Ախալքալաքցի երեխան իր երազանքի կվադրոցիկլի գումարը նվիրաբերել է Արցախին
«Ջավախք» հիմնադրամը շարունակում է գումարներ հավաքել Արցախի Հանրապետությանը մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար: Նվիրատվություն կատարել ցանկացող մարդիկ գալիս և գումար են տալիս Սուրբ Խաչ եկեղեցու բակում հանգանակություն կատարող երիտասարդներին։
Լուրը գրում է jnews.ge-ն։
Ըստ աղբյուրի, նվիրատվություն կատարողներից ախալքալաքցի 10-ամյա բարերարը՝ Հակոբ Բիչախչյանը, անտարբեր չի թողել մարդկանց, քանի որ տվել է այն գումարը, որը խնայել է իր երազանքների կվադրոցիկլը գնելու համար:
Նվիրաբերած գումարը՝ 200 լարիի չափով, տղան ստացել էր Վրաստանի կառավարությունից՝ հակաճգնաժամային ծրագրի շրջանակներում։
«Ես որոշեցի նվիրել այս գումարը, քանի որ տեսա, թե ինչպես են հայերը կռվում: Բոլորն էլ գիտեն, որ հիմա պատերազմ է: Նվիրաբերվել է հայերի հաղթանակի համար: Դեռ կարտոֆիլ ու փող են հավաքում, ինչը նշանակում է, որ Ղարաբաղն օգնության կարիք ունի », - ասել է Հակոբը:
Արդյո՞ք չի զղջում, որ իր կվադրոցիկլի համար հավաքված գումարը նվիրաբերել է հարցին տղան պատասխանել է՝ ոչ։
«Մենք պայքարում ենք մեր հողերը փրկելու համար: Դա վաղուց ապացուցված է »,- շեշտել է նա:
Հարակից հրապարակումներ`
- Ջավախքցի Հայաստանի ազգային հերոսը
- Արցախում՝ արմատներով ջավախքցի զոհերը
- ՀՀ քաղաքացիություն ունեցող ջավախքցիներին հնարավորություն է տրվում մեկնել Արցախ
- Եկեք որոշ ծախսեր կրճատենք և գումարը ուղղենք Արցախին. Ջավախք հիմնադրամ