Քաղաքական 23:03 26/10/2020 Արցախ

Արցախի ԱԳ նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը

Հոկտեմբերի 26-ին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հանդիպել է Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորների պատվիրակության հետ:

Այս մասին հայտնում են Արցախի արտաքին գործերի նախարարությունից։ 

Իր խոսքում Արցախի ԱԳՆ ղեկավարը ողջունել է ֆրանսիական պատվիրակության անդամներին և երախտագիտություն հայտնել Ադրբեջանի կողմից զինված ագրեսիայի ենթարկվող Արցախի Հանրապետությանը ցուցաբերված համերաշխության համար։ Զինված հարձակումն իրականացվել է Թուրքիայի և նրա իսկ կողմից Մերձավոր Արևելքից հակամարտության գոտի տեղափոխված միջազգային ահաբեկիչների անմիջական մասնակցությամբ: Մասիս Մայիլյանը բարձր է գնահատել նաև Ֆրանսիայի Հանրապետության նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերը` ուղղված կրակի դադարեցմանը և տարածաշրջանում խաղաղության ու կայունության վերականգնմանը:

ԱԳՆ ղեկավարը շեշտել է, որ սեպտեմբերի 27-ին սանձազերծված զինված ագրեսիան վերջին 30 տարիների ընթացքում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքն ուժի միջոցով ճնշելու ադրբեջանական կողմի երրորդ փորձն է: Սակայն ներկայիս իրավիճակը նախորդներից տարբերվում է թե՛ մասշտաբով, թե՛ ներգրավված զինատեսակներով: Արտաքին գործերի նախարարի խոսքով՝ Ադրբեջանի զինված ագրեսիան ուղեկցվում է նաև բազմաթիվ, այդ թվում՝ միջազգային կազմակերպությունների կողմից արձանագրված պատերազմական հանցագործությունների դեպքերով:

Մասիս Մայիլյանը նշել է, որ ռազմական ագրեսիայի հետևանքով հանրապետության բնակչության շուրջ 60%-ը ստիպված են եղել լքել իրենց մշտական բնակության վայրերը, ոչնչացվել է քաղաքացիական ենթակառուցվածքների էական մասը, ինչի արդյունքում Արցախում ծանր հումանիտար իրավիճակ է ստեղծվել: Այս կապակցությամբ արտաքին գործերի նախարարը շեշտել է մասնագիտացված միջազգային մարդասիրական կազմակերպությունների ներգրավման անհրաժեշտությունը՝ ճգնաժամը հաղթահարելու համար:

Մասիս Մայիլյանը նշել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումն ադրբեջանական ագրեսիան կասեցնելու ամենաարդյունավետ միջոցն է, քանի որ տվյալ գործընթացը կգործարկի ագրեսիան զսպելուն և Բաքվի իշխանություններին խաղաղություն պարտադրելուն ուղղված միջազգային քաղաքական և դիվանագիտական մեխանիզմները: Հաշվի առնելով Ադրբեջանի պատրանքային պատկերացումները՝ այդ երկրին Արցախի ենթադրյալ պատկանելիության մասին՝ պաշտոնական Բաքուն փորձում է ուժի կիրառմամբ իր ինքնիշխանությունը տարածել Արցախի վրա: Այս համատեքստում ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչումը Ադրբեջանի համար հստակ ազդանշան կդառնա առ այն, որ նա որևէ իրավունք չունի Արցախի նկատմամբ:

Ֆրանսիական պատվիրակության անդամները շնորհակալություն են հայտնել արտաքին գործերի նախարարին՝ Ադրբեջանի կողմից սանձազերծված ագրեսիայի և դրա հետևանքների վերաբերյալ մանրամասն տեղեկատվություն տրամադրելու համար և ափսոսանք հայտնել զոհերի կապակցությամբ:

Ֆրանսիայի խորհրդարանի պատգամավորները Արցախի ԱԳՆ ղեկավարին են հանձնել Ֆրանսիայի խորհրդարան ներկայացված Արցախի Հանրապետության ճանաչման մասին բանաձևի նախագծի կրկնօրինակը, որին արդեն միացել են Ֆրանսիայի խորհրդարանի ավելի քան 50 անդամներ:



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

21:42
Միայն արտահերթ ընտրություններով է հնարավոր ձևավորել նոր՝ լեգիտիմ իշխանություն. Միքայել Համբարձումյան
Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումն այսօր առավել քան անհրաժեշտ է։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասել է...
Աղբյուր` Panorama.am
21:24
Արա Սաղաթելյան. Հիմա ավանտյուրիզմի, դեմքը փրկելու ժամանակը չէ
«Հիմա ավանտյուրիզմի, դեմքը փրկելու կամ «մենք կուղղենք մեր սխալները» քարոզելու ժամանակը չէ»,- «Փաստինֆո»-ի...
Աղբյուր` Panorama.am
21:08
Զոհրաբյան. Փաշինյանը ոգևորվում է, որ դեռևս վռնդված չէ Հայաստանից
«Նիկոլ Փաշինյանի հեռանալն այլընտրանք չունի»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը՝...
Աղբյուր` Panorama.am
20:48
Արա Այվազյանը մոլդովացի գործընկերոջը ներկայացրել է Արցախում ստեղծված իրավիճակը
Նոյեմբերի 27-ին Հայաստանի ԱԳ նախարար Արա Այվազյանը հեռախոսազրույց է ունեցել Մոլդովայի արտաքին գործերի և եվրոպական ինտեգրման նախարար Աուրելիո...
Աղբյուր` Panorama.am
20:41
Պուտինը հայտնել է, որ հեռախոսային կապ ունի Փաշինյանի և Ալիևի հետ
Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը անվտանգության խորհրդի մշտական անդամների հետ քննարկել է իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, ռուս...
Աղբյուր` Panorama.am
20:32
Ռուստամ Մուրադովը ներկայացրել է խաղաղապահ առաքելության իրականացման ընթացքը
Նոյեմբերի 27-ին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանն ընդունել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում հրադադարի ռեժիմի վերահսկման...
Աղբյուր` Panorama.am
20:29
Փաշինյանը ժամկետային զինծառայողների ծնողներից երկու օր ժամանակ է խնդրել
«Հանդիպել ենք վարչապետի հետ, երկու օր ժամանակ ուզեց մեզանից, մինչև ամսի 30-ը, որ պատասխան կտա մեր բոլոր հարցերին։ Ասացինք դուք մեզ...
Աղբյուր` Panorama.am
20:00
Ինձ առաջադրվել է մի երևակայական մեղադրանք․Ա․ Սաղաթելյան
Հենց նոր քննչական կոմիտեում ինձ առաջադրվել է մի երևակայական մեղադրանք, որտեղ նկարագրված էին գործողություններ, որոնց հետ ես որևէ իրական կապ...
Աղբյուր` Panorama.am
19:51
Ումը կլինեն Տավուշի 7 գյուղը՝ ում հավատալ
Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանն անդրադարձել է շրջանառվող տեղեկությանը՝ առ այն, որ  Տավուշի մարզի որոշ գյուղեր անցնում են Ադրբեջանին:...
Աղբյուր` Panorama.am
19:44
Փաշինյանի հրաժարականը շատ կարճ ժամանակում իրականություն է դառնալու. Վանեցյան
Արթուր Վանեցյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականին ուղղված ընդդիմադիր ուժերի հետագա...
Աղբյուր` Panorama.am
19:39
Սոթքի մասով այլևս բանակցություններ չեն լինելու. Թագուհի Թովմասյան
«Ցավոք սրտի, շատ բան ասել չեմ կարող, հաշվի առնելով պետական գաղտնիք լինելու փաստը»,- այս մասին լրագրողներին ասաց ԱԺ պատգամավոր...
Աղբյուր` Panorama.am
19:07
Զինդատախազը քննարկել է գերեվարված հայ ռազմագերիների իրավունքների պաշտպանության հարցը
ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Վ.Հարությունյանը նոյեմբերի 27-ին ընդունել է «Human Rights Watch» հասարակական...
Աղբյուր` Panorama.am
19:01
Ոչ Ադրբեջանը, ոչ Հայաստանը չեն կարող հաղթող համարվել. սոցհարցումներ ՌԴ-ում
Ռուսների  ճնշող մեծամասնությունը (91%) գիտի կամ ինչ-որ բան է լսել Լեռնային Ղարաբաղի շուրջ ռազմական հակամարտության մասին, մինչդեռ նրանց...
Աղբյուր` Panorama.am
18:37
Այստեղ մեր հայրենիքը վերջանում է ժողովուրդ, հասկանո՞ւմ եք, թե ինչ է կատարվում․ Նաիրա Զոհրաբյան
«Ինձ զանգահարող սոթքեցին ասաց, որ ջարդել են դարպասները և բնակիչների շրջանում խուճապ կար»,- այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
18:31
Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ
Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արմեն Ղևոնդյանը նշանակվել է արտաքին գործերի նախարարի տեղակալ: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության...
Աղբյուր` Panorama.am
18:26
Դեկտեմբերի 1-ից բեռնատարների համար կբացվեն Բագրատաշեն-Սադախլո և Գոգավան-Գուգութի անցակետերը
Վրաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է. «Դեկտեմբերի 1-ին՝ ժամը 00։01 րոպեից սկսած, բեռնատար տրանսպորտային միջոցների համար կբացվեն...
Աղբյուր` Panorama.am
18:20
Քննարկվել է ԱՊՀ անդամ պետությունների մշակութային ժառանգության պահպանման մասին կոնվենցիայի նախագիծը
Նոյեմբերի 27-ին տեսակոնֆերանսի ձևաչափով տեղի է ունեցել ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի խորհրդի նիստը, որին մասնակցել են ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ,...
Աղբյուր` Panorama.am
18:14
Հավաքների ազատության արգելքը վերացված է. Ղազինյան
Հավաքների ազատության արգելքը վերացված է: Այս մասին հայտնել է «Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը։ Նա նշել է, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:10
Նա առիթ ունի բավարար ուշադրությամբ լսել բիզնեսին․ վարչապետը ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Էկոնոմիկայի նախարարության աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ նախարար Վահան Քերոբյանին: Այս մասին հայտնում են ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Քաշաթաղի ղեկավար. Բերձորում, Աղավնոյում, Ներքին Սուսում բնակչությունը մնում է
Քաշաթաղի Բերձոր քաղաքի ու հարակից Աղավնո գյուղի բնակչության տարհանել-չտարհանելու հարցը վերջին օրերի ամենաքննարկված ու միաժամանակ անորոշ հարցն է։...
Աղբյուր` Panorama.am
18:00
«Նամուս, թասիբ ունեցեք և իջեք». ժամկետային զինծառայողների ծնողները պահանջում են հանդիպում Փաշինյանի հետ
Ծառայությունը շարունակող ժամկետային զինծառայողների ծնողները կառավարությունում են՝ պահանջում են հանդիպում Նիկոլ Փաշինյանի հետ։ Նրանց հորդորն է՝...
Աղբյուր` Panorama.am
17:29
Էդմոն Մարուքյանը հայ ռազմագերիների հարցով դիմել է Պուտինին
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտնում է. «Սիրելի՛ քաղաքացիներ, Տեղեկացնում եմ, որ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Գեղամ Մանուկյան. Փաշինյանի գահավիժումը շատ ծանր է լինելու
Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով կառավարության դիմաց հացադուլ հայտարարածների թիվն ավելանում է, պայքարի այդ միջոցն ընտրածների թիվն այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:21
Արտավազդ Սահակյանի թիմը վիրահատել է խեղանդամված և այրվածքներով ավելի քան 300 վիրավոր
«Մարմնի ճարտարապետի»՝ Արտավազդ Սահակյանի, կռիվն այս օրերին վիրահատարանում է: Արցախի դեմ սանձազերծված ադրբեջանաթուրքական լայնածավալ...
Աղբյուր` Panorama.am
17:15
ՀՀ դատախազությունն ապացույցներ է հրապարակել պատերազմում Ադրբեջանի կողմից ահաբեկիչների մասնակցության մասին
ՀՀ դատախազությունը նոր փաստեր է հրապարակել Ադրբեջանի կողմից ռազմական գործողություններին մասնակցած ահաբեկիչների և վարձկանների վերաբերյալ:...
Աղբյուր` Panorama.am
17:10
Նոյեմբերի 10-ին ժողովուրդը պիտի ջարդեր այդ ստահակի գլուխը, որը թուրքին տվեց մեր հայրենիքը. Եսայան
«Մենք պարտվեցինք, քանի որ խաբված ժողովուրդ ենք, խաբված հասարակություն և խաբված պետություն, քանի որ այն ուժը, որն այսօր պահում է զավթած...
Աղբյուր` Panorama.am
16:38
Տիգրան Աբրահամյան. Նիկոլը դաշտ է նախապատրաստում զինված ուժերում նոր ձերբակալությունների համար
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Բանակի հրամանատարությունը պետք է պարզաբանի, թե ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:12
50-60 ռազմագերու մասով մենք տվյալ ունենք, մոտ 30-ի ինքնությունը կարողացել ենք պարզել. Բեգլարյան
«Հայ գերիների նկատմամբ անմարդկային վերաբերմունքի մասին հինգերորդ փակ զեկույցն արդեն պատրաստման փուլում է։ Ինչո՞ւ են փակ այդ զեկույցները,...
Աղբյուր` Panorama.am
16:05
Գերիների և անհետ կորածների հարցերով ուղիղ պատասխանատվությունը հենց Հայաստանի կառավարությանն է. Թաթոյան
«Ադրբեջանն ակնհայտորեն և արհեստականորեն ձգձգում է գերիների և անհետ կորածների վերադարձի պրոցեսը: Սա ակնհայտ կազմակերպված քաղաքականության...
Աղբյուր` Panorama.am
15:59
Մահացել է Զավեն Աբրահամյանը
Կյանքից հեռացել է Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի դերասան' ՀՀ վաստակավոր արտիստ Զավեն Աբրահամյանը։ Մահազդը...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}