Հայ օգտատերերը Սպիտակ տան ուշադրությունն են հրավիրում Ալիևի՝ Իրանից զենք գնելու հայտարարությանը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հարցազրույցներից մեկում հայտարարում է, որ իր երկրի զենքի հիմնական մատակարարը ոչ թե Թուրքիանն ու Իսրայելն են, այլ՝ Ռուսաստանը, որից զենք է գնում նաև Հայաստանը։
«Մենք զենք գնում ենք նաև Իրանից, Ուկրաինայից, Բելառուսից»,-հայտարարում է թշնամի երկրի նախագահը տեսանյութում։
Հաշվի առնելով, Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն, որի համաձայն Իրանը չէր կարող զենք գնել կամ վաճառել, հայ-ամերիկկյան հարաբերություններին քաջատեղյակլ քաղաքագետ Սուրեն Սարգսյանն իր էջում հրապարակել է Ալիևի այդ հարցազրույցն ու նշել ԱՄՆ սպիտակ տանը, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, ինչպես նաև ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցներին՝ հայտարարության մասին տեղեկացնելու, ինչպես նաև արձագանքի նպատակով։
Սարգսյանի գրառման ներքո բազմաթիվ հայ օգտատերեր ևս նշել են ԱՄՆ Սպիտակ տանը՝ ուշադրություն հրավիրել Ալիջի հայտարարության վրա։
Հիշեցնենք, որ Թեհրանի նկատմամբ ՄԱԿ-ի կողմից զենքի վերաբերյալ էմբարգոն վերացվեց մեկ շաբաթ առաջ՝ հոկտեմբերի 18-ին, դրանից հետո միայն Իրանը կկարողանա գնել և վաճառել զենք, ԱՄՆ կողմից Իրանի նկատմամբ սահմանած արգելքը դեռ ուժի մէջ։
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ ԱՄՆ-ն ամեն ինչ անելու է Իրանի դեմ սպառազինության էմբարգոն երկարաձգելու ուղղությամբ, որպեսզի Թեհրանը չկարողանա Ռուսաստանից կամ Չինաստանից զենք ձեռք բերել:
Նկատենք, որ Ի. Ալիևը վերջերս այնքան էլ աչքի չի ընկել անկեղծությամբ՝ ինչու հանկարծ որոշեց խոսել, թե որ երկրներից է զենք գնել։ Փաստացի՝ հայկական կողմի զգետնած ու գետնատարած ադրբեջանական զենքերի նկարագրության մեջ հենց գերիշխում են իսրայելականը, թուրքականը ու դեռևս չկա որևէ իրանական զենքի մասին հիշատակում։
Հարակից հրապարակումներ`
- Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է զենքի վաճառքի էմբարգոյի վերացման մասին
- Զարիֆը պատասխանել է Իրանի զենքի էմբարգոյի վերաբերյալ Պոմպեոյի հայտարարությանը
- ԱՄՆ-ը ՄԱԿ-ին առաջարկել է երկարացնել Իրանի նկատմամբ կիրառվող զենքի էմբարգոն
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում