Հնդկաստանը և ԱՄՆ-ն վճռական պաշտպանական գործարք են կնքել
Հնդկաստանը և ԱՄՆ-ն ռազմական համաձայնագիր են ստորագրել արբանյակային զգայուն տվյալների փոխանակման վերաբերյալ՝ Դելիի` Պեկինի հետ շարունակվող սահմանային իրավիճակի ֆոնին: Այս մասին գրում է BBC-ն։
Նման տվյալների հասանելիությունը կենսական նշանակություն ունի հրթիռներին, անօդաչու թռչող սարքերին և այլ թիրախներին ճշգրտորեն խոցելու համար:
«BECA» (The Basic Exchange and Cooperation Agreement on Geospatial Cooperation) գործարքի մասին հայտարարվել է այսօր՝ Դելիում կայացած «2 + 2» բարձր մակարդակի բանակցություններից հետո: Փորձագետները նշում են, որ Հնդկաստան-ԱՄՆ կապերի ամրապնդումը նպատակ ունի հակազդել տարածաշրջանում Չինաստանի ազդեցությանը:
ԱՄՆ պաշտպանության նախարար Մարկ Էսպերը բանակցություններ է վարել իր հնդիկ գործընկեր Ռաջնաթ Սինգխի հետ: ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հանդիպել է նաև Հնդկաստանի արտաքին գործերի նախարար Ս Ջայշանքարի հետ:
Նշվում է, որ BECA-ն այն սակավաթիվ գործարքների շարքում է, որոնք ԱՄՆ-ն կնքում է սերտ գործընկերների հետ: Այն թույլ է տալիս Հնդկաստանին մուտք ունենալ մի շարք զգայուն աշխարհատարածական և ավիացիոն տվյալների, որոնք կարևոր նշանակություն ունեն ռազմական գործողությունների համար:
Երկու կողմերը ստորագրել են նաև մի շարք այլ գործարքներ՝ միջուկային էներգետիկայի, երկրագիտության և այլընտրանքային բժշկության ոլորտներում, բայց BECA-ն ամենանշանակալից գործարքն է նրանց մեջ:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում