Աշոտ Բալասանյանը՝ գեներալ-մայոր
Պաշտպանության նախարարի խորհրդական Աշոտ Բալասանյանին շնորհվել է գեներալ-մայորի զինվորական կոչում։
«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը՝ համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 2-րդ մասի, ինչպես նաև «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի.
Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարի խորհրդական, գնդապետ Աշոտ Սաբիրի ԲԱԼԱՍԱՆՅԱՆԻՆ շնորհել գեներալ-մայորի զինվորական կոչում»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում, որը հրապարակվել է պաշտոնական կայքում։
ՀՀ նախագահի մեկ այլ հրամանագրով Արմեն Գյոզալյանը պարգևատրվել է «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով:
«Հիմք ընդունելով վարչապետի միջնորդությունը՝ համաձայն Սահմանադրության 136-րդ հոդվածի, ինչպես նաև «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» օրենքի 5.3-րդ հոդվածի 1-ին մասի.
Հայրենիքի պաշտպանության և անվտանգության ապահովման գործում ներդրած ավանդի, մարտական գործողությունների ընթացքում ցուցաբերած արիության և հմտության համար Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության թիվ N զորամասի շտաբի պետ-հրամանատարի տեղակալ, գնդապետ Արմեն Մայիսի ԳՅՈԶԱԼՅԱՆԻՆ պարգևատրել «Մարտական խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով»,-ասված է ՀՀ նախագահի հրամանագրում։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ