Չարենցի փողոցում մեքենան բախվել է խանութին
Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հոկտեմբերի 28-ին, ժամը 22։31-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Չարենցի փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ։
ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Պարզվել է, որ «Nissan» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել մոտակա խանութի պատին։
Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը երկու տուժած հոսպիտալացվել են «Հերացի» թիվ 1 հիվանդանոցային համալիր, որտեղ տուժածների առողջական վիճակը գնահատվել է ծանր։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, սահմանազատել տարածքը և կատարել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ։
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ