Իրավունք 12:16 24/10/2020 Արցախ

Ադրբեջանի կողմից դիերի և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր կան. Բեգլարյան

«Թշնամու կողմից թիրախավորվում են Մարտունի, Մարտակերտ քաղաքները և նրանց հարակից բնակավայրերը, ինչպես նաև Հադրութի շրջանի որոշ բնակավայրեր։ Դրանք պարբերաբար հրթիռակոծության և հրետակոծության են ենթարկվել»,- այսօր հրավիրված ճեպազրույցում ասաց Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը։

Ըստ նրա, որոշ պարբերականությամբ նաև Ստեփանակերտն է հրթիռակոծության ենթարկվում, օրինակ՝ երեկ երեկոյան.

«Ըստ մեր վերլուծության, հակառակորդը երեկ կիրառել է «Պոլոնեզ» տիպի հրթիռներ և թիրախավորել են բացառապես քաղաքացիական օբյեկտներ՝ ներառյալ բնակելի հատվածներ, մասնավորապես՝ որոշ բնակելի տներ են վնասվել, խոշոր տրամաչափի գազատար խողովակ է վնասվել և արտադրական նշանակության որոշ օբյեկտներ են վնասվել։ Ակնհայտ է, որ այդ հարձակումը դիտավորյալ էր, թիրախային էր և կրկին ամբողջությամբ որակվում է որպես պատերազմական հանցագործություն՝ Ժնևյան կոնվենցիաներով»։

Արցախի ՄԻՊ-ը հայտնեց, որ բարեբախտաբար վիրավորներ ու զոհեր չեն արձանագրվել, բայց բավականին շատ նյութական վնասներ են եղել։

«Մնացածն ավելի մանրամասն ճշգրտվում է, և հետագայում կներկայացնենք։ Մարտունի և Մարտակերտ քաղաքներում ևս պարբերաբար թիրախավորումներ լինում են, կրկին գլխավորապես նյութական վնասներ են արձանագրվում։ Մարդիկ զգուշավոր են, հասկանում են, որ ռիսկը մեծ է և ապաստարաններում են լինում, դրա համար արդեն մարդկային զոհերի և վիրավորների քանակը նվազում է»,- ներկայացրեց Արտակ Բեգլարյանը։

Նա նշեց, որ վերջին օրերին ադրբեջանական սոցիալական մեդիայում տարածվում են տարբեր լուսանկարներ և տեսանյութեր, որոնք հիմնականում լինում են ճիշտ տվյալներ, և այդտեղ տարբեր տեսակի պատերազմական հանցագործություններ են ներկայացված լինում՝ դիերի և ռազմագերիների հանդեպ անմարդկային վերաբերմունքի, գլխատման դեպքեր, ինչպես նաև ռազմագերիներին հանրային հետաքրքրության առարկա դարձնող դեպքեր։

«Ակնհայտ է, որ նրանք ռազմագերիների հանդեպ կիրառում են ճնշման միջոցներ, բարձր հավանականությամբ՝ և՛ ֆիզիկական. և՛ հոգեբանական, որպեսզի դրանք օգտագործեն ադրբեջանական քարոզչական թեզերը ներկայացնելու համատեքստում։ Դա միանշանակ անընդունելի է, և կրկին խախտում է Ժնևյան կոնվենցիայի դրույթները։

Այս տեսանկյունից կարևոր է, որ միջազգային հանրությունը ուշադրություն դարձնի այս դեպքերի վրա, որպեսզի կանխարգելի հետագա խախտումները և երաշխավորի ռազմագերիների իրավունքների պաշտպանությունը Ադրբեջանում, ինչպես նաև հայ զինծառայողների դիերի մասով բացառվեն հետագա իրավախախտումները և ոտնձգությունները»,- նկատեց Արտակ Բեգլարյանը։

Նա նաև նշեց, որ արդեն երկու անգամ Ադրբեջանը հրաժարվում է հրադադարի ռեժիմը պահելուց, ինչի հետևանքով բավականին շատ հայ և ադրբեջանցի զինծառայողների դիակներ հնարավոր չի լինում մարտի դաշտից տեղափոխել և հասցնել իրենց ընտանիքներին, ինչն անմարդկային վերաբերմունք է այդ դիերի հանդեպ.

«Տպավորություն կա, որ Ադրբեջանը դիտավորյալ չի գնում մարդասիրական հրադադարի պահպանմանը, քանի որ ունի բազմաթիվ զոհեր ու չի ուզում, որ այդ զոհերը հասնեն իրենց ընտանիքներին, քանի որ կարող է ռեզոնանս առաջանալ ադրբեջանական հասարակության մեջ»։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

18:24
Զինծառայողի ծնողները մտադիր են վաղն ավտոշարասյունով Արցախ մեկնել՝ այնտեղ պատասխաններ լսելու
Արցախում ժամկետային ծառայության մեջ գտնվող զինծառայողների ծնողները կառավարության շենքի դիմաց երկարատև ակցիայից հետո տեղափոխվեցին պաշտպանության...
Աղբյուր` Panorama.am
18:10
Այդ մեկ հոգին հոգեվարքի մեջ է, չգիտեմ՝ իր վերջն ինչ է լինելու. Միքայել Պողոսյանը՝ Փաշինյանի մասին
«Իշխանությունը հոգեվարքի մեջ է և ի վիճակի չէ որևէ լուրջ որոշում կայացնել, ես խորին հիասթափություն եմ ապրում, որովհետև ժամանակին հավատացել...
Աղբյուր` Panorama.am
17:55
Ֆրանսիայից ներկրված սարքավորումները կհատկացվեն «Էրեբունի» ԲԿ-ին և Այրվածքաբանության ազգային կենտրոնին
Ֆրանսիայի հանրապետության Եվրոպայի և արտաքին գործերի նախարարության Ճգնաժամային կենտրոնի տնօրեն Էրիկ Շեվարյեն, որը համակարգում է Հայաստանին...
Աղբյուր` Panorama.am
17:40
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նշվել է հայոց առաջին լուսավորիչների տոնը
Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշեց հայոց առաջին լուսավորիչներ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալների տոնը նոյեմբերի 28-ին:...
Աղբյուր` Panorama.am
17:32
Մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը
«Արևելք» պարբերականը հայտնում է, որ մահացել է Չարենցի թոռնուհին՝ բանաստեղծուհի Հասմիկ Չարենցը: «Հոլանդիայում մահացել է...
Աղբյուր` Panorama.am
17:11
«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր
«Սոթբի»-ի աճուրդի տանը վաճառքի է հանվել 17-րդ դարի հայերեն ձեռագիր՝ գրված Ամիդում, գրիչ՝ Մինաս։ Աճուրդը տևելու է մինչև դեկտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
17:01
ՄԻԵԴ-ը 13 հայ գերիների ու ձերբակալվածների հարցով բավարարել է հայ փաստաբանների դիմումները՝ կիրառելով հրատապ միջոց
Հայ գերիների  հարցերով ՄԻԵԴ դիմումներ ներկայացրեծ փաստաբաններ Արտակ Զեյնալյան ու Սիրանուշ Սահակյանը տարածել են հաղորդագրություն Եվրոպական...
Աղբյուր` Panorama.am
16:55
Դժոխքից հետո կրկին կենաց ծառը կծաղկի. Ժան-Բատիստ Լըմուա
«Հայաստան  է բերվել 25 տոննա մարդասիրական բեռ»,- հրավիրված մամուլի ասուլիսում հայտնեց Ֆրանսիայի արտաքին գործերի պետքարտուղար...
Աղբյուր` Panorama.am
16:45
Քոչարի Արփենիկը
Ցուցադրություն
Աղբյուր` Panorama.am
16:36
Արփինե Հովհաննիսյան. Պրոբլեմն այն է, որ ձեզ փող են տվել հայ չլինելու համար
Արդարադատության նախկին նախարար, ԱԺ նախկին փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը գրում է. «Երեկվանից սորոսագործակալական շրջանակների մի այլ...
Աղբյուր` Panorama.am
16:30
Այս մարդիկ առանց խաբելու չեն կարող կառավարել, իշխել. «5-րդ ալիքի» տնօրեն
«Բնական է, որ այս կարգի քաղաքական գործիչները պետք է խուսափեն այն հարթակներից, որտեղ իրենց հետ նախապես պայմանավորված չեն հարցազրույցները,...
Աղբյուր` Panorama.am
16:22
Մատաղիսում ականի պայթյունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին փորձել են տեղափոխել Ադրբեջան
Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության տակ գտնվող Մատաղիս գյուղում հայ զինվորների դիերը որոնելիս ականի պայթունից վիրավորված ՊԲ փոխգնդապետին...
Աղբյուր` Panorama.am
15:57
Ռուբեն Մխիթարյան. Հաշվեք ձեր ամեն նամակը փամփուշտ ու զրահաբաճկոն է մեր տղաների համար
«Գերի ընկած, իրենց որդիների մարմինները չստացած, անհետ կորած զինվորների ծնողները պետք է իմանան, որ մենակ չեն մնացել իշխանության հետ։ Այն...
Աղբյուր` Panorama.am
15:50
Ազնավուրի հրապարակում հնչեցին բարձր ու տևական ծափահարություններ պատերազմում անմահացած տղաների համար
«Ամոթալի հայտարարության ստորագրումից հետո Հայաստանում ու դրա սահմաններից դուրս բազմաթիվ մարդիկ սկսել են զբաղվել հայ գերիների վերադարձի,...
Աղբյուր` Panorama.am
15:40
ԿԽՄԿ-ն կշարունակի միջնորդական առաքելության իրականացումը
ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Հայաստանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությանը։
Աղբյուր` Panorama.am
15:33
Պաշտոնական. Հայ զինծառայողների գերեվարում երեկ չի եղել
Հայկական տեղեկատվական միասնական կենտրոնը «հերքում» խորագրով մեկնաբանություն է տարածել հայ զինծառայողների գերեվարման նոր տեսանյութի...
Աղբյուր` Panorama.am
15:28
Աշխարհահռչակ պարբերականում հրապարակվել է բժիշկների նամակը
Նամակի համահեղինակներից են Սամվել Դանիելյանը և Գևորգ Թամամյանը:
Աղբյուր` Panorama.am
15:20
Գերիների վերադարձն ու դիակների փոխանակումը պահանջում է հրատապ լուծում. ՄԻՊ
Թաթոյանն իրավիճակը ներկայացրել է Human Rights Watch կազմակերպության տարածաշրջանային տնօրենի տեղակալին
Աղբյուր` Panorama.am
15:14
Արմեն Գրիգորյան. Արթնացեք, պահը կրիտիկական է
«Քանի որ Հայաստանում չկա իշխանություն, իսկ պետք է լուծել ամենակարևոր հարցը՝ վերադարձնել մեր գերիներին, զոհվածների մարմինները, մենք խնդրել...
Աղբյուր` Panorama.am
15:05
Ժամկետային զինծառայողների ծնողները Փաշինյանին 2 օր տվեցին, այլապես կդիմեն կտրուկ քայլերի
Ժամկետային զինծառայողների ծնողները, որոնք կառավարության դիմաց ակցիա են անում, պահանջագիր ներկայացրեցին Նիկոլ Փաշինյանին։  Նրանք...
Աղբյուր` Panorama.am
14:56
Ռազմական դրությունը մեկ նպատակ ուներ՝ անխափան իրականացնել Փաշինյանի ստանձնած հանձնառությունը. Ղազինյան
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Շատ հետաքրքիր փաստ, որ շատ քչերը նկատեցին: Սեպտեմբերի...
Աղբյուր` Panorama.am
14:45
Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել Ադրբեջանի կողմից ՀՀ և Արցախի պաշտոնատար անձանց նկատմամբ հայտարարված հետախուզման դեմ
ՀՀ գլխավոր դատախազությունը  տարածել է հայտարարություն, որում ասված է.  «Վերջին շրջանում զանգվածային լրատվության միջոցները,...
Աղբյուր` Panorama.am
14:39
«Այս հրապարակում ենք՝ լսելի դարձնելու գերիների, անհետ կորածների, իրենց երեխաների դիերը չստացած ծնողների ձայնը»
«Այսօր այս հրապարակում ենք լսելի դարձնելու այն ծնողների ձայնը, որոնց որդիները պատերազմի ընթացքում կորել են, լսելի դարձնել այն ծնողների...
Աղբյուր` Panorama.am
14:34
Mediaport-ի բացառիկ մանրամասները. Ինչպես են Դավիթ Տոնոյանն ու Պատրոն Դավոն բանակից 30 մլն դոլար գողացել
Թելագրամի Mediaport ալիքը գրում է. «2016թ.-ի սկզբին Ռուսաստանի Դաշնությունը Իրաքին է մատակարարել ավելի քան 20 Պանցիր-Ս զենիթահրթիռային...
Աղբյուր` Panorama.am
14:25
Թաղավարդը պաշտպանող դիրքերը նույն տեղում են
Թաղավարդը պաշտպանող մեր դիրքերը նույն տեղում են, զինվորներն էլ շարունակում են վստահորեն կատարել իրենց առաջ դրված խնդիրները: Այդ մասին տեսանյութ...
Աղբյուր` Panorama.am
14:16
Իրենց նպատակն է լռեցնել, հասարակությունը թմբիրից դուրս չգա, իրենք իրենց անելիքներն անեն. Սաթիկ Սեյրանյան
«Մեզ համար սպասելի էր, որ մեր նախկին գործընկեր Նիկոլ Փաշինյանը չի մոտենալու։ Ինչպես Գեղամն է ասել՝  նունիսկ չի էլ սպասում»,-...
Աղբյուր` Panorama.am
14:06
Ադրբեջանցիները տարածում են հայ զինծառայողների գերեվարման նոր տեսանյութ
Թելագրամի ադրբեջանական ալիքներից մեկն այսօր հրապարակել է կարճ տեսանյութ, որտեղ երևում են ձեռքերը հետևում կապած մի քանի զինվորներ։ Ըստ այդ...
Աղբյուր` Panorama.am
13:53
Գեղամասար համայնքի գյուղերի 80 տոկոսն ընկնում է թշնամու նշանառության տակ. համայնքի ղեկավար
Գեղարքունիքի մարզի Գեղամասար համայնքի գյուղերի 80 տոկոսն ընկնում է թշնամու նշանառության տակ։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:43
Կիմ Բալայան. Փաշինյանը ոչ միայն մեր ազգաբնակչության վրա թքած ունի, նաև զոհերի
Խմբագիրներն այսօր այցելել են կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով անժամկետ հացադուլ հայտարարած ՀՅԴ-ական Գեղամ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}