Քաղաքական 14:14 24/10/2020 Հայաստան

Արցախից մեկ պատասխան է հնչում՝ «մի խանգարեք, մենք լավ ենք, մենք ամուր ենք»

Արցախցի կանայք, որոնք ռազմական գործողությունների պատճառով ապաստան են գտել Հայաստանում, նախորդ օրերին Երևանում տարբեր միջազգային կազմակերպությունների, դեսպանությունների մոտ բողոքի ակցիաներ են արել՝ այդպես բարձրաձայնելով այն մարդասպան, ահաբեկչական գործողությունները, որոնք կատարվում են Արցախում։

«Մեր շարժումը սկսվեց, քանի որ այլևս անհնար է լռել, միգուցե հենց այսպես պետք է ներկայացնենք Արցախում տիրող ողջ ահաբեկչական, մարդասպան գործողությունները, ցեղասպան գործողությունները, որոնք իրականացվում են Թուրքիայի կողմից քողարկված Ադրբեջանի փեշի տակ»,- ասուլիսում ասաց «Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Իրինա Սաֆարյանը։

Նա ասաց, որ ակցիաների արդյունքում հանդիպել են ՀՀ-ում ՄԱԿ-ի գրասենյակի ղեկավարի հետ, որն իր մտահոգությունն է հայտնել, փորձում են մարդասիրական խողովակ բացել դեպի Արցախ, միգուցե այդպես հայտնվեն Արցախում ու տեսնեն, թե ինչ է կատարվում։

«Դրա համար նրան պետք է հրահանգներ տրվեն վերևից, ինչը մինչև հիմա չենք տեսնում»,- ասաց Ի. Սաֆարյանը։

«Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Սիրանուշ Սարգսյանը  հիշեցրեց, որ ակցիա են արել նաև ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության առջև, քանի որ Ամերիկան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, նաև պատասխանատվություն է կրում արցախյան հակամարատության կարգավորման իրենց չափաբաժանով։

«Նաև ընտրել ենք ԱՄՆ դեսպանությունը նրա համար, որ Թուրքիան, որն այս պատերազմում ավելի մեծ նեգրավածություն ունի, քան մեր անմիջական թշնամի Ադրբեջանը, ՆԱՏՕ-ի անդամ է, ԱՄՆ գործընկերներից մեկն է։ Բոլորովին նորություն չէ, որ հենց ամերիկյան զինատեսակներն են օգտվում Արցախի խաղաղ բնակչության դեմ։ Այս ամենն արվում է  օրենսդրության խախտմամբ, քանի որ առանց ԱՄՆ թույլտվության նրանց զենքերը չեն կարող հայտնվել այլ երկրներում։ Այս ամենը ներկայացրել ենք դեսպանատան առջև կազմակերպված ցույցի ժամանակ, ներկայացվել ԱՄՆ ներկայացուցչին, որն ընդունել է, ասել՝ այո, այդ ամեն ինչը, բնականաբար, խախտումներով է  արվում»,- ասաց Ս. Սարգսյանը։

Նա նշեց, որ իրենց պահանջը ԱՄՆ-ից, նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի մյուս անդամ երկրներից ճանաչել Արցախի անկախությունը,  պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ, քանի որ միայն այդպես կարող են զսպել Ադրբեջանին ու Թուրքիային, կամ գոնե հայտարարություն անեն, որ ռազմական գործողությունները շարունակելու դեպքում կճանաչեն Արցախի անկախությունը։ Ս. Սարգսյանը վստահ է, որ այդ դեպքում թշնամին անմիջապես կլռի։

«Արցախի կանանց նախաձեռնող խմբի» անդամ Լիանա Ադամյանն ասաց, որ Արցախի կնոջը, մորը կոտրել հնարավոր չէ, քանի որ նրանք իրենց  մանկությունն անցկացրել են նկուղում։

«Ցասումը մի կողմ ենք թողել  ու խաղաղության լեզվով ուզում ենք ասել աշխարհին, որ Արցախում ապրում են կանայք, ինչո՞ւ պետք է զրկված լինեն կրթության  իրավունքից, ինչու չպետք է պաշպանել մեր իրավունքները։

Մենք խաղաղություն ենք ուզում, մենք խաղաղություն ենք պարտադրելու, քանի որ զինակից ընկերներ ենք մեր հայրերին, ամուսիններին, եղբայրներին։

Մենք պաշտպանում ենք մեզ առաջնագծում։ Դա ենք ուզում ասել նաև այդ կառույցներին։
Թույլ մի տվեք, որ ահաբեկչությունը հասնի  ձեր երկրներ, քանի որ  ձեր երկրներում դուք չեք կարողանում պաշտպանել ձեր արժանապատվությունը։ Մենք այդ հարցը լուծում ենք մեր տարածաշրջանում, մեր երկրում։ Կանգնեք մեր կողքին՝ իրավական, քաղաքական գնահատական տալով։ Ավելին չենք ուզում, ոչ մի մարդասիրական օգնության այս պահին չենք ուզում»,- ասաց Լ.Ադամյանը։

Նա նշեց, որ շարունակելու են ներկայացնել իրենց պահանջը մինչև մարդիկ հասկանան, որ  կա Արցախի Հանրապետություն, որը ժողովրդավարական արժեքներով պետություն է։

Լ. Ադամյանն ասաց, որ դեռ սպասում են ԱՄՆ դեսպանության պատասխանին, դեսպանը պետք է ընդունի իրենց, այլապես խոսելու են նույն լեզվով. «Մենք խաղաղություն ենք ուզում, ճանաչում ենք ուզում, մենք մեր իրավունքներն իրացնել ենք ուզում»։ 

Նա նաև պատմեց. «Նախքան ասուլիս ներկայանալը, զանգել եմ Արցախում  գտնվող իմ ազգականներին, իհարկե, առաջնագիծ չեմ կարող զանգել։ Գիտենք, որ երեկ Ստեփանակերտը կրկին հրթիռակոծվել է։ Հարցնում եմ՝ ինչպե՞ս եք, մեկ պատասխան է հնչում՝ մի խանգարեք, մենք լավ ենք, մենք ամուր ենք, մենք այլընտրանք չունենք՝ չլինենք ամուր։

Լ. Ադամյանը տեղեկացրեց, որ հոկտեմբերի 26-ին ժամը 11։00-ին հավաքվելու են Երևանում Եվրամիության գրասենյակի դիմաց։
 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

13:42
Սուրենավանում վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել
Սուրենավան համայնքում տեղի ունեցած վթարից տուժած 14-ամյա տղան գիտակցության է եկել, սկսել է շնչել ինքնուրույն: Առողջական վիճակում կա դրական...
Աղբյուր` Panorama.am
13:36
Թուրքիայում հայերի համար հիմնված Պարտիզակի նշանավոր վարժարանի զգալի մասը ավերվել է
Թուրքիայի Քոջաելի նահանգի Բահչեջիք շրջանում (նախկին հայկական Պարտիզակ ավան) բողոքական ամերիկացիների կողմից 1873-ին հայերի համար կառուցվել էր...
Աղբյուր` Panorama.am
13:22
Իրանում կասեցվել է Ատոմային էներգիայի կազմակերպության շենքում դիվերսիայի փորձը
Իրանում Ատոմային էներգիայի կազմակերպության շենքում կանխվել է դիվերսիայի փորձ: Այս մասին այսօր հայտնել է Press TV հեռուստաալիքը, գրում է...
Աղբյուր` Panorama.am
13:13
Կապանի տեղամասերից մեկում «Հայաստան»-ի 258 քվեն հաշվել են Եվրոպական կուսակցության օգտին
«Վերահաշվարկի արդյունքում պարզվել է, որ Կապանում տեղակայված 35/17 ընտրատեղամասում «Հայաստան» դաշինքը ստացել է 258 քվե, սակայն...
Աղբյուր` Panorama.am
13:03
Այս ընտրություններով չեն լեգիտիմացվել Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության կողմից արված սխալները. Արթուր Վանեցյան
«Եթե  երեք նախագահները միավորվեին ի՞նչ արդյունք կունենայինք: Չգիտենք, չեն միավորվել, չենք կարող հիմա ենթադրություններով խոսել: Բայց...
Աղբյուր` Panorama.am
12:55
Վահե Հովհաննիսյան. Առանց էմոցիաների. ինչ կատարվեց և ինչ է լինելու
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որտեղ անդրադառնում է ընտրությունների նախորդող ու հաջորդող...
Աղբյուր` Panorama.am
12:48
Ադրբեջանն ու Թուրքիան վարժանքներ են անցկացնում Հայաստանի հետ սահմանին
Հունիսի 21-23-ը Նախիջևանում անցկացվում են հատուկ տակտիկական վարժանքներ՝ Նախիջևանի կայազորի զորքերի և Թուրքիայի զինված ուժերի հրամանատարական...
Աղբյուր` Panorama.am
12:38
Սիրուշո. Իսկ հիմա արթնանում ենք ու անցնում գործի
Հայտնի երգչուհի Սիրուշոն, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդու՝ Լևոնի կինն է, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական...
Աղբյուր` Panorama.am
12:32
Վանեցյան. Եթե որոշում կայացվի, որ դաշինքը գնում է ԱԺ, ես իմ թիմին չեմ թողնի մենակ, գնալու եմ խորհրդարան
«Պատիվ ունեմ» դաշինքի ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախագահ, ԱԱԾ նախկին տնօրեն Արթուր Վանեցյանն ասուլիսը սկսեց...
Աղբյուր` Panorama.am
12:26
Շոյգու. Սիրիայում ահաբեկիչների պարտությունից հետո զինյալների միգրացիան այլ երկրներ ավելացել է
Տարբեր տեսակի ահաբեկչական կազմակերպությունները շարունակում են մնալ Մերձավոր Արևելքի և Հյուսիսային Աֆրիկայի տարածաշրջանի կայունության հիմնական...
Աղբյուր` Panorama.am
12:19
Թուրքիան հրկիզել է Իրաքի հյուսիսի մի շարք տարածքներ
Իրաքյան Քուրդիստանի Դուհոկ նահանգի ռազմական աղբյուրը հաղորդել է, որ Թուրքիայի հարձակումների հետևանքով, տարածքում հրդեհ է բռնկվել: Աղբյուրը...
Աղբյուր` Panorama.am
12:13
Ադրբեջանը fake news-ով մեծացրեց մի ամբողջ հայատյաց և մարդասպան սերունդ. Նաիրա Զոհրաբյան
Այսօր ԵԽԽՎ-ում քննարկվել է մեդիա ազատության և քաղաքացու ճշգրիտ տեղեկատվություն ստանալու իրավունքի հարցը։ ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը խոսել է...
Աղբյուր` Panorama.am
12:07
Ռուբցովսկում բացվել է նկարիչ Մուշեղ Սարգսյանի անհատական ցուցահանդեսը
Ցուցադրությունը դիտելու հենց առաջին րոպեից զգացվում է արևելյան նկարչության բույրը: Նրա արևոտ նկարները ճանաչելի են հենց առաջին հայացքից:
Աղբյուր` Panorama.am
12:01
Վարդան Պողոսյան. ՔՊ-ն 71 մանդատի դեպքում չունի մանդատների 2/3-ը
«Մի տեղամասում «Հայաստան» դաշինքի քվեները 10-ից դարձել են 100, եթե նման պատկեր լինի մնացած 70 տեղամասերում, որտեղ վերահաշվարկ...
Աղբյուր` Panorama.am
11:55
Վրաստանում կորոնավիրուսի դեմ ընդհանուր պատվաստվել է 242 451 մարդ
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 773 նոր դեպք: Այս մասին տեղեկությունը հրապարակվել է stopcov.ge կայքէջում: Ինտենսիվ թեստավորման վերջին...
Աղբյուր` Panorama.am
11:49
ՄԱԿ-ը նախազգուշացնում է միջուկային զենքի օգտագործման մեծ ռիսկի մասին
Վերջին տասնամյակների ընթացքում միջուկային զենքի օգտագործման վտանգը բոլոր ժամանակներում ամենաբարձրն է: Այս մասին հայտարարել է ՄԱԿ-ի Գլխավոր...
Աղբյուր` Panorama.am
11:43
Պուտինն ասել է, որ Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետություններին
Ռուսաստանը երբեք իր կամքը չի թելադրում այլ պետություններին, նա պատրաստ է հավասար հիմքերով մասնակցել քաղաքական և դիվանագիտական մեթոդների...
Աղբյուր` Panorama.am
11:37
Հանձնաժողովի նախագահ Քլոյանը ՔՊ-ական դեսանտ ուղարկեց իմ վրա. Վստահված անձ
Մի շարք ընտրատեղամասերում տեղի է ունենում ձայների վերահաշվարկի գործընթաց, այդ թվում նաև 7/7-րդ ընտրատեղամասում (Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական...
Աղբյուր` Panorama.am
11:26
Հովհաննես Քոչարյան. Քաղաքական պայքարը ընդդիմության համար շախմատ չէ, այլ՝ գոտեմարտ
Նախկին ոստիկանապետ, իրավաբան Հովհաննես Քոչարյանը գրում է. «Սահմանադրական դատարան դիմելը ընդդիմության համար ժամավաճառություն է,...
Աղբյուր` Panorama.am
11:20
23.06.2021. Կորոնավիրուսի 100 նոր դեպք է գրանցվել, մահացել է 1 մարդ
Համավարակից ի վեր, ըստ պաշտոնական տվյալների, Հայաստանում մահացել է 5599 կորոնավիրուսով հիվանդ։
Աղբյուր` Panorama.am
11:16
Արթուր Ղամբարյան. Իրականում այս «հաղթանակը» թվացյալ է
Իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր Արթուր Ղամբարյանը, անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքներին, գրում է. «Մեծ...
Աղբյուր` Panorama.am
11:10
Պուտինը վճռական է անվանել Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում
Ռուսաստանի ներդրումը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում որոշիչ է եղել։ Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը,...
Աղբյուր` Panorama.am
11:04
Իրանն ընտրեց ծայրահեղ պահպանողական կողմնորոշմամբ նախագահ
Իրանն ընտրեց կոշտ դիրքորոշում ունեցող նախագահ, որն հավատարիմ է երկրի Գերագույն առաջնորդի քաղաքական ուղեգծին: Էբրահիմ Ռայիսին հայտարարում է, որ...
Աղբյուր` Panorama.am
10:55
Այսօր և վաղը Հայաստանի ողջ տարածքում ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը դիտվելու է 6-7-ի սահմաններում
Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինտենսիվությունը  նորմայից բարձր է: Խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից մինչև 17:00-ն ընկած ժամանակահատվածում...
Աղբյուր` Panorama.am
10:47
Վրաստանի նախագահը պաշտոնական այց է սկսում Ուկրաինա
Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին պաշտոնական այց է սկսում Ուկրաինա: Երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորումից ի վեր սա առաջին...
Աղբյուր` Panorama.am
10:40
Ռուսաստանը ԱՄՆ-ին և ՆԱՏՕ-ին հորդորում է հրաժարվել Սև ծովում զորավարժություններ անցկացնելուց
ԱՄՆ-ում Ռուսաստանի դեսպանատունն իր Twitter-ում կոչ է արել հրաժարվել Sea Breeze-2021 բազմազգ զորավարժություններից, որոնք անցկացվելու են...
Աղբյուր` Panorama.am
10:33
Ֆրանսիան հույս ունի՝ ընտրությունները Հայաստանին հնարավորություն կտան դիմակայել իր առջև ծառացած բազմաթիվ մարտահրավերներին․ ԱԳՆ
Ֆրանսիան ողջունում է Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը։ Այս մասին ասվում է Ֆրանսիայի ԱԳՆ հայտարարության մեջ։...
Աղբյուր` Panorama.am
10:26
Միքայել Մելքումյան. Եվրոպա, որոշումները պետք է լինեն դիպուկ, օպերատիվ և հասցեական
ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, ելույթ ունենալով ԵԽԽՎ նստաշրջանում, ուշադրություն  է հրավիրել համավարակի համատեքստում Ադրբեջանի ու...
Աղբյուր` Panorama.am
10:20
Իրանը և Հայաստանը մեծ պոտենցիալ ունեն գյուղատնտեսության ոլորտում արդյունավետ համագործակցության համար
Իրանի արտերկրյա երկրագործության ասոցիացիայի ղեկավար Ալի Ռեզվանիզադեն հայտարարել է, որ Ռուսաստանը մեծ գյուղատնտեսական պահեստներ (силос) է...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}