BBC. Կյանքը սահմանամերձ Խաչիկ գյուղում
BBC-ի ռուսական ծառայությունը պատրաստել է տեսանյութ՝ Հաստանի սահմանամերձ Խաչիկ բնակավայրի մասին։ Հիշեցնենք, գյուղը գտնվում է Վայոց Ձորի մարզում։
«Խաչիկ գյուղը Ադրբեջանից հեռու է մոտ երեք կմ։ Երկու երկրների բնակիչները սահմանով կարող են միմյանց տեսնել։ Նախիջևանն ինքնավար պետություն է Ադրբեջանի կազմում։ Այն այդ երկրի տարածքից կտրված է Հայաստանի տարածքով»,-նկարագրում է աղբյուրը։
Գյուղի տարեց բնակիչներից Սեդա Մանուկյանը BBC-ի հետ զրույցում ասում է՝ պատերազմի ժամանակ ոչ մեկ՝ ոչ երիտասարդները, ոչ պառավները, ոչ աղջիկները, ոչ երեխաները գյուղից չպետք է գնան։
«Եթե մենք գնանք, պետք է միանան իրենց (Ադրբեջանին)»,-ասում է տարեց կինը։
Մանուկյանների ընտանիքն այստեղ խաղող է մշակում։ Արփինեն գյուղ է եկել մարտական գործողությունների գոտուց։
«Քանի որ կռիվ է, թողել ենք ամեն ինչ, եկել տատիկենցս մոտ։ Նույնիսկ մեր գյուղն են կարծես արդեն վերցրել»,-արտասուքը սրբելով պատմում է նա։
Անուշավան Մանուկյանը 87 տարեկան է։ Սահմանից այն կողմ առաջ նա շատ ընկերներ ուներ։
«Խաղաղություն եմ ուզում, չեմ ուզում մարդ սպանվի, ուզում եմ՝ լավ լինի, թե մեր, թե իրենց համար»,-ասում է նա։
Գյուղում ծածանվում է սև ժապավենը՝ «Թաթուլ 19» գրությամբ։ Աղբյուրը տեսանյութում բացատրում է ժապավենի նշանակությունը ու հիշեցնում՝ հրադադարի երեք պայմանավորվածություն է եղել, բայց բոլորն էլ խախտվել են։
Հարակից հրապարակումներ`
- BBC-ն ներկայացրել է կյանքը Լաչինում. «Պատերազմի փոխարեն եկ պոեզիայից խոսենք»
- BBC-ն հակադարձում է ադրբեջանական քարոզչությանը՝ Հադրութում գերիների սպանության տեսանյութը կեղծ չէ
- Ես չգիտեի, որ պետք է կռվեմ․BBC-ն Ղարաբաղի դեմ կռվում Սիրիայից վարձկան է գտել
- Ողջ միջազգային հանրությունը պետք է ստիպի Թուրքիային դուրս գալ այս հակամարտությունից. վարչապետը՝ BBC-ին