Զինծառայողների կողմից ծառահատման դեպքի հետ կապված ՔԿ-ում քրեական վարույթ չի իրականացվում
Հայաստանի քննչական կոմիտեն, ի պատասխան ԱԺ պատգամավորի կողմից արված հայտարարության տեղեկացնում է, որ նշված դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեում մինչդատական քրեական վարույթ չի իրականացվում:
Հիշեցնենք, որ այսօր Արկադի Խաչատրյանն իր ելույթում նշել էր, որ վերջերս Ճամբարակից լուր են ստացել, թե ռազմական դրության ընթացքում ցուրտ եղանակի պատճառով վաշտի հրամանատարը տղաներին հանձնարարել է ցախ բերել, տղաները գնացել են Տավուշի անտառներ, ամենայն հավանականությամբ ծառ են կտրել, քրգործ է հարուցվել։
Արկադի Խաչատրյանի ելույթին արձագանքել էր նաև իմքայլական պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։
«Րոպեներ առաջ եմ խոսել ՔԿ նախագահի հետ, և պարզապես պետք է ասեմ հետևյալը՝ նյութերն ուսումնասիրվել են, և քրեական գործի հարուցումը մերժվել է։ Այսինքն՝ նման դեպք չունենք»,- ասել էր նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին