Պատգամավոր Կարապետ Մխչյանը երդվեց և ստանձնեց մանդատը
Շարունակվում է 20 րոպե ընդմիջված ԱԺ նիստը, արդեն քվորում կա։
Հիշեցնենք, որ խորհրդարանը նիստի մեկնարկից անմիջապես հետո ընդմիջման էր գնացել, քանի որ քվորում չկար, ներկա էր 64 պատգամավոր։
ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանը ներկայացրեց նստաշրջանի օրակարգը. առաջին բաժնում պարտադիր քննարկման երեք հարց կա, երկրորդ բաժնում այն հարցերն են, որոնց վերաբերյալ գլխադասային հանձնաժողովները ներկայացրել են դրական եզրակացություն, դրանք հինգն են։ Իսկ երրորդ բաժնում ընդգրկված հարց չկա.
«Եվ հոկտեմբերի 27-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի առաջին բաժնում կա չորս հարց։ Երկրորդ բաժնում հինգ նախագիծ է»։
Մինչև օրակարգին անցնելը Լենա Նազարյանն ասաց, որ ԿԸՀ-ն ներկայացրել է Տիգրան Ուլիխանյանի մանդատը հաջորդ պատգամավորին հանձնելու մասին որոշումը։
Այսպես, Տիգրան Ուլիխանյանին կփոխարինի Կարապետ Մխչյանը։
Նա մոտեցավ ԱԺ ամբիոնին և երդվեց՝ ծառայել հանուն համազգային ծրագրերի կատարման, հայրենիքի հզորացման և բարգավաճման։
Հարակից հրապարակումներ`
- Նիստը չմեկնարկած, ԱԺ-ն ստիպված գնաց ընդմիջման, քվորում չկար
- Տիգրան Ուլիխանյանը նշանակվել է ՊՎԾ ղեկավարի տեղակալ