ԱԱՏՄ. Երևանի ջրամատակարարման համակարգի անվտանգությունը ևս ուժեղացված վերահսկողության ներքո է
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (ԱԱՏՄ) Երևանի տարածքային կենտրոնի մասնագիտական խմբերը 14-օրյա զննում են իրականացրել մայրաքաղաքի ջրամատակարարման համակարգում՝ 20 օրվա կարգավորիչ ջրավազաններում և սանիտարական պահպանման 2 գոտում։
Տեսչական մարմնից հայտնում են, որ ջրի անվտանգության վերահսկողական միջոցառումներն ԱԱՏՄ-ի կողմից խստացվել են ՀՀ-ում ռազմական դրության ընթացքում՝ ջրային բնույթի բռնկումների կանխարգելման նպատակով՝ ՀՀ ԱԱՏՄ ղեկավարի հրամանով։
Ջրի անվտանգության հարցերի շուրջ քննարկումներ են կազմակերպվել և միջոցառումներ են ձեռնարկվել նաև հանրապետության մարզերում։
Որպես սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ վերահսկողություն իրականացնող մարմին՝ ԱԱՏՄ-ն արձանագրվող շեղումների դեպքում իրավասու է կենցաղային, տնտեսական, արտադրական, տեխնիկական կարիքների համար օգտագործվող ջրի օգտագործումը կասեցնելու կարգադրագիր տալ, մինչև շեղումները բացառվեն։
ԱԱՏՄ ուժեղացված վերահսկողությունը խմելու ջրի ջրաղբյուրների, օրվա կարգավորիչ ջրամբարների նկատմամբ է։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին