Deutsche Welle-ն պատմել է Շուշիի հարսանիքի մասին
Գերմանական Deutsche Welle-ի ֆեյսբուքյան էջում հրապարակված Շուշիի ավերված եկեղեցում Մարիամի ու Հովհաննեսի ամուսնության մասին պատմող կարճ տեսանյութը կարճ ժամանակում մի քանի տասնյակ հազար դիտում է ունեցել, մի քանի հազար մեկնաբանություն։
«Չնայած ծանր հրետակածությանը զույգն ամուսնացավ ավերակների վերածված եկեղեցում»,- գրում է ԶԼՄ-ն՝ պատմելով, որ փեսային երկու օր արձակուրդ էին տրամադրել առաջնագծից։
«Թող ավարտվի կրակը, բոլորը վերադառնան ու նման միջոցառումների ականատես ու մասնակից լինեն։ Փառք մեր հերոսներին, ովքեր ընկան, թող նրանց փոխարեն ծնվեն նոր հերոսներ»,- ասում է Հովհաննեսը։
Հարակից հրապարակումներ`
- Հարսանիք՝ Շուշիում
- Երիտասարդները մաքրել են Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ եկեղեցին
- Շուշիի եկեղեցին կրկնակի գերճշգրիտ հարվածից հետո
- ՀՀ ՄԻՊ-ի հատուկ հայտարարությունը՝ Ադրբեջանի կողմից Շուշիի մայր տաճարը հրթիռակոծելու վերաբերյալ