Քաղաքական 15:28 24/10/2020 Արցախ

Պարգև սրբազանը կոչով դիմել է միջազգային հանրությանը

Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի առաջնորդ Պարգև արքեպիսկոպոս Մարտիրոսյանը կոչով դիմել է միջազգային հանրությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների ղեկավարներին, աշխարհի բոլոր ղեկավարներին՝ Արցախի Հանրապետությունում պատերազմը կանգնեցնելու ու այդպես կյանքեր փրկելու համար։

Նա նշում է, որ արդեն գրեթե մեկ ամիս է, որ դաժան պատերազմ է գնում Արցախում, Թուրքիան իր ամբողջական ուժով ուղղակի ներգրավվել է պատերազմում և սատարում է Ադրբեջանին, մոտ 4 հազար միջազգային ահաբեկիչներ է ուղարկել այս տարածք և հիմա էլ 1200 հատուկ ծառայողներ է ուղարկել, որոնք լեռնային, անտառային մասնագետներ են:

«Ես դիմում եմ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ղեկավարներին՝ պարոն Մակրոնին, պարոն Թրամփին ու պարոն Պուտինին, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և կանգնեցնեն  այս նոր ցեղասպանությունը: 100 տարի անց Թուրքիան փորձում է երկրորդ ցեղասպանությունը կատարել այստեղ և ինչպես 1988-1990 թվականներին Սուգայիթում, Բաքվում Ադրբեջանը փորձեց ցեղասպանություն անել հայության նկատմամբ:

Ինչո՞ւ։

Պարոն Էրդողանն ունի մեծ երազանք՝ նեոօսմանիկ կայսրություն ստեղծել՝ պանթուրանիկ, Թուրքիայից մինչև Չինաստան: Եվ այդ խաչմերուկի վրա Հայաստանն ու Արցախն են, նա կամենում է մաքրել հայությունն այս տարածքից, ճանապարհ հարթել դեպի հյուսիսային Կովկաս, Կասպից ծովի հյուսիսային մասը և  մտնել Միջին Ասիա, այնտեղից էլ գնալ Չինաստան:

Ես դիմում եմ նաև աշխարհի բոլոր ղեկավարներին, բոլոր կրոնապետներին, քաղաքագետներին, բարի կամք ունեցող մարդկանց, որ իրենց վճռական ձայնը բարձրացնեն և վերջացնեն այս արյունահեղությունը, որ երկկողմանի ժողովուրդ է զոհվում, քաղաքացիական մարդիկ, երիտասարդներ, երեխաներ ու կանայք: Ես հույս ունեմ, ինչպես 1990-ականնեներին, 2016-ի ապրիլին Մոսկվային հաջողվեց երկու անգամ դադարեցնել պատերազմը, այս անգամ էլ ավելի վճռական խոսքով կկասեցնի այս երրորդ պատերազմը Արցախի տարածքում:

Դիմում եմ Ձեզ բոլորիդ՝ աղոթեք խաղաղության համար, արեք ամեն ինչ, որ խաղաղություն տիրի և մեր տարածքում, և մեր տարածաշրջանում, և ողջ աշխարհում։

Խաղաղությունից լավ բան չկա, աշխարհի ամենավատ բանը պատերազմն է, իսկ բոլոր պատերազմները ուշ, թե շուտ, ավարտվում են: Մարդը բանական էակ է, Աստված իրեն տրամաբանություն է տվել, միշտ կարելի է խոսքով հարցեր լուծել, սեղանի շուրջ մի օպտիմալ լուծում գտնել: Գործեք։ Դիմում եմ ձեզ, որպեսզի կյանքեր փրկենք: Ամենայն բարիք բոլորիդ»,- իր կոչում նշում է Պարգև սրբազանը։ 

Տեսանյութը՝ Արցախի Հանրային հեռուստաընկերության յութուբյան էջից։ 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

14:45
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՀՀ և Արցախի պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ
ՀՀ գլխավոր դատախազությունը  տարածել է հայտարարություն, որում ասված է.  «Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները,...
Աղբյուր` Panorama.am
14:39
«Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
«Այսօր այս հրապարակում ենք լսելի դարձնելու այն ծնողների ձայնը, որոնց որդիները պատերազմի ընթացքում կորել են, լսելի դարձնել այն ծնողների...
Աղբյուր` Panorama.am
14:34
Mediaport-ի բացառիկ մանրամասները. Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 մլն դոլար գողացել
Թելագրամի Mediaport ալիքը գրում է. «2016թ.-ի սկզբին Ռուսաստանի Դաշնությունը Իրաքին է մատակարարել ավելի քան 20 Պանցիր-Ս զենիթահրթիռային...
Աղբյուր` Panorama.am
14:25
Թաղավարդը պաշտպանող դիրքերը նույն տեղում են
Թաղավարդը պաշտպանող մեր դիրքերը նույն տեղում են, զինվորներն էլ շարունակում են վստահորեն կատարել իրենց առաջ դրված խնդիրները: Այդ մասին տեսանյութ...
Աղբյուր` Panorama.am
14:16
Իրենց նպատակն է լռեցնել, հասարակությունը թմբիրից դուրս չգա, իրենք իրենց անելիքներն անեն. Սաթիկ Սեյրանյան
«Մեզ համար սպասելի էր, որ մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը չի մոտենալու։ Ինչպես Գեղամն է ասել՝  նունիսկ չի էլ սպասում»,-...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման նոր տեսանյութ
Թելագրամի ադրբեջանական ալիքներից մեկն այսօր հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ երևում են ձեռքերը հետևում կապած մի քանի զինվորներ։ Ըստ այդ...
Աղբյուր` Panorama.am
13:53
Գեղամասար համայնքի գյուղերի 80 տոկոսն ընկնում է թշնամու նշանառության տակ. համայնքի ղեկավար
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի գյուղերի 80 տոկոսն ընկնում է թշնամու նշանառության տակ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:43
Կիմ Բալայան. Փաշինյանը ոչ միայն մեր ազգաբնակչության վրա թքած ունի, նաև զոհերի
Խմբագիրներն այսօր այցելել են կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական Գեղամ...
Աղբյուր` Panorama.am
13:37
Սենոր Հասրաթյան. Չեմ զարմանում Նիկոլ Փաշինյանի վրա, ես զարմանում եմ Արայիկ Հարությունյանի վրա
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է....
Աղբյուր` Panorama.am
13:19
«Վերին էշոլոններում բազմած այրերի քաղաքական տհասությամբ մենք չկարողացանք ապահովել դիվանագիտական ներուժը»
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է. «Այս...
Աղբյուր` Panorama.am
13:09
Մարուքյան. Արտակ Զեյնալյանի հետ քննարկման արդյունքում ծնվեց մի նոր առաջարկություն ևս
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է. «Հայ ռազմագերիների հարցով երեկ ՌԴ նախագահին ուղարկված...
Աղբյուր` Panorama.am
13:00
Զինվորի հայր. Փաշինյանն ինձ ասում է՝ երկու տեղանի կռավա՞տ ես ուզում տանենք այնտեղ զինվորի համար
Ժամկետային զինծառայողների ծնողներն այսօր էլ կառավարության շենքի դիմաց են։ Նրանք նշում են, որ 40 օր շարունակ իրենց որդիները եղել են կրակի ու...
Աղբյուր` Panorama.am
12:55
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք, մահացել է 34 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի...
Աղբյուր` Panorama.am
12:44
Արման Աբովյան. Չեմ բացառում, որ արցախցիների դեմ գրառումներ անողները ադրբեջանական գործակալներ են
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Արման Աբովյանը գրում է. «Ատելության,պառակտման անբարոյական և թուրքամետ գրոհ է...
Աղբյուր` Panorama.am
12:33
Էլինար Վարդանյան. Ռազմական դրությունը պետք է վերացվի
Այլընտրանքային նախագծեր խմբի փորձագետ Էլինար Վարդանյանն իր հոդվածում գրում է. «Հայաստանում շարունակում է գործել ռազմական դրությունը՝...
Աղբյուր` Panorama.am
12:22
Արցախի շարքային քաղաքացու գլխավոր հույսը ռուս զինվորն է. Սենոր Հասրաթյան
Արցախի զինված ուժերի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնի նախկին պետ, գնդապետ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքի իր էջում գրում է....
Աղբյուր` Panorama.am
12:10
Ադրբեջանն արտասահմանյան դիվանագետներին տարել է Աղդամի շրջան
Շաբաթ օրը Ադրբեջանի իշխանությունները կազմակերպել են հանրապետությունում հավատարմագրված օտարերկրյա դիվանագետների ուղևորություն Աղդամի շրջան, որը,...
Աղբյուր` Panorama.am
12:04
Ասկերանի շրջանի Խնածախ համայնքում չպայթած ռումբեր և հրթիռներ են վնասազերծվում. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը ֆեյսբուքի էջում Ասկերանի շրջանի բնակիչներին ծանուցել է չպայթած ռումբերի և ականների վնասազերծման...
Աղբյուր` Panorama.am
11:55
28.11.2020. Կորոնավիրուսով 39 հիվանդ է մահացել
Ընդհանուր առմամբ, Հայաստանում գրանցել է կորոնավիրուսով հիվանդի մահվան 2 656 դեպք։
Աղբյուր` Panorama.am
11:49
Աշոտյան. Մենք պիտի սովորենք ապրել ցավով, ստեղծարար ցավով
ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ Արմեն Աշոտյանը գրում է. «Նոյեմբերի 9-ի ազգային...
Աղբյուր` Panorama.am
11:40
Տիգրան Աբրահամյան. Ակնկալիքս է, որ պաշտպանության նախարարը հրապարակային խոսք կասի
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարարը շատ է լուռ։ Եթե իր նշանակումը...
Աղբյուր` Panorama.am
11:29
Ստեփանակերտում և շրջաններում մեկնարկել են վերանորոգման և վերակառուցման աշխատանքները. ԱՀ ԱԻՊԾ
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է. «Պատերազմական գործողություններից հետո ավերված բնակարաններն ու հանրային ու...
Աղբյուր` Panorama.am
11:20
1,1 միլիոն ռուսաստանցի տուգանվել է համաճարակի սահմանափակումները խախտելու համար
Համաճարակի սկզբից ի վեր ՌԴ ոստիկանության աշխատակիցները վարչական պատասխանատվության են ենթարկել ավելի քան 1,1 միլիոն մարդու՝ կորոնավիրուսի...
Աղբյուր` Panorama.am
11:09
Սամվել Խալաթյան. Եվ որտեղի՞ց քեզ այս հնազանդ խեղճությունը, հա’յ
«Լսիր մտավորականությանդ ձայնը, ընդվզիր իմքայլականների կործանարար իշխանության դեմ»
Աղբյուր` Panorama.am
10:54
«Նշանակումից օրեր առաջ Վահան Քերոբյանը հայտարարում էր, որ իշխանությունը խաբեբա է»
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Նաիրիա Զոհրաբյաննն անդրադարձել է էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի՝ նշանակումից օրեր...
Աղբյուր` Panorama.am
10:45
«Bloomberg». Թուրքիան ցանկանում է մերձենալ ԱՄՆ-ին ՌԴ-ի հետ Արցախում ունեցած տարաձայնությունների պատճառով
Թուրքիան նախատեսում է վերանայել ԱՄՆ-ի նկատմամբ իր քաղաքականությունը Ռուսաստանի հետ տարաձայնությունների պատճառով: «ՌԻԱ նովոստի»-ի...
Աղբյուր` Panorama.am
10:33
Արթուր Գրիգորյան. Վախենամ «հպարտ» պարոնին պարզապես ասել են՝ հանգիստ վեր ընկիր տեղդ, ոնց ասենք, էնպես է
Բնապահպանական տեսչության նախկին ղեկավար Արթուր Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Կառավարության ղեկավարն այսօրվա իր ուղերձում...
Աղբյուր` Panorama.am
10:22
ԱԳ նախարարը Լըմուանի հետ հանդիպմանն ընդգծել է Թուրքիայի կողմից տարածաշրջան բերված ահաբեկիչների դուրս բերումը
ԱԳ նախարար Արա Այվազյանը հանդիպել է Ֆրանսիայից արցախահայությանն ուղարկած մարդասիրական օժանդակության չվերթը ուղեկցող պատվիրակության ղեկավար,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}