Նարեկ գյուղում որդին սպանել է մորը
Արտաշատի բաժնի ոստիկանները բացահայտել են, որ Արարտի մարզի Նարեկ գյուղում որդին սպանել է մորը։ Հոկտեմբերի 18-ին գյուղ ժամանած Շտապ օգնության աշխատակիցները մեծ դժվարությամբ էին մտել տուն, քանի որ դուռը փակ է եղել։
Ներսում հայտնաբերվել էր 61-ամյա տանտիրուհու դին՝ կրծքավանդակի շրջանում կտրած, ծակած վերքերով։
Դեպքի վայր ժամանած ոստիկաններն ու քննիչները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ կնոջը դանակահարել է որդին։ 41-ամյա տղամարդը ձերբակալվել է։
Մանրամասները՝ ոստիկանության տեսանյութում։