«Դուխով, ամեն ինչ լավ է լինելու, այլ տարբերակ չկա»․ Արցախցի աղջիկն առաջնագծից
Արցախցի Սրբուհին կամավորագրվել է զինվորական ծառայության։ Նրա երեք եղբայրները ևս առաջնագծում են։ Արցախ տեղեկատվական շտաբը տեսանյութ է տարածել նրա մասին։
«Դա չես որոշում պարտավոր ես պահել քո տունը՝ կապ չունի տղա ես ,թե աղջիկ։ Ես և երեք եղբայրներս առաջնագծում ենք։ Իհարկե կան դժվարություններ, դա ցույց է տալիս, որ վերջը կա, իսկ վերջը լավ է լինելու»,- ասում է Սրբուհին՝ հավելելով, որ ամեն ինչ անելու են խաղաղության հասնելու համար։
«Դուխով, ամեն ինչ լավ է լինելու, այլ տարբերակ չկա»,- եզրափակում է արցախցի աղջիկը։