել է հակամարտության առաջին իսկ օրերին»,-նշում է Վադիհ էլ Հայեկը։
Հոդվածագիրը նաև հրապարակում է Մարդու իրավունքների սիրիական դիտորդական կենտրոնի (Syrian observatory for human rights) տվյալները։

«Ըստ այդ տվյալների ՝ ներկայում Լեռնային Ղարաբաղում մարտերի ընթացքում զոհվել է Սիրիայի 134 քաղաքացի: Դրանցից 13 -ը ՝ վերջին 48 ժամվա ընթացքում։ Նրանց բոլորին հավաքագրել են Թուրքիայի քաղաքացիները ՝ Ադրբեջանի կողմից ԼՂ հակամարտությանը մասնակցելու համար։ Սիրիայում աշխարհիկ ընդդիմության ներկայացուցիչները մեզ հետ զրույցում նշել են, որ ԼՂ հակամարտության սկզբից ավելի քան 185 սիրիացի վարձկաններ են սպանվել»,- գրում է Վադիհ էլ Հայեկը։

Ըստ նրա՝ որոշ սիրիացիներ, որոնք ուղարկվել են Ադրբեջան, արդեն դիմել են թուրք միջնորդներին և խնդրել օգնել իրենց վերադառնալ հայրենիք ՝ առանց հասանելիք աշխատավարձը վճարելու։
«Դժվար է ասել, թե քանի սիրիացիներ են այժմ գտնվում Ադրբեջանում, սակայն առաջին հաղորդագրություններում նշվում էր 1000-ը։ Կարևոր է հասկանալ, որ հենց այդ ժամանակ ՝ ԼՂ հակամարտության սրացման առաջին օրերին,  ընթանում էր հիմնական հավաքը։ Հետագայում այն փոքր-ինչ կրճատվեց այն պատճառով, որ Ղարաբաղում մարտական բախումները այլ բնույթ են կրում։ Այնտեղ անմիջական փոխհրաձգություն չկա հետևակի հետ, մարտերն առայժմ ընթանում են առավելապես ԱԹՍ-ների եւ հրետանու օգնությամբ: Բայց մենք չգիտենք, թե արդյոք Ադրբեջանին թարմ սիրիական արյուն չի պահանջվի»,- նշում է հոդվածագիրը։

Ավելի վաղ՝ «Նովայա գազետան» արդեն հայտնել էր սիրիական Իդլիբում գրոհայինների հավաքագրման համակարգի և Ադրբեջանի կողմից պատերազմին մասնակցելու պայմանների մասին:
Վադիհ էլ Հայեկին հաջողվել է մանրամասներ պարզել, թե ինչպես է իրականացվել  գրոհայինների հավաքագրումը և տեղափոխումը դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի։
«Գործընթացին մասնակցել են միանգամից մի քանի մարտական խմբավորումներ Իդլիբում և Հարավային Թուրքիայում։ Ահա սիրիացի դաշտային հրամանատարների անունները, որոնք անմիջականորեն ներգրավված են հավաքագրմանը՝  Մուստաֆա Սեյջարին՝ Թուրքիայի հովանու ներքո ձևավորված «Սիրիայի ազգային բանակի» հրամանատարներից մեկը, ով ավելի վաղ ներկայացնում էր Սիրիայի հյուսիսային «Մութասիմ» մարտական բրիգադը, Աբու Ամշան՝ «Սուլեյման շահ» բրիգադի առաջնորդ, Սեիֆ Աբու Բաքրը՝  «Համզա» բրիգադի առաջնորդ, ինչպես նաև  «Սուլթան Մուրադ» բրիգադի հրամանատարները»,- նշում է հետաքննող լրագրողը։

Հոդվածագիրը գրում է, որ վարձկաններին առաջարկվել է գրավիչ պայմաններ ՝ ամսական 1800 դոլար աշխատավարձ, որը գրոհայինը կստանա վերադարձից անմիջապես հետո, իսկ չվերադառնալու դեպքում նրա ընտանիքը կստանա այդ գումարը, ինչպես նաև ևս 30 000 դոլար:

«Ցանկացած ելքի դեպքում վարձկանը և նրա ընտանիքը երաշխավորված է նաև Թուրքիայի քաղաքացիություն: Նման պայմաններում մեծ թվով սիրիացիներ պատրաստ են մեկնել պատերազմելու Ադրբեջանում Թուրքիայի շահերի համար։ Այդ տղամարդիկ, որոնք Իդլիբում 600 թուրքական լիրա (մոտ 77 դոլար) աշխատավարձ էին ստանում Ասադի բանակի դեմ մարտական գործողություններին մասնակցելու համար, այժմ հնարավորություն են տեսնում դուրս գալ աղքատությունից և մեծ գումար վաստակել, որպեսզի ամուսնանան և նորմալ տուն ունենան ՝ անձրևի եւ ձյան տակ վրանում ապրելու փոխարեն: Դրանք շատ են, սա մի ամբողջ սերունդ է, որը մեծացել է սիրիական քաղաքացիական պատերազմի ժամանակ ։ 14-ամյա տղան սիրիական հեղափոխության սկզբում վերածվել է 24-ամյա երիտասարդի, որը սարսափելի պայմաններում է ապրում փախստականների ճամբարում, որը ոչ մի հեռանկար չունի։  Այս սերունդը Թուրքիայի հավատարիմ գրոհայինների կորիզն է, որոնց նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը օգտագործում է Կովկասից մինչև Հյուսիսային Աֆրիկա հակամարտություններում ՝ հակադրելով այդ ուժը Ռուսաստանին»,- ընդգծում է Վադիհ էլ Հայեկը։

Ըստ լրագրողի՝ այժմ ավելի ու ավելի ակնհայտ է դառնում այն ընդհանուր հանգամանքը, որը կապում է ԼՂ-ի հակամարտության գոտում Թուրքիայի կողմից մարտնչող սիրիացի գրոհայիններին, որոնք հիմնականում թուրքամետ սիրիացիներ են։

«Դրանք թուրքական սուբեթնոս են, ովքեր բնակվում են Սիրիայի հյուսիսում։ Պատմականորեն նրանք հավատարիմ են Թուրքիային, և նրանցից շատերը հավատում են «երկնագույն հայրենիքի» գաղափարին։

«Երկնագույն հայրենիք» գաղափարը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի՝ 2006թ.- ից ի վեր պաշտոնապես հայտարարված և իրականացվող արտաքին քաղաքական նախաձեռնությունն է, որը վկայակոչում է Օսմանյան կայսրության փառքը ։ Ինչպես հայտնի է, օսմանները վերահսկում էին Միջերկրական ծովից դեպի Սև ծով տանող ծովային ճանապարհները, ինչպես նաև նրանց միջև ընկած հողերը, այդ թվում ՝ Ղրիմը Նախագահ Էրդողանը հայտարարում է նույն հավակնությունների մասին ՝ ինչպես ծովում, այնպես էլ ցամաքում»,- եզրափակում է հոդվածագիրը։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

11:51
Հարգանքի տուրք՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին
Յոթ տարի առաջ՝ 2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը սկսվեց Ապրիլյան պատերազմը: Ադրբեջանական զինուժը հանկարծակի հարձակման անցավ արցախա-ադրբեջանական սահմանի ամբողջ երկայնքով:
Աղբյուր` Panorama.am
10:28
Արարատյան դաշտում լուսադեմին հողի մակերևույթին ջերմաստիճանը հասել է -4-ի
Ձևավորված մառախուղի պատճառով, բարեբախտաբար գիշերը 06։00-ից ջերմաստիճանի անկման պրոցեսը դադարել է։
Աղբյուր` Panorama.am
10:01
Մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է
Այսօր ժամը 07:00-ից մետրոպոլիտենի երթևեկությունն ամբողջ գծով վերականգնված է։ Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն ՓԲԸ-ից հայտնում են, որ...
Աղբյուր` Panorama.am
20:09
Հակոբ Արշակյանը՝ Պուտինին կալանավորելու մտահոգությունների մասին
Հայաստանը լսել է Ռուսաստանի դաշնությունից հնչող մտահոգությունները և կկարողանա այնպես անել, որ Հռոմի կանոնադրության հետ կապված հետագա ընթացքի...
Աղբյուր` Panorama.am
20:00
740 հազար դրամը գողացել էր նույն ընկերության աշխատակիցը
Մարտի 31-ին ՆԳՆ ոստիկանության Արագածոտնի մարզի օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, Ուջան գյուղի 5-րդ փողոցի 1-ին նրբանցքի...
Աղբյուր` Panorama.am
19:45
8 ժամ փողոցը փակ կլինի
Սանիտարական մաքրման ծավալուն աշխատանքներով պայմանավորված՝ ս. թ ապրիլի 2-ին՝ առավոտյան 07:00-ից 15:00-ն փակ կլինի Սարալանջի շրջանցիկ ճանապարհի՝...
Աղբյուր` Panorama.am
19:31
Վիտամին C-ն լրացնելու համար բժիշկը խորհուրդ է տալիս օգտագործել բուլղարական պղպեղ
Վիտամին C-ի ամենամեծ քանակությունը, հակառակ տարածված կարծիքի, պարունակում են ոչ թե ցիտրուսային մրգերը, այլ սեզոնային հատապտուղները, ինչպես նաև...
Աղբյուր` Panorama.am
19:15
Դիմածնոտային վիրաբույժ. Նեոնատալ ատամները պետք է հեռացվեն
Նեոնատալ ատամը բավականին հազվադեպ հանդիպող երևույթ է: Սա կաթնատամ է, որը ծկթում է արգանդում: Հանդիպում է 2500 ծննդաբերությունից միայն 1-ի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ծաղկազարդի տոնն այս տարի կնշվի ապրիլի 2-ին
Հայ Եկեղեցին Ս. Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ: Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն...
Աղբյուր` Panorama.am
18:46
Գագիկ Մելքոնյանի որդին նշանակվել է «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի պետ
ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանի որդին՝ Արման Մելքոնյանը արդարադատության նախարարի՝ 2023թ. մարտի 29-ի հրամանով  նշանակվել է ԱՆ...
Աղբյուր` Panorama.am
18:30
Տորնադո ԱՄՆ-ում. կան զոհեր և վիրավորներ
Չորս մարդ զոհվել է, տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել տորնադոյի հետևանքով, որն անցել է ԱՄՆ-ի հարավային և Միջին Արեւմուտքի որոշ Նահանգներով,...
Աղբյուր` Panorama.am
18:15
Զոհվածների ծնողները պահանջում են գեներալին անհապաղ ազատ արձակել
«Որդիների Կանչ» սոցիալ-հայրենասիրական ՀԿ-ն, որը հիմնադրել են արցախյան երրորդ պատերազմում զոհվածների հարազատները, տարածել է...
Աղբյուր` Panorama.am
18:08
«Հայաստան». Պահանջում ենք դատական և իրավապահ մարմիններից՝ դադարել կատարել օրվա իշխանությունների հակաօրինական պահանջները
«Հայաստան» խմբակցությունը տարածել է հայտարարություն մարտի 31-ին Ազգային Ժողովում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ, որտեղ ասված է....
Աղբյուր` Panorama.am
18:00
Զելենսկին նոր պատժամիջոցներ է սահմանել ՌԴ 33 քաղաքացու և 225 ձեռնարկության նկատմամբ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պատժամիջոցներ է սահմանել 33 ռուսաստանցիների և 225 ձեռնարկությունների դեմ, գրում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով...
Աղբյուր` Panorama.am
17:52
Իրավապաշտպան. Նույն քպականները բերանները ջուր են առել Տեղ գյուղ ներխուժած, գյուղացիների հանդերը զավթած ադրբեջանցիների մասին
Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրում է. «Փատորեն, Ազգային ժողովում տեղի ունեցած հերթական ծեծկռտուքը հունից հանել է քպականներին և ամեն...
Աղբյուր` Panorama.am
17:40
ՔԿ-ն մանրամասներ է հայտնել զինծառայողի մահվան հանգամանքների վերաբերյալ
Քննչական կոմիտե հաղորդումներ են ստացվել այն մասին, որ 2023թ․ մարտի 31-ին ժամը 21:50-ից 22։00-ն ընկած ժամանակահատվածի սահմաններում ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
17:30
«Բնասեր» Ադրբեջանը դատարկում է Սարսանգի ջրամբարը
Հայաստանից Արցախը սնուցող միակ էլեկտրագծի խափանման պայմաններում հունվարի 9-ից Արցախում օգտագործվում է միայն տեղում արտադրված էլեկտրաէներգիան:...
Աղբյուր` Panorama.am
17:20
Այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում. քաղաքագետ
Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Մենք այսօր հին ու վատնված օրերի հետևանքներն ենք քաշում` պարզապես արագացված...
Աղբյուր` Panorama.am
17:07
Ալվինա Աղաբաբյանը՝ ԱԱԾ-ին. Ու՞մ համար է իրավիճակը բարելավվել
Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի հիմնադիր Ալվինա Աղաբաբյանը, արձագանքելով ԱԱԾ տարածած հայտարարությանը,  գրում է. «Անցել...
Աղբյուր` Panorama.am
16:57
Ռուբեն Մելիքյանը Գոռ Աբրահամյանին հորդորում է մասնագիտորեն չհիմնավորված դատողություններ չկատարել
ԱԺ պատգամավոր Մհեր Սահակյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանն արձագանքել է ՔԿ մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանի՝ ֆեյսբուքում հրապարակած հայտարարությանը,...
Աղբյուր` Panorama.am
16:45
Վարդան Ոսկանյան. Ադրբեջաներենն այժմ էլ ազդվում է պարսկերենից
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է. «Որքան էլ, որ Բաքվի բարբարոսական վարչախումբը Թուրքիայի հետ, այսպես կոչված, «մեկ ազգ, երկու...
Աղբյուր` Panorama.am
16:35
Հրդեհ Կապանի տներից մեկում
Ապրիլի 1-ին, ժամը 12։45-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կապան քաղաքի Արզումանյան...
Աղբյուր` Panorama.am
16:23
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա 13-16 աստիճանով
Հանրապետության հովտային գոտում, այդ թվում Արարատյան դաշտում և նրա նախալեռնային շրջաններում ամենացածր ջերմաստիճանը սպասվում է ապրիլի 1-ի լույս...
Աղբյուր` Panorama.am
16:08
Արցախի ՆԳՆ. Երթևեկությունը դեպի ՀՀ և հակառակ ուղղությամբ անկանխատեսելի վտանգավոր է
քանի դեռ Շուշիի հատվածում են ադրբեջանցի պսևդո-բնապահպաններն ու զինվորականները
Աղբյուր` Panorama.am
16:00
Սուրենյանց. Ժողովրդի հետ անկեղծ եղեք, էս «մուկն ու կատուն» վերջ տվեք
«Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության Քաղաքական խորհրդի նախագահ Սուրեն Սուրենյանցը գրում է. «Տեղ-Կոռնիձոր հատվածում...
Աղբյուր` Panorama.am
15:47
Մետրոպոլիտեն. Փլուզման հետևանքով տուժածներ չկան
Այսօր ժամը 14:23-ին Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանից դեպի «Զորավար Անդրանիկ»...
Աղբյուր` Panorama.am
15:37
Ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են անցել. Հովսեփյան
Սյունիքի մարզի Տեղ գյուղի ստրատեգիական բարձունքներն ու գյուղացիների սեփական արտերը զավթած ադրբեջանցիների հետ բանակցություններն անարդյունք են...
Աղբյուր` Panorama.am
15:25
Հռոմի պապը դուրս է գրվել հիվանդանոցից
Հռոմի Ֆրանցիսկոս պապը վիրուսային բրոնխիտի պատճառով եռօրյա հոսպիտալացումից հետո դուրս է գրվել Հռոմի «Ջեմելլի» հիվանդանոցից: ՏԱՍՍ-ի...
Աղբյուր` Panorama.am
15:13
Դադարեցվել է մետրոպոլիտենի աշխատանքը
Ապրիլի 1-ին, ժամը 14։20-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նար-Դոս փողոցի թիվ 2 հասցեում գտնվող «Երևանի...
Աղբյուր` Panorama.am
15:08
Քրիստինե Վարդանյան. Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ փաստացի դեմարկացիա և դելիմիտացիա է իրականացնում
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը գրում է. «Ադրբեջանն ուժի ուղղակի կիրառմամբ, իր նախասիրությամբ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան
15:37 27/03/2023

Այսօր թատրոնն արհեստականության շղարշը թողել է անցյալում. Վահան Բադալյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}