Էրդողանը Ռուսաստանին առաջարկել է համատեղ լուծել Արցախի հիմնահարցը
Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի հետ զրույցում առաջարկել է համատեղ լուծել Լեռնային արաբաղի հիմնախնդիրը: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին նա ասել է չորեքշաբթի օրը խորհրդարանում ունեցած և NTV հեռուստաալիքով հեռարձակված ելույթի ժամանակ:
«Մենք լավ բանակցություններ վարեցինք Պուտինի հետ: Մենք մանրամասը քննարկեցինք Ղարաբաղը: Մենք ասացինք՝ եկեք Կովկասում այս ամենն ավարտենք: Եթե ցանկանում եք, մենք միասին քայլեր կձեռնարկենք, կխոսենք կողմերի հետ: Բայց հիմա մեզ համար կարևոր է հստակ որոշել` կարգավորելու ենք խնդիրը, թե ոչ»- ասաց Էրդողանը:
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյան, «5-րդ շարասյուն», ներսի ցեցեր. Ըստ քաղաքացիների՝ ՀՀ-ի անվտանգության հիմնական սպառնալիքները