Հասարակություն 16:27 26/10/2020 Հայաստան

Անկախ այժմ էլ առկա վտանգից Սոթքի բնակիչները պնդում են՝ «կարտոֆիլը շատ է, բերքը պետք է հավաքվի»

Ադրբեջանի զինված ուժերն օրեր շարունակ խաղաղ բնակչության նկատմամբ իրականացրել են ռազմական հանցագործություններ՝ խախտելով նաև մարդասիրական հրադադարի երկուստեք պայմանավորվածությունները: «Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»–ից հայտնում են, որ թշնամու անօդաչու թռչող սարքերի հարվածներից վնասվել են Հայաստանի Վարդենիս տարածաշրջանի Վարդենիս, Մեծ Մասրիկ, Սոթք, և Սյունիքի՝ Արծվանիկ, Դավիթ Բեկ խաղաղ բնակավայրերը:

«Հումանիտար ականազերծման և փորձագիտական կենտրոն»–ի մասնագետները նշված բնակելի տարածքներում իրականացրել են չպայթած զինամթերքների հայտնաբերման և ոչնչացման աշխատանքներ։

Թշնամու հարվածային ԱԹՍ-ի հրթիռակոծումից Մեծ Մասրիկ գյուղի խաղաղ բնակիչ 1957 թ. ծնված Գևորգ Վարդանյանի տունը վերածվել է ավերակի, իսկ նա տեղում մահացել է: Հարևան 8-ամյա Աշոտը պատմում էր, որ համագյուղացին վերջերս էր վերադարձել Արցախից և երեկոյան հարևանի հետ սրճելուց հետո գնացել էր տուն՝ մի փոքր հանգստանալու։ Ժամը 21:30-ին լսված պայթյունի ձայնից հարևանները վազել են բակ և հայտնաբերել անօդաչու թռչող սարքի հարվածից արդեն ավերված զոհված Գևորգի տունը: Այստեղ ադրբեջանական զինուժի գործած ավերածությունները շատ են. վնասվել են հարակից տներն ու երթևեկելի հատվածները։ Մեծ Մասրիկի ևս մեկ բնակիչ՝ Սուրեն Դաշյանը, ստացել է բեկորային վնասվածք և այժմ ապաքինվում է: Ռոբերտ Եղիազարյանն էլ գիտակցության չգալով, հիվանդանոցում մահացել է:

Թշնամու հրթիռակոծման ալիքներից կոտրվել են նաև Սոթք գյուղի դպրոցի պատուհանները: Նույն գյուղի ծանր վիրավորում ստացած 14-ամյա Նարեկի վիճակը թեև արդեն կայուն է, բայց նրա ավագ եղբայրը հիշում է՝ ինչպես են կարտոֆիլի դաշտում, բերքահավաքի պահին, նկատել անօդաչու թռչող սարքը։ Պատանիներն ու նրանց հայրը փորձել են փախչել, բայց թշնամու ԱԹՍ-ի հարվածից ծանր վիրավորում է ստացել Նարեկը։

Անկախ այժմ էլ առկա վտանգից Սոթքի բնակիչները շարունակում են ապրել իրենց բնականոն առօրյայով։

«Կարտոֆիլը շատ է, բերքը պետք է հավաքվի»,- պնդում են տեղացիները։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:33
«Ժողովուրդ». Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կփոխվի, թե ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Ինչու ՀՔԾ-ն գործ չի հարուցել Անդրանիկ Քոչարյանի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն դեռևս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Ստեփանակերտում իրականացվում են չպայթած զենք զինամթերքից մաքրելու աշխատանքները
Ստեփանակերտում շարունակվում են չպայթած զենք զինամթերքից մաքրելու աշխատանքները։ Ալանազերծման աշխատանքներն իրակաացվել են ինչպես պատերազմի րերին,...
Աղբյուր` Panorama.am
00:26
Փաշինյանը մեզ թմրեցրեց, ստորացրեց, հիմա էլ շարունակում է ստորացնել իր անկարողունակությամբ և աթոռապաշտությամբ. Արա Զոհրաբյան
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.  «Հայաստանի գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեզ...
Աղբյուր` Panorama.am
00:20
Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այցելել է Փաշինյանի հրաժարականը պահանջող հացադուլավորներին
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նոյեմբերի 26-ին այցելել է Կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
00:11
Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուին կորցրեցինք. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը գրում է.  «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան...
Աղբյուր` Panorama.am
00:01
Սոթքի ոսկու հանքը կիսով չափ պատկանում է մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ
«Սահմանն անցնում է գրեթե Սոթքի ոսկու հանքի միջով։ Սոթքի ոսկու հանքի և տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին...
Աղբյուր` Panorama.am
23:17
Մեր Հայրենիքի անվտանգության հեռանկարն անկախությունից ի վեր երբեք այսքան մշուշապատ չի եղել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի։...
Աղբյուր` Panorama.am
23:10
Գեղարքունիքի որոշ բնակավայրերի հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման աշխատանքներ. Մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրել է. «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն,...
Աղբյուր` Panorama.am
22:51
Ամբողջական պետականություն ենք վարի տալիս. Թևան Պողոսյան
«Գնացե՛ք, հեռացե՛ք, հրաժարվե՛ք... ինչպես կուզեք անվանեք այդ քայլը, բայց արեք, հանուն ազգի և հայրենիքի համար նոր շանսի»։
Աղբյուր` Panorama.am
22:44
«Ծնողն ինչքան վատ դրության է հասել, որ կենդանի մարդուն տվել է, ասում է՝ դին տվեք, տանենք դնենք հողը»
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց։
Աղբյուր` Panorama.am
22:24
Անհետ կորածների հարազատները փակեցին վարչապետի ճանապարհը
Անհետ կորած զինծառայողների հարազատները Հանրապետության հրապարակում փակեցին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:15
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական ակումբի աշխատակցին
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել է 100000 եվրոյով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:08
Իշխան Սաղաթելյան. Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է.  «ՀՀ-ում իշխանություն չկա: Կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի:...
Աղբյուր` Panorama.am
22:03
Միքայել Մինասյան. Ու պիտի արագ հաղթենք, որ Հայրենիք փրկենք, նաև, ինչու չէ, որ ժողովուրդը չբզկտի Նիկոլին
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Մարկեսը վիպակ ունի՝ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»։...
Աղբյուր` Panorama.am
21:54
Հայաստանում հայտնաբերվել է ռուս զինվորի դի
Հայաստանի տարածքում ՌԴ պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ առանց բռնության նշանների։ Մարմինը հայտնաբերվել է զորամասի տարածքից...
Աղբյուր` Panorama.am
21:38
Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Եվրախորհրդարանը այսօր բանաձև է ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման...
Աղբյուր` Panorama.am
21:29
Փաստորեն ով տեղից վեր է կենում իր սուրբ պարտքն է համարում մի հատ հարվածի բանակին ու անցնի իր գործերով. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
21:08
Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին
Հայ մշակութային գործիչները որոշել են դիմել միջազգային կառույցներին՝ պահանջելով վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների մարմինները։...
Աղբյուր` Panorama.am
20:58
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ․ ՊՆ
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը. տնտեսագետ
«Նույնիսկ այսքան կորուստներից հետո առնվազն տարօրինակ է տեսնել գործող իշխանությունների անհոգությունը և շարունակաբար հանրությանը...
Աղբյուր` Panorama.am
20:43
Փաշինյանի թիմ կոչվածն իր նման անսահման անամոթ է. Արփինե Հովհաննիսյան
Ն. Փաշինյանի թիմ կոչվածն  իր նման անսահման անամոթ է։ Այս մասին ֆեյսբուքում գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Եղնիկներում որևէ միջադեպ չի եղել, որևէ վիրավոր չկա․ՊՆ
Եղնիկներում որևէ միջադեպ չի եղել, Panorama.am-ի ճշտմանն ի պատասխան ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դավաճան Նիկոլը մարզպետների հետ հանդիպման ընթացքում ասեց, որ վատ նորությունները հայտնի են դարձել նոյեմբերի լույս 10-ի գիշերը, այն ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Լևոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Յան Նեպոնյաշչուն
Skilling Open 2020 շախմատի միջազգային առցանց մրցաշարում տեղի են ունեցել քառորդ եզրափակիչի   հանդիպումները։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսին կանչել են ԱԳՆ Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի...
Աղբյուր` Panorama.am
19:43
Այս երկիրը տեր ունի՞․ օգտատերը ՝Փաշինյանին
Վատ նորությունները հայտնի են դարձել նոյեմբերի լույս 10-ի գիշերը: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բայց նոյեմբերի լույս...
Աղբյուր` Panorama.am
19:38
ՀՀ Էկոնոմիկայի նախարար է նշանակվել Menu.am-ի հիմնադիր Վահան Քերոբյանը
ՀՀ նախագահը՝ հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը, Տիգրան Խաչատրյանին Էկոնոմիկայի նախարարի պաշտոնից ազատելու վերաբերյալ հրամանագիր է...
Աղբյուր` Panorama.am
19:26
Եղնիկներ բոյա եղել այսօր․ Գ․ Գրիգորյան
Դերասան Գևորգ Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է ․ «Եղնիկներ բոյա եղել այսօր, կա 5 վիրավոր, ինչի եմ ես դա հեռասոխով սահմանից...
Աղբյուր` Panorama.am
19:19
«Իմ քայլը» խմբակցությունը դեմ քվեարկեց ռազմական դրության վերացմանը
Հայաստանի Ազգային ժողովի նոյեմբերի 26-ի արտահերթ նիստում իշխող «Իմ քայլը» դաշինքի պատգամավորները դեմ քվեարկեցին ռազմական դրության...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}