Հասարակություն 16:45 29/10/2020 Հայաստան

Առաջնագծում՝ գնդերեցներ ու քահանաներ կամավոր սկզբունքով

Ռազմական գործողությունների գոտում՝  հենց առաջնագծում է գտնվում մոտ 25-30 հոգևորական՝ գնդերեցներ և թեմերից քահանաներ կամավոր սկզբունքով։ Panorama.am-ի հետ զրույցում ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Ենովք քահանա Եսայանը տեղեկացրեց, որ այսօր առավոտյան զոհվել է եկեղեցուն ու բանակին նվիրված գնդերեցներից մեկը։

«Մեր նվիրյալ սարկավագներից էր, ճանաչողները գիտեն՝ ուղնուծուծով  հոգևորական էր ու մարտիկ, մեր սրբությունները պաշտպանելու համար ամեն ինչի պատրաստ էր»,- ասաց Տեր Հայրը։

Նա նաև հայտնեց, որ պատերազմի ընթացքում արդեն երեք հոգևորական վիրավորում է ստացել, մեկ հոգևորական տաս օրից ավելի անհայտ կորած է, շատերի հետ էլ կապ չունեն։

ԶՈւ հոգևոր սպասավորի խոսքով, հոգևորականները պատերազմի ընթացքում մասնակցում են և բուն ռազմական գործողություններին, և աշխատում են զինծառայողների հետ։

«Ըստ կարիքի՝ սկսած թիկունքային ծառայությունից, մինչև առաջնագիծ, տեսնում են՝ ով ինչի կարիք ունի, տանում են, ինչ հնարավոր է, անհրաժեշտ է, անում են։ Հիմնականում իրենց մեքենաներով են լինում։ Եթե մարդ գնացել է, այնտեղ է, արդեն շատ օգտակար բան է անում։

Ընդհանարապես, մարտական գործողություններին մասնակցելն իրենց գործը չէ, բայց լինում են տեղեր, որտեղ վիճակը շատ լարված է լինում, անհրաժեշտությունից ելնելով ամեն ինչ էլ անում են։ Ամեն դեպքում իրենց գործն արդյունավետ է՝ հենց խուճապի մեջ գտնվող, վախեցած տղաների հետ աշխատանքում, կարող են մի ամբողջ վաշտի մարտական վիճակի բերել։ Դա է արդյունավետ, քան գնան ու կոնկրետ դիրք պահեն։ Այս պահին բանակի հրամանատրությունն էլ այդ առումով դիմում է, հորդորում է, որ զինվորի հետ աշխատենք»,- նշեց քահանան։

Տեր Ենովք քահանա Եսայանն ասաց, որ շատ են ստանում դիմումներ հոգևոր սպասավորներից, որոնք ցանկանում են գնալ առաջնագիծ։

«Միշտ էլ լինում են մարդիկ, ովքեր ցանկություն են հայտնում գնալ առաջնագիծ ու գնում են Վեհափառի օրհնությամբ։ Շատ են դիմումները։ Նայում ենք, որպեսզի նրանց գնալը նպատակային լինի, գնան կոնկրետ այնտեղ, որտեղ աշխատանք է պետք»,- նշեց Տեր Հայրը։ 

Խոսելով պատերազմների նկատմամբ Հայ Առաքելական եկեղեցու վերաբերմունքի մասին, Տեր Ենովք քահանա Եսայանն ասաց. «Հայ եկեղեցու դիրքորոշումը ցայտուն կերպով ակնհայտ է պատմության խորքերից. Հայ եկեղեցին միշտ խաղաղություն է  քարոզել, քարոզում ու քարոզելու է։ Սկսած Վարդանանց պատերազմից, Սարդարապատից մինչև մեր օրերը, երբ օրհասական է եղել վիճակը, Հայ եկեղեցին հորդորում էր ամեն գնով պաշտպանել մեր սրբությունները, մեր սուրբ հողը։ Հետևաբար մյուս եկեղեցիները, եթե կարող են այլ դիրքորոշում ունենալ՝ հանդուրժողականություն և այլն, մեր պարագային այլ է, որովհետև  մյուսները չունեն թուրքերի նման հարևան։ Ստոր հարևաններ ունենալու դեպքում եկեղեցին պետք է իր դիրքորոշումը փոխի, որ կարողանանք պաշտպանվել չարիքից»։

Իր խոսքն ուղղելով թշնամու դեմ կռվող տղաներին՝ Տեր Հայրն ասաց. «Սա իրապես շատ լուրջ կռիվ է, մեր ազգի կարևորագույն կռիվներից մեկն է, հետևաբար զինվորները պետք է իրենց կոչմանը հավատարիմ ամեն ինչ անեն։ Ամենքս ամեն ինչ պետք է անենք»։

Ժողովրդին Տեր Ենովք քահանա Եսայանը խորհուրդ տվեց աղոթել զորքի համար, քանի որ վստահաբար հաղթում է նա, ով ապավինում է Աստծուն։

«Իհարկե, մեծ կորուստ է երիտասարդների մահը, բայց ողբալով, լացուկոծով ոչնչի չենք հասնի, էլի ենք կորցնելու։

Մեր եկեղեցիներում, Վեհափառի հանձնարարությամբ, գիշեր-ցերեկ աղոթք է։ Հետևենք այդ կոչին։ Պետք է աներկյուղ, անվախ շարունակենք, որովհետև տեղ չունենք նահանջելու։ Վարակիչ համարձակություն տարածենք, որ հաղթենք, հակառակն օգուտ չի բերի մեզ»,- ասաց ՀՀ զինված ուժերի հոգևոր սպասավոր Տեր Ենովք քահանա Եսայանը։

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Լրահոս

22:39
ՌԴ ՊՆ. Նոյեմբերի 14-ից Հայաստանից ԼՂ է վերադարձել 23 514 փախստական
Մեկ օրում  ռուս խաղաղապահների  հետ համագործակցության արդյունքում Հայաստանի տարածքից Լեռնային Ղարաբաղ է վերադարձել 2 431 մարդ։ Այսօր...
Աղբյուր` Panorama.am
22:24
Բագրատ Սրբազան. Հոգևոր Հայաստանը պարտվեց նոր Հայաստանին
«Մենք հստակ կերպով ուրվագծել ենք, թե ինչին պարտվեցինք»,-ասում է Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ եպիսկոպոս Գալստանյանն իր քարոզում,...
Աղբյուր` Panorama.am
22:17
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննեսը տեղափոխվել է Սուրբ Երրորդություն եկեղեցի
Դադիվանքի վանահայր Տեր Հովհաննես քհն. Հովհաննիսյանը Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրամանով ժամանակավոր տեղափոխվել է Սուրբ...
Աղբյուր` Panorama.am
22:02
Էլինար Վարդանյան. Գիտակցու՞մ է, արդյոք, Մխիթար Գոշի մեդալով պարգևատրված ՀՔԾ պետը, որ Շուշիի անկումը նաև իր գործողությունների հետևանքն է
Այլընտրանքային նախագծեր խումբը տարածել է խմբի փորձագետ Էլինար Վարդանյանի հոդվածը, որտեղ անդրադարձել է ՀՔԾ պետ Սասուն Խաչատրյանին Մխիթար Գոշ...
Աղբյուր` Panorama.am
21:56
Երեխու անունը Նիկոլ են դրել, բայց հիմա Հայկ են կանչում
ՀՀ նախագահի պաշտոնական էջում հրապարակվել է տեսանյութ, թե ինչպես է Մոսկվայում գտնվող Արմեն Սարգսյանը մինչ ռուսաստանահայ համայնքի...
Աղբյուր` Panorama.am
21:56
Էկոնոմիկայի նորանշանակ նախարարը հույսեր է կապում Ադրբեջանի շուկայի հետ
«Սահմանների բացումը ընձեռնելու է լայն հնարավորություններ։ Մեր արտահանողները կարող են ապրանքն արտահանել Ռուսաստան կամ այլ երկրներ ավելի...
Աղբյուր` Panorama.am
21:19
Վիկտոր Սողոմոնյան. Փաշինյանը, ինչպես միշտ, սուտ է խոսում
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ այսօրվա ընթացքում կատարած ֆեյսբուքյան...
Աղբյուր` Panorama.am
21:14
«Մխիթար, դավաճան». Ակցիա Հայրապետյանի դեմ
Մի քանի քաղաքացիներ ակցիա են իրականացրել այն շենքի դիմաց, որտեղ բնակվում է ԱԺ «Իմ քայլը» խմբակցության անդամ Մխիթար Հայրապետյանը։...
Աղբյուր` Panorama.am
20:57
Ռուսաստանը Ստեփանակերտում գտնվող խաղաղապահներին բեռ է ուղարկել Ադրբեջանի տարածքով
Ռուսաստանը Ղարաբաղի տարածքում գտնվող ռուս խաղաղապահների համար անհրաժեշտ բեռ է ուղարկել Ադրբեջանի տարածքով երկաթուղու միջոցով։ Այս մասին գրում է...
Աղբյուր` Panorama.am
20:44
Արփինե Հովհաննիսյան. Նիկոլ չկա, մոռացեք
ԱԺ նախկին փոխնախագահ, արդարադատության նախկին նախարար Արփինե Հովհաննիսյանը, անդրադառնալով կապիտուլյացիայի ակտը ստորագրելուց հետո Նիկոլ Փաշինյանի...
Աղբյուր` Panorama.am
20:33
Կարեն Վրթանեսյան. Առավոտյան ազատման դիմումը գրե՛ք ու դուրս եկեք այն կառույցներից, որոնք պիտի իբր պետական շահ պաշտպանեին
Տեղեկատվական անվտանգության փորձագետ, «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
20:32
Ադրբեջանցիները՝ հայ զինծառակողներին. «Ալլահ աքբար»
Ադրբեջանցի զինվորները Սոթքի անցակետի մոտ «Ալլահ աքբար» են գոռում՝ դիմելով հայ զինծառայողներին։ Տեսանյութը ֆեյսբուքյան իր էջում...
Աղբյուր` Panorama.am
20:06
Վաղվա հոսանքազրկումների մասին
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 30-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով...
Աղբյուր` Panorama.am
19:18
Սյունիք հասած հայ-ադրբեջանական սահմանին մեր տղաները շտապում են առավելագույն բարենպաստ դիրքերում ամրապնդվել
News.am-ը գրում է. «Պատերազմի հետեւանքով Սյունիք հասած հայ–ադրբեջանական սահմանին զինվորականներ ու կամավորներն այժմ նոր խրամատներ...
Աղբյուր` Panorama.am
18:54
Շարմազանով. Ոչ Հադրութի և ոչ էլ Շուշիի մասին խոսք չի եղել։
ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը գրում է. «Դեռևս հոկտեմբերի 12-ին,կրկնում եմ հոկտեմբերի 12-ին Նիկոլին առաջարկել եմ խնդրել Պուտինին, որ...
Աղբյուր` Panorama.am
17:46
Առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում՝ ձյան տեսքով
Հանրապետության տարածքում,  նոյեմբերի 29-ի ցերեկը, 30-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային և նախալեռնային գոտիներում...
Աղբյուր` Panorama.am
16:56
Պետական լիազոր մարմինները պարտավոր են լծակները կիրառել՝ գերիների հարազատների հետ հաղորդակցման համար. ԱՀ ՄԻՊ
Արցախի ՄԻՊ Արտակ Բեգլարյանը գրում է. «Երեկ այցելել էի Ստեփանակերտի Ազատամարտիկների փողոցը փակած՝ անհայտ կորած զինծառայողների մի խումբ...
Աղբյուր` Panorama.am
16:12
Ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել
Գլոբալ անվտանգության մասին օրինագծի դեմ շաբաթօրյա ցույցերի ընթացքում Ֆրանսիայում առնվազն 62 ոստիկան է վիրավորվել: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ, այս մասին...
Աղբյուր` Panorama.am
16:11
Նիկո՛լ, որքան էլ կամենաս ոչնչացնել Արցախը, միևնույն է, չի՜ ստացվելու. Արտակ Զաքարյան
ՀՀ պաշտպանության նախարարի նախկին տեղակալ Արտակ Զաքարյանը իր ֆեյսբուքի էջում Արցախից տեսագրություն է հրապարակել և գրել է. «Նիկո՛լ,...
Աղբյուր` Panorama.am
16:09
Առաջարկում եմ սա ընդունել որպես ինքնախոստովանական ցուցմունք ու գնալ առաջ...Սարհատ Պետրոսյանը՝ Նիկոլ Փաշինյանի գրառման մասին
Կադաստրի կոմիտեի նախկին պետ Սարհատ Պետրոսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Զարգացնելով արդեն երկրորդ անգամ հնչող այն արդարացումը, որ...
Աղբյուր` Panorama.am
14:37
Վիեննան և Սանկտ Պետերբուրգը ջրվեցին Դուշանբեի վերելակում՝ հանուն սուտասանի ներքաղաքական շահերի. Արմեն Աշոտյան
ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Աթոռից կառչած՝ երկրի գլխավոր հողատուն իր վերջին գրառմամբ հերթական անգամ...
Աղբյուր` Panorama.am
14:28
Դադարեցնում եմ հացադուլը, բայց աներեր շարունակելով պայքարս. Կիմ Բալայան
Սահմանադրական դատարանի նախկին դատավոր Կիմ Բալայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է.   «Սիրելի հայրենակիցներ,...
Աղբյուր` Panorama.am
14:27
Մեր ազգի լավագույն զավակներն այսօր թուրքերի ձեռքում են և ինչերի՞ են ենթարկվում. Արսեն Գրիգորյան
«Հայաստանում իշխանություն գոյություն չունի, իշխանությունը, որը կարող է որևէ հարց լուծել, բանակցել դաշնակից, թշնամու հետ»,-...
Աղբյուր` Panorama.am
14:25
Հիրավի, կա սուտ, մեծ սուտ և Նիկոլ Փաշինյանի սուտ. Գոհար Մելոյան
Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոնի տնօրեն, սահմանադրական իրավունքի մասնագետ Գոհար Մելոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է....
Աղբյուր` Panorama.am
14:24
Փլուզում «Օդալեն» ռեստորանում, կա զոհ
Նոյեմբերի 29-ին, ժամը 12։12-ին  Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանում գտնվող...
Աղբյուր` Panorama.am
13:53
Արցախում շարունակվում են չպայթած զինամթերքի հայտնաբերման և վնասազերծման աշխատանքները
ԱՀ Արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է հայտնաբերված հերթական զինամթերքի պայթեցման մասին: «Հարգելի հայրենակիցներ....
Աղբյուր` Panorama.am
13:38
Անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին. Արման Թաթոյան
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական...
Աղբյուր` Panorama.am
13:37
Ռուսաստանից պետք է խնդրել միայն մեկ բան` զենք. Արթուր Դանիելյան
«Ադեկվադ» միաբանության նախագահ Արթուր Դանիելյանը ֆեյսբուքի իր էջում գրել է. «Երկու տարի ասում էի չէիք լսում, հիմա լսեք․ Էն...
Աղբյուր` Panorama.am
13:36
Լարիսա Ալավերդյան. Դա քաղաքական անմեղսունակություն է
«Նիկոլ Փաշինյանն այսօր պետք է հասկանա, որ իր խոսքը որևէ արժեք չունի»,- 168TV–ի «Ռեվյու» հաղորդման ընթացքում ասաց...
Աղբյուր` Panorama.am
13:35
Մարուքյան. Սպասենք մի նոր հոդվածի, որտեղ արդարանալով մեզ կպատմի...
ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրում է․  «Գլխավոր գերագույն հրամանատարը անդադար...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան
16:30 16/11/2020

Շուշին մի հատ դժբախտ, դժգույն քաղաք էր, մեզ պե՞տք էր Շուշին. Փաշինյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}