Իրավունք 12:36 27/10/2020 Հայաստան

Պատերազմական գործողությունների ընթացքում պետական դավաճանության և լրտեսության դեպքեր են գրանցվել. ԱԱԾ տնօրենի տեղակալ

Պատերազմական գործողությունների ընթացքում ՀՀ Ազգային անվտագության ծառայությունը բացահայտել է պետական դավաճանության և լրտեսության, զինծառայողների շրջանուն  կեղծ և ստահոդ  լուրերի տարածման դեպքեր։ Ասուլիսում ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալ Արմեն Աբազյանը։

Նա նշեց, որ պետական դավաճանության և լրտեսության դեպքով մասնավորապես Ազգային անվտանգության կողմից բացահայտվել է բարձրաստիճան նախկին զինվորականի կողմից  հակառակորդի կողմից հավաքագրվելու դեպք, որի արդյունքում տվյալ բարձրաստիճան  պաշտոնատար զինծառայողը ՀՀ-ում տարբեր զորամասերից հավաքագրել է  տարաբնույթ, նաև գաղտնիք պարունակող տեղեկություններ, փոխանցել հակառակորդին։

Մյուս դեպքով օտարերկրյա քաղաքացիները ձեռք են բերել տվյալներ ՀՀ-ում զորահավաքի, զինտեխնիկայի, տրանսպորտային շարժի, նաև այլ բնույթի տեղեկություններ։

«Երկու դեպքով էլ ԱԱԾ քննչական դեպարտամենտում հարուցվել են քրեական գործեր համապատասխան հոդվածի հատկանիշներով, գտնվում են նախաքննության փուլում»,- ասաց ԱԱԾ տնօրենի տեղակալը։
Արմեն Աբազյանն ասաց, որ այս պահին ունեն երկու մեղադրյալ՝ մեկ դավաճանության, մեկ լրտեսության գործով։  Ի սկզբանե եղել է հենց երկու։
Հարցին՝ արդյո՞ք տվյալ անձի փոխանցած տեղեկություններն ազդել են սեպտեմբերի 27-ից սկսված գործողությունների վրա, նա նշեց, որ տվյալ անձը ՀՀ ԶՈւ և այլ կարևոր նշանակություն ունեցող օբյեկտների վերաբերյալ հավաքել է գաղտնիք պարունակող տեղեկություններ, պարբերաբար փոխանցել հակառակորդին։ Ըստ նրա, դրանք չեն ազդել այդ գործողությունների վրա. «Կան ինֆորմացիաներ, որոնք հակառակորդը օգտագործել է, բայց ամբողջական առումով ոչ։

Ա. Աբազյանը հայտնեց, որ զինծառայողների շրջանում կեղծ լուրերի տարածման ուղղությամբ ձեռք են բերվել տվյալներ, որ Ն.Մ.-ն սեպտեմբերի 27-ից հետո  Արցախում և Հայաստանում հայտարարված ռազմական դրության պայմաններում մարտական հերթապահություն իրականացնող համածառայակիցների շրջանում կեղծ, ստահոդ լուրեր է  տարածել ՀՀ իշխանություների կողմից հողերը հանձնելու վերաբերյալ, ինչի կապակցությամբ տվյալ անձը ձերբակալվել է, ապա կալանավորվել։

Հարցին՝ սահմանային դիրքերը թողնելու կոչերի հետ կապված գործով՝ արդյո՞ք պարզվել է, թե որտեղից է եղել պատվերը, պատվիրատու ունեցե՞լ է այդ ինֆորմացիա տարածողը, ԱԱԾ տնօրենի տեղակալն ասաց, որ որևէ մեկի կողմից  պատվեր չի եղել, պատվերով չի իրականացրել, իր նախաձեռնությամբ է տարածել այդ ապատեղեկատվությունը, որևէ համակարգող չի եղել։
Նա տեղեկացրեց, որ սեպտեմբերի 27-ից մինչ օրս ԱԱԾ-ում գործում է շուրջօրյա թեժ գիծ, ստացել ենք 1551 ահազանգ, որոնք վերաբերել են պատերազմական գործողությունների ընթացքում տեղի ունեցող իրադարձություններին, ԱԱԾ ֆեյսբուքյան պաշտոնական էջին տարբեր օգտատերերը հասցեագրել են շուրջ 2300 նամակ-հաղորդագրություն։ Բոլորի առնչությամբ ձեռնարկվել են անհրաժեշտ օպերատիվ գործողություններ։

ԱԱԾ տնօրենի տեղակալի խոսքով, Ադրբեջանի ուղղությամբ իրականացվող տեղեկատվական-վերլուծական աշխատանքների արդյունքում գնահատվել է ոչ միայն Ադրբեջանի կողմից լայնամասշտաբ ռազմական գործողություններ ծավալելու հավանականությունը, այլև հակառակորդի հետապնդած ռազմաքաղաքական նկրտումները։ Արձանագրվել են մարտական գործողություններին մասնակցող արաբ գրոհայինների զրույցները, Թուրքիայի և Ադրբեջանի կողմից պատերազմական գոտում տեղակայված մի շարք վարձկան գրոհայինների անձնական տվյալներ։

Նա նշեց, որ ԱԱԾ-ն մեծածավալ աշխատանք է իրականացնում նաև ՀՀ-ում գործող հսկիչ անցակետերում։ Արարատի, Գեղարքունիքի, Վայոց ձորի, Սյունիքի ավտոճանապարհների որոշ հատվածներում տեղադրված են տասից ավելի անցակետեր, որտեղ իրականացվում են շուրջօրյա աշխատանքներ՝ բացահայտելու օտարերկրյա հնարավոր լրտեսների ներթափանցումը և դիվերսիոն խմբավորումների բացահայտումը ՀՀ-ում։ Այս շրջանակներում նաև արձանագրվել ու բացահայտվել են ՀՀ զենք-զինամթերք տեղափոխելու մի շարք դեպքեր, իրականացվել են համապատասխան աշխատանքներ։



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

18:24
Human Rights Watch-ը դատապարտել է Բաքվում հայ գերիների ապօրինի քրեական հետապնդումները
Human Rights Watch միջազգային իրավապաշտպան կազմակերպության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի բաժնի տնօրեն Գիորգի Գոգիան Թվիթերի իր էջում անդրադարձել...
Աղբյուր` Panorama.am
18:15
Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները շարունակելու են իրենց պայքարը
ԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպումից հետո էլ  ԳԱԱ Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոնի աշխատակիցները մտադիր...
Աղբյուր` Panorama.am
18:02
Կյանքից հեռացել է Արմեն Շեկոյանը
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է, որ 68 տարեկանում կյանքից հեռացել է հայ ժամանակակից գրող, բանաստեղծ,...
Աղբյուր` Panorama.am
17:52
ՍԱՏՄ. «Բանդիվան Կաթ»-ի պանրի արտադրամասի կասեցումը վերացվել է
Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Շիրակի մարզային կենտրոնի տեսուչները այցելել են «Բանդիվան Կաթ» ՍՊԸ-ին պատկանող կաթնամթերքի...
Աղբյուր` Panorama.am
17:47
Արտակ Բեգլարյանը շրջայց է կատարել Մարտակերտի շրջանում
ԱՀ պետական նախարար Արտակ Բեգլարյանը հուլիսի 28-ին աշխատանքային շրջայց է կատարել Մարտակերտի վերին ենթաշրջանի մի շարք համայնքներում: ԱՀ...
Աղբյուր` Panorama.am
17:26
Վիվա-ՄՏՍ. Նոր տուն՝ նոր հույսերով
Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» կողմից համատեղ իրականացվող` 2021թ.  բնակարանաշինության ծրագիրը շարունակվում է: Թեև...
Աղբյուր` Panorama.am
17:16
29.07.2021. Ջրականում զոհված զինծառայողի աճյուն են հայտնաբերել
Արցախի ՆԳ նախարարության ԱԻՊԾ փրկարարներն այսօր Ջրականի շրջանում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերել են ևս մեկ հայ...
Աղբյուր` Panorama.am
17:00
ԱՄՆ-ում վերաքննիչ դատարանը մերժել է Էրդողանի թիկնապահների գործը կասեցնելու պահանջով թուրքական կողմի բողոքը
Վաշինգտոնի շրջանային վերաքննիչ դատարանը, մերժել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի թիկնապահների՝ ցուցարարներին ծեծի ենթարկելու գործով թուրքական...
Աղբյուր` Panorama.am
16:54
Շարմազանով. Կապիտուլյանտների «չերեզ Ադրբեջանի հարավ՝ դեպի Ռուսաստան» թեզը լրիվ «սպանում» է
ՀՀԿ փոխնախագահ, մասնագիտությամբ պատմաբան Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան գրառմամբ արձագանքել է կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանի՝...
Աղբյուր` Panorama.am
16:50
Աննա Դանիբեկյանի քթի վիրահատության գործով դատական նիստը՝ օգոստոսի 5-ին
«Այլընտրանք» ՀԿ ղեկավար Նարեկ Մանթաշյանը որպես մեղադրյալ օգոստոսի 5-ին հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝...
Աղբյուր` Panorama.am
16:18
Ստեփանակերտում նոր թաղամաս կկառուցվի հադրութցիների համար
«Հայաստան» համահայկական հիմնադրամի ֆինանսավորմամբ Ստեփանակերտ քաղաքի Աջափնյակ թաղամասում շուտով կմեկնարկեն բազմաբնակարան շենքերի նոր...
Աղբյուր` Panorama.am
16:06
Նախարարը՝ գիտաշխատողներին. Ձեզ չթվա դուք ինձ պարտադրել եք այս հանդիպումը
ԳԱԱ «Օրգանական և դեղագործական քիմիայի գիտատեխնոլոգիական կենտրոն» ՊՈԱԿ-ի աշխատակիցները, գիտաշխատողները, որ այսօր բողոքի ակցիա էին...
Աղբյուր` Panorama.am
15:30
Վահե Հովհաննիսյան. Ելքը փակուղուց
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Վահե Հովհաննիսյանի հոդվածը, որը հրապարակում ենք ամբողջությամբ. «Ստեղծված...
Աղբյուր` Panorama.am
15:13
Պեսկովը՝ Հայաստանի և Ադրբեջանի սահմանին Ռուսաստանի սահմանային կետեր տեղադրելու գաղափարի մասին
Կրեմլը չի մեկնաբանել Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գաղափարը՝ հայ-ադրբեջանական ողջ սահմանի երկայնքով Ռուսաստանի սահմանային...
Աղբյուր` Panorama.am
15:11
Անահիտ Ավանեսյան. Վիրավոր զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր
Գեղարքունիքում երեկ մարտական գործողությունների հետևանքով վիրավորում ստացած զինծառայողներից մեկի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր։...
Աղբյուր` Panorama.am
14:58
Խնդիր կա Գեղարքունիքում երեխաների դպրոց հաճախելն անվտանգ դարձնելու
Այսօր կառավարության նիստից հետո Yerevan.Today-ի լրագրողը հարց է ուղղել ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանին՝ թե ինչ է արվում, որ...
Աղբյուր` Panorama.am
14:53
Արման Թաթոյանը Գեղարքունիք է մեկնել փաստահավաք առաքելությամբ
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն ու ՄԻՊ աշխատակազմի աշխատակիցներ  փաստահավաք աշխատանքների համար Գեղարքունիքի մարզում են։ ՄԻՊ...
Աղբյուր` Panorama.am
14:32
Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում հուլիսի 30-ին ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հուլիսի 30-ին...
Աղբյուր` Panorama.am
14:21
Երկրաշարժ Ալյասկայում.հայտարարվել է ցունամիի վտանգ
Սեյսմոլոգները հինգշաբթի օրը երկրաշարժ են գրանցել Ալյասկա նահանգի տարածքում։ ԱՄՆ-ի Երկրաբանական ծառայությունը և ցունամիի նախազգուշացման ազգային...
Աղբյուր` Panorama.am
14:17
Զինծառայողների աճյունների 50 փորձանմուշ կտեղափոխվի Հոլանդիա
Արցախի պատերազմում զոհված զինծառայողների աճյուների 50 փորձանմուշները կտեղափոխվեն Հոլանդիա՝ նույնականացման նպատակով։ Կառավարության նիստի ավարտից...
Աղբյուր` Panorama.am
14:13
Գեղարքունիքի մի քանի համայնքներում մեկ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի...
Աղբյուր` Panorama.am
14:05
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսի 2 796 նոր դեպք
Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 2 796 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 2 088  մարդ: Վերջին օր ու գիշերվա...
Աղբյուր` Panorama.am
14:03
Եզդի հերոսի մայրը, որ որդու գերեզմանից վերադառնալիս վթարի է ենթարկվել, վաղը կվիրահատվի
Արցախյան 44-օրյա պատերազմում հերոսացած Դավիթ Գերակլի Այդոևի մայրը՝ տիկին Լալին, ով երեկ ավտովթարի է ենթարկվել, վաղը կվիրահատվի։ «Վթարի...
Աղբյուր` Panorama.am
13:59
Ադրբեջանը ևս 13 հայ ռազմագերիների դատապարտեց 6 տարվա ազատազրկման
Բաքվի ծանր հանցագործությունների դատարանն այսօր դատավճիռ է կայացրել ևս 13 հայ գերիների նկատմամբ, որոնց մեղադրում է «Ադրբեջանի տարածքում...
Աղբյուր` Panorama.am
13:54
Զոհված զինծառայողների աճյունների որոնումները շարունակվում են Ջրականում
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են։ Արցախի ՆԳՆ ԱԻՊ ծառայության փոխանցմամբ, փրկարարական մեկ ջոկատով...
Աղբյուր` Panorama.am
13:27
Թուրքիայում անտառային հրդեհները մարել չի հաջողվում․ տասնյակ գյուղեր տարհանվել են
Թուրքիայի Մերսին, Ադանա, Անթալիա և Օսմանիե նահանգներում գտնվող անտառներում բռնկված հրդեհները, չնայած մեծաթիվ հրշեջ տեխնիկայի միջամտությանը,...
Աղբյուր` Panorama.am
13:08
29.07.2021. Նախորդ օրվա ընթացքում կորոնավիրուսով 10 հիվանդ է մահացել
Երեկ կատարվել է 5930 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 233 նոր դեպք: «Ունենք 123 առողջացած և 7 մահվան...
Աղբյուր` Panorama.am
13:00
Գևորգ Պետրոսյան. Ո՞նց կարելի ա կոմունիկացիա տրամադրել ռազմագերի պահող թշնամի երկրին
ԱԺ նախկին պատգամավոր, իրավաբան, ԵՊՀ դասախոս Գևորգ Պետրոսյանը, անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի՝ կառավարությունում հնչեցրած հայտարարություններին,...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են
22:28 12/06/2021

Արթուր Վանեցյան. Այս իշխանությունը երիտթալանչիներ են

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}