Իրավունք 23:17 24/10/2020 Հայաստան

ԱԱԾ. Առանց նմուշառման կորոնավիորւս են ախտորոշել՝ զինծառայությունից խուսափելու համար

Ազգային անվտանգության ծառայության կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական համալիր և արդյունավետ միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել առերևույթ փաստական տվյալներ  այն մասին, որ զորահավաքային զինծառայող Ա. Ս.-ի հայրը` Ն.Ս.-ն, համոզելու կամ այլ եղանակով դրդել է առևտրային կազմակերպության ծառայողներ հանդիսացող, բժշկական կենտրոնի լաբորատորիայի վարիչին և նույն լաբորատորիայի լաբորանտին, որպեսզի վերջիններս իրենց  լիազորություններն օգտագործեն կազմակերպության շահերին հակառակ և զորահավաքային զինծառայողի օգտին, մասնավորապես՝ վերջինները, խախտելով ՀՀ առողջապահության նախարարի 2020 թվականի հունիսի 30-ի՝ «Կորոնավիրուսային հիվանդությամբ (covid-19) պացիենտների վարման կարգը (ժամանակավոր) հաստատելու և առողջապահության նախարարի 2020 թվականի մարտի 25-ի N 1090-ա հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին»  թիվ 2051-Ա հրամանի պահանջները, 2020 թվականի հոկտեմբերի 22-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմել են բովանդակությամբ կեղծ փաստաթղթեր առ այն, որ իրականացրել են նմուշառում, մինչդեռ՝ վերջինից փաստացի որևէ նմուշ  չի ստացվել, իսկ լաբորատոր հետազոտության համար համապատասխան փորձաքննության են ուղարկել փաստացի  «covid-19» հիվանդություն ունեցող այլ անձի նմուշ, որի արդյունքում 2020 թվականի հոկտեմբերի 23-ին զորահավաքային զինծառայողի անվամբ կազմվել և շրջանառության մեջ է դրվել բովանդակությամբ կեղծ եզրակացություն առ այն, որ վերջինիս մոտ իբր հայտնաբերվել է «covid-19» հիվանդություն, որպիսի հանգամանքը հնարավորություն է տվել զորահավաքային զինծառայողին ռազմական դրության պայմաններում ապօրինի ժամանակավորապես դադարեցնելու զինվորական ծառայության կամ դրա առանձին պարտականությունների կատարումը:

Դեպքի առթիվ ՀՀ ԱԱԾ քննչական դեպարտամենտում համապատասխան հոդվածների հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, որի շրջանակներում զինծառայողի կողմից ռազմական դրության պայմաններում հիվանդության սիմուլյացիայի եղանակով զինվորական ծառայությունը կամ դրա առանձին պարտականությունների կատարումը ժամանակավորապես դադարեցնելու, ինչպես նաև հիշյալ առերևույթ հանցագործությանն օժանդակելու, իրավունք վերապահող կեղծ փաստաթղթեր կազմելու և օգտագործելու կասկածանքներով ձերբակալվել են ինչպես  զորահավաքային զինծառայողը,  այնպես էլ՝ հանցագործությանն օժանդակած բժշկական կենտրոնի ծառայողները:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և այլ դատավարական գործողություններ՝ նույն բժշկական կենտրոնի ծառայողների կողմից նույնաբնույթ այլ հանցավոր դրսևորումները բացահայտելու, կոռուպցիոն մեխանիզմում ներգրավված անձանց ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Ազգային անվտանգության ծառայությունը հորդորում է անմնացորդ կերպով կատարել հայրենիքի պաշտպանության սուրբ առաքելությունը, ցուցաբերել զինվորական պարտքի գիտակցված զգացողություն, զերծ մնալ տարատեսակ խարդավանքների, այդ թվում՝ հիվանդության սիմուլյացիայի միջոցով զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց խուսափելու կամ դրան օժանդակելու անթույլատրելի վարքագիծ դրսևորելուց և միաժամանակ խիստ զգուշացնում է, որ
հետևողական կերպով շարունակելու է իր լիազորությունների շրջանում ձեռնարկել իրավիճակից բխող անհրաժեշտ միջոցառումներ՝ ռազմական դրության պայմաններում բժշկական կազմակերպությունների ծառայողների կողմից հիվանդությունների ախտորոշման ընթացքում համանման չարաշահումները բացառելու, զինծառայողների համախմբվածության, մարտական պատրաստվածության, զինվորական կարգապահության կամ բանակի մարտունակության վրա բացասաբար ազդեցություն ունեցող անձանց հայտնաբերելու և նրանց նկատմամբ համարժեք քրեաիրավական ներգործության միջոցներ կիրառելու ուղղությամբ և հիշեցնում է, որ նկարագրված հանցավոր արարքը դասվում է ծանր հանցագործությունների շարքին, որի համար որպես պատիժ
նախատեսված է հինգից տասը տարի ժամկետով ազատազրկում:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում
է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական
դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ
մտած դատավճռով։



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

17:14
Բագրատաշենի անցակետում դեկտեմբերի 1-ից վերականգնվել են բեռնատարների անխափան մուտքը և ելքը
Պետական եկամուտների կոմիտեի Բագրատաշենի մաքսակետը դեկտեմբերի 1-ից անցել է բնականոն աշխատանքի: Վերականգնվել է ամեն տեսակի բեռնատար տրանսպորտային...
Աղբյուր` Panorama.am
17:07
Արաբկիր համայնքի նախկին ղեկավարի նկատմամբ հայտարարվել է հետախուզում
Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում քննվող քրեական գործով պարզվել է, որ Երևան քաղաքի...
Աղբյուր` Panorama.am
16:47
Washingtonpost. Գործող իշխանությունը լիակատար ձախողում է ունեցել և պետք է անհապաղ հեռանա. Վանեցյան
«Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հեռացիր» պահանջներով Երևանում անցկացվող բողոքի ակցիաների վերաբերյալ հրապարակման մեջ ...
Աղբյուր` Panorama.am
16:42
ՀՀ դիվանագետներ. Անհրաժեշտ է ձևավորել ժողովրդի վստահությունը վայելող լեգիտիմ քաղաքական իշխանություն
ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարները, ՀՀ արտակարգ և լիազոր դեսպանները հանդես են եկել հայտարարությամբ, որը տարածել է ՀՅԴ հանրային...
Աղբյուր` Panorama.am
16:35
Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել НТВ-ի աշխատակիցներին
Թուրքիայում ոստիկանությունը բերման է ենթարկել «Կենտրոնական հեռուստատեսության» աշխատակիցներին, նրանք կապի դուրս չեն գալիս:...
Աղբյուր` Panorama.am
16:28
Մհեր Մկրտչյան. «Սիսակ, Լենա, Լիլիթ...Բարոյականությունից չեմ խոսա` դուք այն կորցրել եք շատ շուտ»
Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը գրում է. «Սիսակ, Լենա, Լիլիթ... շատերի անունները չեմ հիշում, կներեք... Օստապ Բենդերը ասում էր. «Չկա...
Աղբյուր` Panorama.am
16:16
Ռուս խաղաղապահների շնորհիվ Բաքուն Արցախի երկու քաղաքացու է վերադարձրել հայկական կողմին
Լեռնային Ղարաբաղում տեղակայված  ռուս խաղաղապահները բացել են հեռախոսային թեժ գիծ (+ 3-744-794-61-94), որն առաջին իսկ օրերից հարյուրավոր...
Աղբյուր` Panorama.am
16:12
Վահան Քերոբյանի տեղակալ գտնելու հայտարարությունը ծաղրի առարկա է դարձել
Էկոնոմիկայի նախարարության ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նախարարի տեղակալի թափուր պաշտոնը զբաղեցնելու վերաբերյալ հայտարարություն։ ...
Աղբյուր` Panorama.am
16:05
Պարտությունը բավարար հիմնավորում չէ հրաժարականի համար. իմքայլական պատգամավոր
«Չեմ կարծում, որ խորհրդարանում վարչապետի իմպիչմենտի գործընթաց սկսվի»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Իմ...
Աղբյուր` Panorama.am
15:46
ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը
Խախտվում են ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը
Աղբյուր` Panorama.am
15:41
Կոչուբաև. Ինչո՞ւ ԱԱԾ-ն խուսափեց հարցաքննել Աշոտ Փաշինյանի ընկերոջը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է. «Արցախի հողերի վաճառքից հետո Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով,...
Աղբյուր` Panorama.am
15:28
Վազգեն Մանուկյանն այն կոմպրոմիսային ֆիգուրն է, որի հիմնական նպատակը լինելու է իրավիճակի կայունացումը. Արման Աբովյան
«Բացի նրանից, որ Վազգեն Մանուկյանն ունի շատ մեծ և դրական պետական կառավարման փորձ, անցած ճանապարհ, անձնական կյանք, նա նաև մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
15:18
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
17-ի փոխզիջում՝ հիմքում սպառնալիքները համատեղ ջանքերով լուծելու հրամայական. Արա Սահակյան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, դիվանագետ Արա Սահակյանը ընդդիմադիր 17 կուսակցությունների՝ վարչապետի միասնական թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
15:02
Գևորգ Դանիելյան. Խաղաղ, անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք»
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Պատերազմը չի ավարտվել։ Հադրութի գյուղերում և այլ հայկական բնակավայրերում անորոշության...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պետք է ունենանք կառավարություն, որն ընձեռված բոլոր չնչին հնարավորությունները կօգտագործի. Ոսկանյան
Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» անցումային կառավարության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել  է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Իվետա Տոնոյանը՝ իշխանությանը. Ախր գոնե կարողանայիք թաքցնել, որ սարսափում եք Ծառուկյանից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը քաղաքական հետապնդում է որակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վաղը...
Աղբյուր` Panorama.am
14:52
Հունաստանը Թուրքիայի վերաբերյալ պայման է դրել Եվրամիության առաջ
Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության հարցը քննարկվելու է առաջիկա օրերին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
14:41
Գագիկ Ծառուկյանին հանրահավաքի նախատեսված մեկնարկից կես ժամ առաջ հրավիրել են ԱԱԾ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հրապարակել է «քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ճգնաժամ բառն անգամ չի համապատասխանում այս իրողությանը, սա դժոխային իրավիճակ է. Արա Հակոբյան
«Նման բան չկա, որ անսպասելի է Նիկոլ Փաշինյանի պարագայում, ինչ ասես կարող է լինել՝ ապապետական, ապազգային, հակահայկական ցանկացած բան նրանից...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արցախում պատերազմի հետևանքով վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չէ
Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ. ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ՀՀ ԱԳՆ․Ողջունում ենք Ֆրանսիայի ԱԺ բանաձևը, որում արձանագրվում է Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ «Ողջունում ենք...
Աղբյուր` Panorama.am
13:44
Սամվել Կարապետյան. Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն
Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն:
Աղբյուր` Panorama.am
13:38
ԱՕԿ անդամ. Հրավիրել ՓՊ խորհրդի նիստ և քննարկել Փաշինյանի անհապաղ հրաժարականի մասին հայտարարության հարցը
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը նամակ-կոչ է հղել Փաստաբանների պալատի խորհրդի անդամներին՝ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Միշուստինը հորդորում է շարունակել ԵԱՏՄ միասնական շուկայի ամրապնդման ուղին
Եվրասիական տնտեսական միությունը պետք է հասնի իր զարգացման նոր մակարդակի, անհրաժեշտ է շարունակել ընթացքը՝ ուղղված միասնական շուկայի ամրապնդմանը,...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Անդրե, դավաճան», «Նիկոլ, հողատու» գրություններ՝ Լոռու մարզպետի տան դիմաց
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի տան դիմաց՝ ասֆալտին քաղաքացիները թողել են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու»,...
Աղբյուր` Panorama.am
13:13
ԵՄ-ն քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ դադարեցնելով «մուկ ու կատու խաղալ»․ ԵՄ խորհրդի նախագահ
Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի դեմ-առ-դեմ՝ առաջին անգամ համաճարակի երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Բորել․ Ղարաբաղում հակամարտությունը ցույց տվեց աճող անկայունությունն ու անկանխատեսելիությունը, որ ազդում է մեր միջավայրի վրա
«Համաճարակի հետ միասին մեր անմիջական հարևանությամբ անվտանգության անկայունությունը սաստկացել է։ Արևելյան Միջերկրականում, կամ Լեռնային...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}