Քաղաքական 12:21 25/10/2020 Հայաստան

Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն. Զոհրաբ Մնացականյան

«Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ»,-  CNN-ի "Amanpour" հեռուստածրագրին տված հարցազրույցում ասել է ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը։ Հարցազրույցը ներկայացված է նաև ՀՀ ԱԳՆ կայքում։ 

Քրիստիան Ամանպուր. Այսօր երկու երկրների արտգործնախարարները հանդիպեցին ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյին՝ փորձելով հաստատել հերթական հրադադարը: Բացառիկ հարցազրույցով այժմ ինձ կմիանա այդ հանդիպումից նոր վերադարձած Հայաստանի արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը։ Բարի գալուստ մեր ծրագիր: Կարո՞ղ եմ Ձեզ հարց ուղղել. արդյո՞ք ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի` Ձեզ հղած ուղերձն այն էր, որ դեռևս հրադադարի հաստատման հույս կա։

Զոհրաբ Մնացականյան. Շատ շնորհակալ եմ ինձ հյուրընկալելու համար։ Քարտուղար Պոմպեոյի ուղերձը այս հակամարտության խաղաղ կարգավորման միջազգայնորեն ճանաչված միջնորդական ձևաչափը ներկայացնող երեք համանախագահ երկրների՝ Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ-ի ուղերձի մեկտեղումն է առ այն, որ պատերազմը պետք է դադարեցվի, ագրեսիան պետք է դադարեցվի, հրադադար պետք է հաստատվի, և այնուհետև մենք կշարժվենք առաջ: Սա է հենց այն ուղերձը, որը մենք կիսում ենք և աջակցում։

Քրիստիան Ամանպուր. Դուք այդպես եք ասում: Ձեր գործընկերը՝ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, ում, իհարկե, մենք հրավիրեցինք այս ծրագրին, բայց նա չկարողացավ միանալ մեզ, նա պնդում է. «Խաղաղություն հաստատելու միակ ճանապարհի հիմքում պետք է ընկած լինեն ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձևերը և միջազգային իրավունքի նկատմամբ հարգանքը։ Պետք է վերջ դրվի հայկական ապօրինի օկուպացիային, իսկ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի»: Դուք պատրա՞ստ եք գնալու այդ զիջմանը:

Զոհրաբ Մնացականյան. Մենք չենք խոսում զիջումների մասին, մենք խոսում ենք հիմա հրադադարի ռեժիմի հաստատման և խաղաղ գործընթացին վերադառնալու մասին: Այժմ, երբ խոսքը գնում է Արցախի ապագայի մասին, պետք է նշեմ, որ այս հակամարտությունը մարդկանց մասին է, Արցախի մեր հայրենակիցների մասին է: Հայերը մշտապես դիմակայել են Ադրբեջանի գերիշխանությանը ենթարկվելուն։ Սա է եղել ամբողջ պատմությունը: Այս ամենը մեր ժողովրդի մասին է, ովքեր ենթարկվում են ռմբակոծման, հրետակոծման և հրթիռակոծման: Այս հիմնահարցի առանցքում մեր հայրենակիցների էքզիստենցիալ ֆիզիկական անվտանգությունն է: Մենք պնդում էինք, որ պետք է գտնել այս հակամարտության խաղաղ կարգավորումը, որը պետք է հասցեագրի մեր հայրենակիցների անվտանգությունը, իսկ Արցախի կարգավիճակը և մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքը, որը միջազգային հանրության կողմից ճանաչված հիմնարար սկզբունք է, պետք է անհապաղ կյանքի կոչվեն։

Արցախի մեր հայրենակիցները պետք է ապրեն ազատության, արժանապատվության, ապահովության և անվտանգության մեջ: Դա է ընկած այս հակամարտության առանցքում։ Այն ամբողջությամբ մարդկանց մասին է։ Հակամարտության մասին չէ։ Դա մարդկանց իրական կյանքերի մասին է։ Հենց այս պահին, երբ մենք զրուցում ենք, երբ մենք այստեղ ենք՝ Վաշինգտոնում, երբ մենք փորձում ենք հասնել հրադադարի ուղերձի, խաղաղ կարգավորմանը վերադառնալու ուղերձի հետագա ամրապնդմանը, այստեղ ընթացող հանդիպումներից դուրս գալուց անմիջապես հետո Հայաստանից և Արցախից լուրեր էի ստանում առ այն, որ քաղաքացիական բնակավայրերը՝ Ստեփանակերտը, Հադրութը, Մարտունին ենթարկվում են հուժկու հրթիռակոծման ադրբեջանական ուժերի կողմից: Զոհվում են խաղաղ բնակիչներ: Քաղաքացիական, հումանիտար իրավիճակը օրհասական է: Եվ սա այլևս չպետք է տեղի ունենա:

Քրիստիան Ամանպուր. Հասկանում եմ, որովհետև մենք հետևում էինք այդ իրավիճակին, և այդ իսկ պատճառով հրավիրել ենք Ձեզ: Ամեն ինչ վերաբերում է մարդկանց, այդպես չէ՞: Դա չի վերաբերում պաշտոնյաներին, ովքեր նստած են իրենց պալատներում կամ շրջում իշխանական սրահներով, դա մշտապես վերաբերում է մարդկանց։

Զոհրաբ Մանցականյան. Միանշանակ։

Քրիստիան Ամանպուր. Ուզում եմ Ձեզ հարցնել հետևյալը. Դուք հենց նոր ասացիք, որ Արցախն էթնիկ առումով պատկանում է այնտեղի ձեր ժողովրդին։ Բայց ՄԱԿ-ը հայերին անվանում է օկուպացիոն ուժ։ Տեսեք, 1993թ., ըստ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի որոշ բանաձևերի, պահանջվում էր, ինչպես, այսպես կոչված, այդ օկուպացիոն ուժերի անհապաղ դուրսբերումը։ 2008թ. ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեան հիմնախնդրի վերաբերյալ բանաձև ընդունեց, որում ճիշտ նույն կոչն էր։ Եվ 2008թ. Գլխավոր Ասամբլեան վերահաստատեց Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը: Այսպիսով, սա ակնհայտորեն պետք է տեղի ունենա բանակցությունների միջոցով: Այդպես է գրված սևով սպիտակի վրա, բայց, միաժամանակ, ինչպես տեսնում եք, գրված է նաև ձեր ժողովուրդի անվտանգության և այլ իրավունքների մասին։ Քանի որ դուք շատ վճռական եք ձեր խոսքերում, կա՞ հնարավորություն, որ դուք և Ադրբեջանը միասին լուծեք այս խնդիրը։ Քանի որ մինչ օրս հաստատված բոլոր հրադադարի ռեժիմները մոտավորապես մեկ օր անց խախտվել են:

Զոհրաբ Մանցականյան. Գերազանց դիտարկում եք անում։ Եթե մենք հետին հայացք ենք նետում 1993թ․-ին, ապա շատ կարևոր դիտարկում կա այդ ամենի հետ կապված։ 1992թ.-ից մինչև 1993թ. մենք շատ վտանգավոր իրավիճակի առջև էինք կանգնած, երբ նեղ արահետ էր թողնվել Արցախի հայերին այն պայմաններում, երբ Լեռնային Ղարաբաղի մնացյալ մասը օկուպացված էր ադրբեջանական ուժերի կողմից, իսկ այդ շրջանների բնակչությունը ենթարկվել էր էթնիկ զտումների և բռնի ուժով դուրս հանվել իրենց տարածքներից։ Հետագա զարգացումներն այնպես դասավորվեցին, որ Արցախի հայերը ի զորու եղան պաշտպանվելու, լինելու շատ վճռական իրենց կյանքը պաշտպանելու հարցում։ Նրանք անվտագության գոտի ստեղծեցին, և այսօր պարզ երևում է, որ եթե այս գոտին չլիներ, հնարավոր է նրանք կրկին ենթարկվեին էթնիկ բնաջնջման, քանի որ այդ վտանգին մշտապես առերեսվել են։ Մենք բարեխղճորեն բանակցում ենք, որպեսզի գտնենք Արցախում մեր հայրենակիցների ինքնորոշման իրավունքի դրսևորման եղանակը, գտնենք խնդրի կարգավորումը։ Սա մեր հանձնառությունն է, և մենք շարունակելու ենք աշխատել այս նպատակի իրագործման ուղղությամբ։

Քրիստիան Ամանպուր. Լավ, այն ինչ հիմա դուք ներկայացրիք միջազգային և Միացյալ Նահանգներում լայն տարածում ունեցող հարթակով, ձեր հանձնառությունն էր, բայց խնդիրն այն է, որ ձեր վարչապետն Արցախում էր, կարծում եմ՝ օգոստոսին, ավելի ստույգ անցյալ տարի օգոստոսին, շատ ազգայնական կեցվածքով, միգուցե դա իր ոճն է, բայց նա, օգտագործելով Լեռնային Ղարաբաղի հայկական անվանումը, մղեց ամբոխին անընդմեջ վանկարկել «Միացում Հայաստանի հետ» նախադասությունը։ Արդյո՞ք դա է ձեր քաղաքականությունը:

Զոհրաբ Մանցականյան. Սա այն աղավաղումն է, որին մենք անդրադարձել ենք և որին մենք բախվում ենք մեկ տարի շարունակ. սա բառերը գլխիվայր անելու, աղավաղելու և խեղված ներկայացնելու փորձ է։ Վարչապետը խոսում էր Արցախի մեր հայրենակիցների անվտանգության ապահովման, երաշխավորման գործում Հայաստանի դերի մասին: Աշխարհում չկա այլ ուժ, որը կարող է դա անել կամ արել է։ Վարչապետը խոսում էր Հայաստանի զարգացման, բարեփոխման ճանապարհի մասին, և նա վերահաստատում էր, որ Հայաստանը անտարբեր չի լինելու Արցախում իր հայրենակիցների ճակատագրի նկատմամբ: Վարչապետն այս երկու տարիների ընթացքում և այդ ելույթում անընդհատ խոսում էր փոխզիջման վրա հիմնված խաղաղ հանգուցալուծման մասին: Այսպիսով, այս բառերը կտրված են համատեքստից և արհամարհվում է այն հիմնարար կետը, որ հակամարտության կարգավորումը պետք է հիմնված լինի փոխզիջման վրա, և հիմնախնդիրը պետք է կարգավորվի խաղաղ ճանապարհով։ Եվ սա է Հայաստանի ուղերձը, որը հետևողականորեն կրկնվում է այս երկու տարիների ընթացքում:

Քրիստիան Ամանպուր. Դա այն է, ինչ մարդիկ ուզում են լսել՝ խաղաղություն, փոխզիջում, դիվանագիտություն և ոչ թե այսպիսի պայքար, որին ականատես ենք լինում հենց հիմա: Ուստի, դուք ասու՞մ եք, որ Հայաստանի պաշտոնական դիրքորոշումը Արցախը Հայաստանին միավորելը չէ:

Զոհրաբ Մանցականյան. Մենք խոսում ենք Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի մասին, որով կիրացվի նրանց ազատ կամարտահայտումը՝ առանց սահմանափակումների: Հիմա, այսօրվա իրավիճակը ցույց է տալիս, որ անհնար է ենթարկեցնելը, ահնար է գերակայություն հաստատելը: Որևէ կերպ թույլ չենք տալու մեր հայրենակիցների էթնիկ զտման վտանգը, որին իրենք կրկին բախվում են. ժողովուրդը պետք է վճռի իր ճակատագիրը, և նրանք էլ կորոշեն իրենց անկախությունը, որը պետք է հարգվի։ Սա է լուծման ճանապարհը։ Ինչ վերաբերում է փոխզիջմանը, մենք պետք է շատ հստակ լինենք. չի կարող լինել որևէ զիջում, որևէ առավելապաշտական ​​մոտեցում, որը մենք լսում ենք Ադրբեջանից: Դա պետք է դադարեցվի:

Քրիստիան Ամանպուր. Պարոն նախարար, շատ շնորհակալ եմ մեզ միանալու համար: Կրկին, հույս ունեի հյուրընկալել նաև Ադրբեջանի արտգործնախարարին, ով այսօր չկարողացավ միանալ մեզ:

Զոհրաբ Մնացականյան. Շնորհակալություն։



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:25
Նոր արգելքներ Վրաստանում. չի գործի տրանսպորտը, փակվում են խանութներն ու ռեստորանները
Վրաստանում կորոնավիրուսով պայմանավորված նոր սահմանափակումներ են, գրում է Ալիք Մեդիան։ Նոյեմբերի 28-ից հունվարի 31-ը ներառյալ. Արգելվում...
Աղբյուր` Panorama.am
12:17
Շենգավիթում նոյեմբերի 30-ին և դեկտեմբերի 1-ին ջրանջատումներ են սպասվում
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ պլանային աշխատանքներով պայմանավորված, ս. թ նոյեմբերի...
Աղբյուր` Panorama.am
12:15
Այլընտրանքային նախագծեր խումբ. Սոթքի բերած նոր ռիսկերը և Հայաստանի նոր լիդերները
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածած հոդվածում անդրադարձել է Սոթքի հանքավայրի մի զգալի մասն Ադրբեջանին զիջելու խնդրին ու դրա հետևանքներին....
Աղբյուր` Panorama.am
12:14
Ֆրանսիայի պետքարտուղար Լըմուանն ու Յուրի Ջորկաեֆը Հայաստան են բերում հումանիտար օգնություն
Ֆրանսիական Le Figaro ամսագրի փոխտնօրեն, լրագրող Ժան Քրիստոֆ Բուիսոնը, որն ակտիվորեն լուսաբանում էր Արցախում պատերազմը, թվիթերում գրել է, որ...
Աղբյուր` Panorama.am
12:06
Մարդիկ Փաշինյանի տեսաուղերձում ակնկալում են լսել նրա հրաժարականի մասին
Նիկոլ Փաշինյանը գրել է. «Առաջիկա մեկուկես ժամվա ընթացքում հանդես կգամ հեռուստաուղերձով»: Գրառման ներքո արած...
Աղբյուր` Panorama.am
12:01
Համատարած անտերություն
Նոյեմբերի  10-ի կապիտուլյացիոն  փաստաթղթի հանրայնացումից հետո ջարդված ենք ու դավաճանված։  Ուշքի չենք գալիս Եռաբլուրը ...
Աղբյուր` Panorama.am
11:50
ՀՀ կառավարությունում պետք է բոլոր արխիվային նյութերն ու քարտեզները հանեն ու դնեն քննարկման սեղանին. Լևոն Գալստյան
«Բնապահպանական ճակատ»  հասարակական նախաձեռնության անդամ Լևոն Գալստյանը ֆեյսբուքի իր հրապարակել է  Սոթքի հանքավայրի քարտեզը...
Աղբյուր` Panorama.am
11:44
ՀՀ և Ադրբեջանի ԶՈՒ միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական հենակետերի փաստացի տեղակայման կետերի հստակեցում
Մարտական հերթապահության իրականացման նպատակով նոյեմբերի 27-ին Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել ժամանակավոր մարտական...
Աղբյուր` Panorama.am
11:36
Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և շարունակում դաժան վերաբերմունքը. ՄԻՊ
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանն ահազանգում է միջազգային հանրությանը, որ Ադրբեջանն արհեստական ձգձգում է գերիների ու դիերի փոխանակման գործընթացը և...
Աղբյուր` Panorama.am
11:33
Հայկ Մամիջանյանը ներգրավվել է որպես մեղադրյալ
ՀՀԿ երիտասարդական կազմակերպության նախագահ Հայկ Մամիջանյանը գրում է. «Քիչ առաջ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության...
Աղբյուր` Panorama.am
11:30
Բունդեսթագի բանաձև՝ ի աջակցություն Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ խաղաղության լուծման մշակման
Գերմանիայի Բունդեսթագը բանաձով աջակցություն է հայտնում Լեռնային Ղարաբաղի երկարաժամկետ խաղաղության լուծման մշակմանը։ Այս մասին տեղեկացնում...
Աղբյուր` Panorama.am
11:19
Վրաստանում կորոնավիրուսային վիճակը վատթարանում է․ արձանագրվել է 4 780 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 4 780 նոր դեպք: Այս մասին հայտարարել է միջգերատեսչական համակարգող խորհրդի գործողությունների շտաբի...
Աղբյուր` Panorama.am
11:15
Տեղ համայնքի բնակավայրերն այլևս արոտավայրեր չունեն, անասունների 70 տոկոսը վաճառել են
Սյունիքի մարզի խոշորացված Տեղ համայնքի գյուղական 7 բնակավայրերից 6-ը դառնում են սահմանապահ։
Աղբյուր` Panorama.am
11:12
Պատերազմի հերոսական դրվագներից
Արցախի ՊԲ-ն 44-օրյա պատերազմի հերթական հերոսական դրվագներն է ներկայացրել։ «Բուժծառայության համակարգի ներկայացուցիչներ, լեյտենանտ...
Աղբյուր` Panorama.am
11:00
Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից. Վարոսյան
«Սոթքի հանքը խորհրդային տարիներից մշտապես շահագործվել է միայն «Հայ ոսկի» ՊՓԲԸ-ի կողմից։ Հանքի տարածքում, դրանից հյուսիս և...
Աղբյուր` Panorama.am
10:55
27.11.2020. ՊԲ-ն հրապարակել է 34 զոհված զինծառայողի անուն
Արցախի ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի պաշտպանության ընթացքում զոհված 34 զինծառայողների անուններ։ 1. Պահեստազորային Նավասարդյան Ալեն Արտակի,...
Աղբյուր` Panorama.am
10:54
Հեռուստամարաթոն 2020-ի արդյունքում մոտ 23 մլն ԱՄՆ դոլար է հանգանակվել
Երեկ՝ նոյեմբերի 26-ին, Գոհաբանության օրը Լոս Անջելեսում տեղի ունեցավ 23–րդ ամենամյա Հեռուստամարաթոնը, որի կարգախոսն էր...
Աղբյուր` Panorama.am
10:49
Բրազիլայի նախագահ Բոլսոնարոն հայտարարել է՝ ինքը չի ստանալու կորոնավիրուսի պատվաստանյութ
Բրազիլիայի նախագահ Յաիր Բոլսոնարոն հայտարարել է, որ ինքը չի ստանալու կորոնավիրուսի պատվաստանյութ. սա վերջին հայտարարությունների շարքում է, որը...
Աղբյուր` Panorama.am
10:47
Ֆրանսիայի ԱԳՆ․ Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը
Ֆրանսիան չի ճանաչում ինքնահռչակ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը։ Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի ԱԳՆ խոսնակը, գրում է Ria-ն։ Չորեքշաբթի...
Աղբյուր` Panorama.am
10:46
ՀԿԵ-ն ավարտել է Երևանի ՋԷԿ-ի կառուցման համար նախատեսված խոշոր ծավալաչափի բեռների փոխադրումները
«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն իրականացրել է Երևանում ջերմային էլեկտրակայանի կառուցման ծրագրի իրականացման համար նախատեսված...
Աղբյուր` Panorama.am
10:34
Ստեփանակերտի էլեկտրաէներգիայի և գազի մատակարարումը վերականգնվել է 95-97 տոկոսով. ՌԴ ՊՆ
Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Ստեփանակերտում ռուս խաղաղապահների աջակցությամբ շարունակվում է խաղաղ կյանքի վերականգնմանն ուղված աշխատանքները: Այս...
Աղբյուր` Panorama.am
10:25
Տիգրան Աբրահամյանը՝ Օնիկ Գասպարյանին. Կանխելու փոխարեն դուք եք ինքնաոչնչացման ռեժիմ միացրել
«Օնիկ Գասպարյան, տեսա՞ր Տիրան Խաչատրյանն ինչ աննախանձելի վիճակում հայտնվեց»։
Աղբյուր` Panorama.am
10:23
Երկրաշարժ՝ Սոթքից 7 կմ հյուսիս
Այսօր տեղական ժամանակով ժամը 02:49-ին (Գրինվիչի ժամանակով` նոյեմբերի 26-ին, ժամը 22։49-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
10:16
Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիի կոռուպցիոն գործով դատավարությունը վերսկսվելու է նոյեմբերի 30-ին
Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիի կոռուպցիոն գործով դատավարությունը վերսկսվելու է նոյեմբերի 30-ին: Այդ մասին ասել են դատավորները՝...
Աղբյուր` Panorama.am
10:05
Իրական եկեղեցականներն այսպիսինն են
Տեր Վրթանես Բաղալյանը գրում է.  «Վերջին օրերին շրջանառվում է գերի ընկած մի աղանդավորական քարոզչի տեսահոլովակ, որում գերուն...
Աղբյուր` Panorama.am
09:59
ԵՄ հարաբերությունները Թուրքիայի հետ հասել են կրիտիկական պահի. Բորել
ԵՄ գլխավոր դիվանագետը հայտարարել է, որ Թուրքիայի հետ հարաբերությունները հասել են «կրիտիկական պահին»: Դիմելով Եվրախորհրդարանին՝ ԵՄ...
Աղբյուր` Panorama.am
09:57
Ճամբարակում ձյուն է, Գորիսում՝ ձնախառն անձրև
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են: Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում տեղում է...
Աղբյուր` Panorama.am
09:54
Վահրամ Միրաքյան. Շուտով ՀՀ հետ Ադրբեջանի նոր 500 կիլոմետրանոց սահմանում բազմաթիվ նմանատիպ խնդիրներ ենք ունենալու
Գործարար Վահրամ Միրաքյանը, անդրադառնալով Սոթքի հանքավայր ադրբեջանցիների մուտքին, գրել է. «Երեկ Ադրբեջանական զորքերը մտան անպաշտպան ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Իրատես». Բյուջետային մուտքերը գահավիժում են՝ տանելով դեպի սնանկացում
«Իրատես» թերթը գրում է. «Մինչ գերագույն դավաճանը ևս 6 ամսով իշխանություն է մուրում «ժող ջանից» տերերի առաջ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}