Քաղաքական 09:07 29/10/2020 Արցախ

Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը՝ Ադրբեջանի լկտի պատասխանը ՌԴ-ի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին

Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը նախօրեին հայտարարություն է տարածել Ստեփանակերտի բժշկական հաստատություններին կանխամտածված հարվածների վերաբերյալ, որում ասված է.

«Հոկտեմբերի 28-ին ադրբեջանական զինված ուժերը՝ Թուրքիայի աջակցությամբ, հարված են հասցրել Ստեփանակերտին և Շուշիին: Հերթական անգամ հարվածների թիրախ են դարձել քաղաքացիական օբյեկտները. հարձակման է ենթարկվել բժշկական հաստատությունների համալիրը, այդ թվում՝ Ստեփանակերտի ծննդատունը: Հարվածների արդյունքում խաղաղ բնակչության շրջանում կան տուժածներ: Համալիրի տարածքում գտնվող Հանրապետական բժշկական կենտրոնը Արցախի խոշորագույն առողջապահական հաստատությունն է, որտեղ բուժվել են, այդ թվում, վերջերս վիրավորում ստացած ֆրանսիացի և ռուս լրագրողները, ինչպես նաև՝ ադրբեջանցի ռազմագերիները:

Միջազգային մարդասիրական իրավունքի համաձայն՝ վիրավորներին, հիվանդներին, հաշմանդամներին և ծննդկաններին օգնություն ցուցաբերելու նպատակով կազմակերպված քաղաքացիական հիվանդանոցները ոչ մի պարագայում չեն կարող հարձակման օբյեկտ դառնալ: Բժշկական հաստատությունների վրա կանխամտածված հարձակումները պատերազմական հանցագործություն են: Ստեփանակերտի ծննդատան վրա այսօրվա հարձակումը միջազգային մարդասիրական իրավունքի նկատմամբ ադրբեջանական կողմի աղաղակող անհարգալից վերաբերմունքի հերթական համոզիչ ապացույցն է, ինչը վկայում է, որ իր ռազմաքաղաքական նպատակներին հասնելու համար պաշտոնական Բաքուն պատրաստ է ցանկացած՝ նույնիսկ ամենազազրելի արարքների:

Քաղաքացիական օբյեկտների, մասնավորապես՝ Մարտունիի, Մարտակերտի և Ստեփանակերտի բժշկական հաստատությունների, Շուշիի Սուրբ Ամենափրկիչ եկեղեցու վրա կանխամտածված հարձակումները, ինչպես նաև հայ գերիների ցուցադրական դաժան սպանությունները Արցախի Հանրապետության խաղաղ բնակչության դեմ ուղղված լայնամասշտաբ և կանոնավոր հանցագործությունների շարքի դրվագներ են: Ադրբեջանի կողմից Արցախի ժողովրդի դեմ իրագործվող բռնության ակտերը որևէ արդարացում չունեն և պետք է արժանանան միջազգային խիստ դատապարտման՝ ապագայում դրանց կրկնությունը կանխարգելելու նպատակով:

Ստեփանակերտի բժշկական համալիրի կանխամտածված հրետակոծումը, ըստ էության, դարձավ ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարության լկտի պատասխանը Ռուսաստանի, Ֆրանսիայի և ԱՄՆ նախագահների խաղաղարար ջանքերին՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում ռազմական գործողությունների դադարեցմանը և լարվածության նվազեցմանը:

Կրկին ընդգծում ենք, որ Արցախի Հանրապետության միջազգային ճանաչումը, ինչպես նաև Ադրբեջանի և նրա ռազմաքաղաքական ղեկավարության դեմ խիստ պատժամիջոցների կիրառումը Ադրբեջանի կողմից իրականացվող մարդկության դեմ ուղղված հանցագործություններին վերջ դնելու օպտիմալ և արդյունավետ ոչ ռազմական միջոցներն են»:



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

09:42
«Իրատես». Նախագահ Արմեն Սարգսյանը իր սեփական խաղն է սկսել
«Իրատես» թերթը գրում է. «2,5 տարի իրեն բնորոշ հանդուրժողականությամբ լռած, երկրի վարչապետի աթոռն ուզուրպացրած հոգեպես...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Սահմանազատման գործընթացին տեղում ներկա են եղել ՊՆ ներկայացուցիչները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Հայաստանի ամենախոշոր ոսկու Սոթքի հանքավայրը հայտնվել է հայ-ադրբեջանական նոր սահմանագծին: Երեկ...
Աղբյուր` Panorama.am
09:37
«Հրապարակ». Ով է եղել այն պաշտոնյան, որն առարկել է կապիտուլյացիայի փաստաթղթի դեմ և զգուշացրել, որ ժողովուրդը մեզ չի ների
«Հրապարակ» թերթը գրում է. «Որքան էլ որոշ պաշտոնյաներ փորձեն արդարանալ, թե իրենք անտեղյակ են եղել նոյեմբերի 10-ի տխրահռչակ...
Աղբյուր` Panorama.am
09:35
«Իրատես». Ինչու չի հայտարարվում սգո օր
«Իրատես» թերթը գրում է. «Արգենտինայի իշխանությունները եռօրյա սուգ են հայտարարել երկրի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Ժողովուրդ». Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի չափը կփոխվի, թե ոչ
«Ժողովուրդ» թերթը գրում է. Կառավարության երեկվա նիստում հաստատվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող...
Աղբյուր` Panorama.am
09:31
«Հրապարակ». Ինչու ՀՔԾ-ն գործ չի հարուցել Անդրանիկ Քոչարյանի դեմ
«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՔԾ-ն դեռևս քրեական գործ չի հարուցել ԱԺ պաշտպանության, անվտանգության մշտական հանձնաժողովի ...
Աղբյուր` Panorama.am
09:22
Ստեփանակերտում իրականացվում են չպայթած զենք զինամթերքից մաքրելու աշխատանքները
Ստեփանակերտում շարունակվում են չպայթած զենք զինամթերքից մաքրելու աշխատանքները։ Ալանազերծման աշխատանքներն իրակաացվել են ինչպես պատերազմի րերին,...
Աղբյուր` Panorama.am
00:26
Փաշինյանը մեզ թմրեցրեց, ստորացրեց, հիմա էլ շարունակում է ստորացնել իր անկարողունակությամբ և աթոռապաշտությամբ. Արա Զոհրաբյան
Հայաստանի Փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը գրում է.  «Հայաստանի գործող իշխանությունը, ի դեմս Նիկոլ Փաշինյանի, մեզ...
Աղբյուր` Panorama.am
00:20
Տեր Վահրամ քահանա Մելիքյանն այցելել է Փաշինյանի հրաժարականը պահանջող հացադուլավորներին
Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը նոյեմբերի 26-ին այցելել է Կառավարության շենքի դիմաց Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
00:11
Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուին կորցրեցինք. Մարուքյան
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարությանը գրում է.  «ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ Տիրան...
Աղբյուր` Panorama.am
00:01
Սոթքի ոսկու հանքը կիսով չափ պատկանում է մեզ, կիսով չափ ընկնում է իրենց տարածքում. ԶՈւ ԳՇ պետի առաջին տեղակալ
«Սահմանն անցնում է գրեթե Սոթքի ոսկու հանքի միջով։ Սոթքի ոսկու հանքի և տարածաշրջանի հետ կապված ռուսական կողմից նախապես ձեռնարկվել էին...
Աղբյուր` Panorama.am
23:17
Մեր Հայրենիքի անվտանգության հեռանկարն անկախությունից ի վեր երբեք այսքան մշուշապատ չի եղել. Վարդան Ոսկանյան
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է.  «Սոթքի հատվածում «դարպասների խնդիրը» իրականում խորը բացասական խորհուրդ ունի։...
Աղբյուր` Panorama.am
23:10
Գեղարքունիքի որոշ բնակավայրերի հատվածներում կատարվում են սահմանային ճշգրտման աշխատանքներ. Մարզպետ
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը գրել է. «Գեղարքունիքի մարզի հարգելի՛ բնակիչներ, ստորագրված եռակողմ հայտարարության համաձայն,...
Աղբյուր` Panorama.am
22:51
Ամբողջական պետականություն ենք վարի տալիս. Թևան Պողոսյան
«Գնացե՛ք, հեռացե՛ք, հրաժարվե՛ք... ինչպես կուզեք անվանեք այդ քայլը, բայց արեք, հանուն ազգի և հայրենիքի համար նոր շանսի»։
Աղբյուր` Panorama.am
22:44
«Ծնողն ինչքան վատ դրության է հասել, որ կենդանի մարդուն տվել է, ասում է՝ դին տվեք, տանենք դնենք հողը»
Անհետ կորած զինծառայողների ծնողները բողոքի ակցիա են անում կառավարության դիմաց։
Աղբյուր` Panorama.am
22:24
Անհետ կորածների հարազատները փակեցին վարչապետի ճանապարհը
Անհետ կորած զինծառայողների հարազատները Հանրապետության հրապարակում փակեցին Նիկոլ Փաշինյանի ավտոշարասյան ճանապարհը։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
22:15
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական ակումբի աշխատակցին
ՈՒԵՖԱ-ն ցմահ որակազրկել է ադրբեջանական «Ղարաբաղ» ակումբի աշխատակից Նուրլան Իբրահիմովին, իսկ ակումբին տուգանել է 100000 եվրոյով։ Այս...
Աղբյուր` Panorama.am
22:08
Իշխան Սաղաթելյան. Այս չարիքը պետք է հեռանա անհապաղ, այլապես քայլ առ քայլ զիջելու ենք մեզ մնացած մի բուռ հայրենիքը
ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է.  «ՀՀ-ում իշխանություն չկա: Կառավարություն, արտգործնախարարություն գոյություն չունի:...
Աղբյուր` Panorama.am
22:03
Միքայել Մինասյան. Ու պիտի արագ հաղթենք, որ Հայրենիք փրկենք, նաև, ինչու չէ, որ ժողովուրդը չբզկտի Նիկոլին
Սուրբ Աթոռում Հայաստանի նախկին դեսպան Միքայել Մինասյանը գրում է. «Մարկեսը վիպակ ունի՝ «Մի հայտարարված սպանության խրոնիկա»։...
Աղբյուր` Panorama.am
21:54
Հայաստանում հայտնաբերվել է ռուս զինվորի դի
Հայաստանի տարածքում ՌԴ պայմանագրային զինծառայողի մարմին է հայտնաբերվել՝ առանց բռնության նշանների։ Մարմինը հայտնաբերվել է զորամասի տարածքից...
Աղբյուր` Panorama.am
21:38
Եվրախորհրդարանը կոչ է արել պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ
Եվրախորհրդարանը այսօր բանաձև է ընդունել, որով կոչ է արվում պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ՝ Կիպրոսի հարցի վերաբերյալ նրա դիրքորոշման...
Աղբյուր` Panorama.am
21:29
Փաստորեն ով տեղից վեր է կենում իր սուրբ պարտքն է համարում մի հատ հարվածի բանակին ու անցնի իր գործերով. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Պաշտպանության նախարար, ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, ձեր...
Աղբյուր` Panorama.am
21:08
Քանի որ այսօր ՀՀ-ն չունի իշխանություն, հայ մշակութային գործիչները դիմում են միջազգային կառույցներին
Հայ մշակութային գործիչները որոշել են դիմել միջազգային կառույցներին՝ պահանջելով վերադարձնել հայ գերիներին և զոհված զինծառայողների մարմինները։...
Աղբյուր` Panorama.am
20:58
Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի ԶՈւ ներկայացուցիչների մասնակցությամբ մեկնարկել են սահմանազատման աշխատանքներ․ ՊՆ
Նոյեմբերի 9-ին, Հայաստանի վարչապետի, Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների միջև ստորագրված եռակողմ հայտարարությամբ սահմանվել էր, որ Արցախի...
Աղբյուր` Panorama.am
20:50
Վտանգի տակ է Հայաստանի 4-րդ խոշոր հարկատուի գործունեությունը. տնտեսագետ
«Նույնիսկ այսքան կորուստներից հետո առնվազն տարօրինակ է տեսնել գործող իշխանությունների անհոգությունը և շարունակաբար հանրությանը...
Աղբյուր` Panorama.am
20:43
Փաշինյանի թիմ կոչվածն իր նման անսահման անամոթ է. Արփինե Հովհաննիսյան
Ն. Փաշինյանի թիմ կոչվածն  իր նման անսահման անամոթ է։ Այս մասին ֆեյսբուքում գրում է ՀՀ արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:40
Եղնիկներում որևէ միջադեպ չի եղել, որևէ վիրավոր չկա․ՊՆ
Եղնիկներում որևէ միջադեպ չի եղել, Panorama.am-ի ճշտմանն ի պատասխան ասաց ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Գևորգ...
Աղբյուր` Panorama.am
20:28
Դավաճանությունն էլ ինչպե՞ս է լինում․ Հրանտ Մելիք-Շահնազարյան
«Դավաճան Նիկոլը մարզպետների հետ հանդիպման ընթացքում ասեց, որ վատ նորությունները հայտնի են դարձել նոյեմբերի լույս 10-ի գիշերը, այն ժամանակ...
Աղբյուր` Panorama.am
20:21
Լևոն Արոնյանը հաղթել է ռուսաստանցի Յան Նեպոնյաշչուն
Skilling Open 2020 շախմատի միջազգային առցանց մրցաշարում տեղի են ունեցել քառորդ եզրափակիչի   հանդիպումները։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:09
Բաքվում Ֆրանսիայի դեսպանին կանչել են ԱԳՆ
Բաքվում Ֆրանսիայի դեսպան Զակարի Գրոսին կանչել են ԱԳՆ Սենատի կողմից «Լեռնային Ղարաբաղի ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}