Տնտեսություն 16:06 26/10/2020 Արցախ

Ռազմաճակատում գտնվողներին ըստ հաստիքացուցակի կտրվի աշխատավարձ և դրա 50%-ի չափով պարգևատրում.ԱՀ կառավարություն

Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ղեկավարվելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքից և ելնելով ռազմական դրության պայմաններում աշխատողների վարձատրության հետ կապված հարցերը կանոնակարգելու անհրաժեշտությունից՝ Արցախի Հանրապետության կառավարությունը սույն թվականի հոկտեմբերի 26-ին ընդունել է «Ռազմական դրության ժամանակահատվածում աշխատողների վարձատրության գործընթացի  կանոնակարգման մասին» N 553-Ն որոշումը։

ԱՐՑԱԽԻ ՀԱՆԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
ՌԱԶՄԱԿԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՀԱՏՎԱԾՈՒՄ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ՎԱՐՁԱՏՐՈՒԹՅԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԻ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի
11-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետը և ելնելով ռազմական դրության պայմաններում աշխատողների վարձատրության հետ կապված հարցերը կանոնակարգելու անհրաժեշտությունից՝ Արցախի Հանրապետության կառավարությունը  ո ր ո շ ու մ  է.

1. Սահմանել պետական կառավարման մարմինների, պետական կազմակերպությունների ու հիմնարկների աշխատողների՝ ռազմական դրության ժամանակահատվածում վարձատրության հետևյալ չափանիշները.
1)   Արցախի Հանրապետության տարածքում գտնվող՝
ա. տվյալ ամսում աշխատած աշխատակիցներին վճարվում է աշխատավարձ՝ համաձայն հաստիքային ցուցակի: Դրանից բացի յուրաքանչյուր մարմնում ձևավորվող պարգևատրման ֆոնդից աշխատակցին վճարվում է նաև պարգևատրում՝ մարմնի ղեկավարի կողմից որոշված չափով:
Պարգևատրման ֆոնդի չափերն են տվյալ ամսում սույն ենթակետի համաձայն վճարվող աշխատավարձի ֆոնդի.
-   առողջապահության համակարգում՝ 75 տոկոսը,
- ԱՀ ազգային անվտանգության ծառայությունում, ԱՀ ոստիկանությունում,
ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունում՝ 50 տոկոսը,
-   մյուս մարմիններում՝ 25 տոկոսը:
բ. տվյալ ամսում չաշխատած աշխատակիցներին վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով,
գ. զորահավաքային զորակոչի միջոցով կամ կամավորական հիմունքներով զինվորական ծառայության անցած, ինչպես նաև աշխարհազորայիններին վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, և պարգևատրում՝ աշխատավարձի
50 տոկոսի չափով:
2)  Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի
ՆՀ-465-Ն հրամանագրի համաձայն Արցախի Հանրապետության տարածքից դուրս եկած՝
ա. ծառայողական պարտականությունները կատարող աշխատակիցներին փաստացի աշխատած օրերի հաշվարկով վճարվում է աշխատավարձ՝ ըստ հաստիքային ցուցակի, իսկ չաշխատած օրերի համար վճարվում է սույն կետի
«բ» ենթակետում նշված փոխհատուցումը՝ չաշխատած օրերի համամասնությամբ.
բ. չաշխատած աշխատակիցներին վճարվում է 100 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում (բժշկական համակարգի աշխատողներին վճարվում է 68 000 ՀՀ դրամի չափով փոխհատուցում), բացառությամբ այն աշխատակիցների, որոնց առձեռն ստացվող եկամուտը չի գերազանցում 100 000 ՀՀ դրամը: Վերջիններիս վճարվում է փոխհատուցում՝ հաստիքային ցուցակով սահմանված աշխատավարձի չափով:
3) Արցախի Հանրապետության տարածքից Արցախի Հանրապետության Նախագահի 2020 թվականի հոկտեմբերի 14-ի ՆՀ-465-Ն հրամանագրի խախտմամբ դուրս եկած, ինչպես նաև առանց մարմնի ղեկավարի համաձայնության Արցախի Հանրապետության տարածքից բացակայող արական սեռի աշխատողները չեն վարձատրվում:

2. Ֆինանսավորման հայտերը Արցախի Հանրապետության ֆինանսների նախարարություն ներկայացնելիս կցվում է սույն որոշման 1-ին կետով սահմանված չափանիշների համաձայն կազմված աշխատողների ցանկը:

3.  Առաջարկել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահին,  Արցախի Հանրապետության գլխավոր դատախազին, Արցախի Հանրապետության բարձրագույն դատական խորհրդի նախագահին, Արցախի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահին, Արցախի Հանրապետության Հաշվեքննիչ պալատի նախագահին, Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահին, Արցախի Հանրապետության Ազգային վիճակագրական ծառայության նախագահին, Արցախի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի նախագահին, Արցախի Հանրապետության հանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահին, Արցախի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահին, Արցախի Հանրապետության մարդու իրավունքի պաշտպանին և տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներին` ղեկավարվել սույն որոշման դրույթներով:

2.    Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից՝ անմիջապես:

«Հաստատում եմ»

ԱՐՑԱԽԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ                     Ա.  ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

15:46
ԵՊՀ դեկանները պահանջում են ԱԺ-ից անհապաղ հետ կանչել օրենքի նախագիծը
Խախտվում են ուսանողների, պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գիտության ոլորտի աշխատակիցների իրավունքներն ու օրինական շահերը
Աղբյուր` Panorama.am
15:41
Կոչուբաև. Ինչո՞ւ ԱԱԾ-ն խուսափեց հարցաքննել Աշոտ Փաշինյանի ընկերոջը
Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրում է. «Արցախի հողերի վաճառքից հետո Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների գործով,...
Աղբյուր` Panorama.am
15:28
Վազգեն Մանուկյանն այն կոմպրոմիսային ֆիգուրն է, որի հիմնական նպատակը լինելու է իրավիճակի կայունացումը. Արման Աբովյան
«Բացի նրանից, որ Վազգեն Մանուկյանն ունի շատ մեծ և դրական պետական կառավարման փորձ, անցած ճանապարհ, անձնական կյանք, նա նաև մասնագիտական...
Աղբյուր` Panorama.am
15:18
Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի հերոս Ջալալ Հարությունյանը դուրս է գրվել հիվանդանոցից։ Այս մասին Panorama.am-ի հետ զրույցում ասաց...
Աղբյուր` Panorama.am
15:09
17-ի փոխզիջում՝ հիմքում սպառնալիքները համատեղ ջանքերով լուծելու հրամայական. Արա Սահակյան
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, դիվանագետ Արա Սահակյանը ընդդիմադիր 17 կուսակցությունների՝ վարչապետի միասնական թեկնածու...
Աղբյուր` Panorama.am
15:02
Գևորգ Դանիելյան. Խաղաղ, անզեն բնակչությունը դարձել է ադրբեջանցիների խրախճանքի «հումք»
Իրավագիտության դոկտոր Գևորգ Դանիելյանը գրում է. «Պատերազմը չի ավարտվել։ Հադրութի գյուղերում և այլ հայկական բնակավայրերում անորոշության...
Աղբյուր` Panorama.am
15:00
Պետք է ունենանք կառավարություն, որն ընձեռված բոլոր չնչին հնարավորությունները կօգտագործի. Ոսկանյան
Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» անցումային կառավարության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել  է...
Աղբյուր` Panorama.am
14:58
Իվետա Տոնոյանը՝ իշխանությանը. Ախր գոնե կարողանայիք թաքցնել, որ սարսափում եք Ծառուկյանից
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ Իվետա Տոնոյանը քաղաքական հետապնդում է որակում ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանին վաղը...
Աղբյուր` Panorama.am
14:52
Հունաստանը Թուրքիայի վերաբերյալ պայման է դրել Եվրամիության առաջ
Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության հարցը քննարկվելու է առաջիկա օրերին կայանալիք...
Աղբյուր` Panorama.am
14:41
Գագիկ Ծառուկյանին հանրահավաքի նախատեսված մեկնարկից կես ժամ առաջ հրավիրել են ԱԱԾ
ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փաստաբան Էմին Խաչատրյանը հրապարակել է «քաղաքական հետապնդումների և իրականությունից կտրված լինելու ևս մեկ...
Աղբյուր` Panorama.am
14:35
Ճգնաժամ բառն անգամ չի համապատասխանում այս իրողությանը, սա դժոխային իրավիճակ է. Արա Հակոբյան
«Նման բան չկա, որ անսպասելի է Նիկոլ Փաշինյանի պարագայում, ինչ ասես կարող է լինել՝ ապապետական, ապազգային, հակահայկական ցանկացած բան նրանից...
Աղբյուր` Panorama.am
14:30
Արցախում պատերազմի հետևանքով վնասվել է շուրջ 2800 օբյեկտ, որից մոտ 250-ը վերականգնման ենթակա չէ
Ստեփանակերտ քաղաքում և հանրապետության մյուս բնակավայրերում պատերազմի հետևանքով կան բազմաթիվ ավերածություններ. ընդհանուր առմամբ, վնասվել է շուրջ...
Աղբյուր` Panorama.am
13:52
ՀՀ ԱԳՆ․Ողջունում ենք Ֆրանսիայի ԱԺ բանաձևը, որում արձանագրվում է Արցախի խաղաղ բնակչության անվտանգության երաշխավորման անհրաժեշտությունը
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակը մեկնաբանել է Ֆրանսիայի ԱԺ կողմից ընդունված բանաձևը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԳՆ-ից։ «Ողջունում ենք...
Աղբյուր` Panorama.am
13:44
Սամվել Կարապետյան. Այս իրավիճակից միայն մեկ ճիշտ ելք կա` անարյուն իշխանափոխություն
Հայաստանի քաղաքացիները նոր իշխանություն կընտրեն:
Աղբյուր` Panorama.am
13:38
ԱՕԿ անդամ. Հրավիրել ՓՊ խորհրդի նիստ և քննարկել Փաշինյանի անհապաղ հրաժարականի մասին հայտարարության հարցը
«Ազգային օրակարգ» կուսակցության խորհրդի անդամ Վարազդատ Հարությունյանը նամակ-կոչ է հղել Փաստաբանների պալատի խորհրդի անդամներին՝ Նիկոլ...
Աղբյուր` Panorama.am
13:32
Միշուստինը հորդորում է շարունակել ԵԱՏՄ միասնական շուկայի ամրապնդման ուղին
Եվրասիական տնտեսական միությունը պետք է հասնի իր զարգացման նոր մակարդակի, անհրաժեշտ է շարունակել ընթացքը՝ ուղղված միասնական շուկայի ամրապնդմանը,...
Աղբյուր` Panorama.am
13:23
«Անդրե, դավաճան», «Նիկոլ, հողատու» գրություններ՝ Լոռու մարզպետի տան դիմաց
Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանի տան դիմաց՝ ասֆալտին քաղաքացիները թողել են «Նիկոլ, դավաճան», «Նիկոլ, հողատու»,...
Աղբյուր` Panorama.am
13:13
ԵՄ-ն քննարկում է Թուրքիայի դեմ պատժամիջոցները՝ դադարեցնելով «մուկ ու կատու խաղալ»․ ԵՄ խորհրդի նախագահ
Դեկտեմբերի 10-11-ին ԵՄ երկրների պետությունների և կառավարությունների ղեկավարների հանդիպումը կանցկացվի դեմ-առ-դեմ՝ առաջին անգամ համաճարակի երկրորդ...
Աղբյուր` Panorama.am
13:04
Բորել․ Ղարաբաղում հակամարտությունը ցույց տվեց աճող անկայունությունն ու անկանխատեսելիությունը, որ ազդում է մեր միջավայրի վրա
«Համաճարակի հետ միասին մեր անմիջական հարևանությամբ անվտանգության անկայունությունը սաստկացել է։ Արևելյան Միջերկրականում, կամ Լեռնային...
Աղբյուր` Panorama.am
12:55
Մեզ այս պահին հարկավոր է ճգնաժամային մենեջեր և մահապարտների կառավարություն. Նաիրա Զոհրաբյան
«Մեզ այս պահին պետք է ճգնաժամային մենեջեր, քանի որ Հայաստանի պետականության կորստի շեմին ենք մենք այլևս կանգնած: Արցախը, կարելի է ասել, որ...
Աղբյուր` Panorama.am
12:49
Ղազինյան. Եթե այդ ապազգային օտարերկրյա գործակալները հոգեխանգարվել են, ուրեմն որոշումը շատ ճիշտ էր
Հայրենիքի փրկության շարժման խորհրդի անդամ «Մեկ Հայաստան» կուսակցության ղեկավար Արթուր Ղազինյանը գրում է. «Հանգիստ նստեք...
Աղբյուր` Panorama.am
12:46
Մեքենան զառիվայրից ընկել է երկաթուղային գծերի վրա
Այսօր ժամը 08:30-ի սահմաններում, «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության աշխատակիցները Լոռու մարզի Թումանյան-Սանահին հատվածում...
Աղբյուր` Panorama.am
12:42
«Պարտվել ենք, քանի որ Փաշինյանը հարբած վիճակում հրամաններ է տվել, զորքին անտեր են թողել»
«Երբ թշնամի երկիրը տեսնում է, որ քո երկրի ղեկավարը խամաճիկ է, անողնաշար և մեծամիտ, ունակ չէ որևէ բան ղեկավարելու ու տանելու, ունակ չէ...
Աղբյուր` Panorama.am
12:36
Միքայել Մինասյան. Ձեզ անսպառ ուժ ու համբերություն, պարոն վարչապետ Վազգեն Մանուկյան
Սուրբ Աթոռում ՀՀ նախկին դեսպան Միքայել Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Վարչապետ Վազգեն Մանուկյանը աշխատաոճ ուներ. ամեն շաբաթ...
Աղբյուր` Panorama.am
12:21
Россия 24-ն անդրադարձել է Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն
Россия 24-ն անդրադարձել է Հայաստանի ընդդիմադիր 17 ուժերի կողմից Վազգեն Մանուկյանին վարչապետի թեկնածու առաջադրելուն: Հաղորդավարը հիշեցնում է...
Աղբյուր` Panorama.am
12:15
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 5 068 նոր դեպք: Այսպիսով, այս պահի դրությամբ Վրաստանում հաստատված է նոր կորոնավիրուսի 152 704 դեպք:...
Աղբյուր` Panorama.am
12:09
Լավրովն ու Գուտերեշը քննարկել են Արցախում հումանիտար խնդիրների լուծման հնարավորությունները
Դեկտեմբերի 3-ին Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի...
Աղբյուր` Panorama.am
12:04
Independent. Փաշինյանի հրաժարականը հնարավորություն կտա փրկել մեր արժանապատվությունը. Վանեցյան
Independent-ը հրապարակել է նյութ Հայաստանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների վերաբերյալ։ «Հազարավոր ցուցարարներ...
Աղբյուր` Panorama.am
11:57
Վազգեն Մանուկյանն ապահովում է այդ ամեն ինչը. քաղաքագետ Բենիամին Մաթևոսյան
Այսօր Հայաստանում ստեղծված իրավիճակում քաղաքագետը տրամաբանական է համարում ընդդիմադիր 17 ուժերի ընտրությունը վարչապետի թեկնածուի հարցում:
Աղբյուր` Panorama.am
11:45
Վազգեն Մանուկյանը բանակցությունների միջոցով կարողացել է ապահովել թե՛ տնտեսական, թե՛ ռազմական աջակցություն. Խաչատրյան
Ինչպես արդեն հայտնել ենք՝ ընդդիմադիր 17 ուժերը անցումային կառավարության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել են Վազգեն Մանուկյանի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}