Հայաստանը հնարավորություն ունի Ադրբեջանի դեմ դատական գործընթաց սկսելու. Տարոն Սիմոնյան
«Ադրբեջանի հայատյաց քաղաքականությունը շարունակական բնույթ է կրում, քաղաքացիական բնակչության թիրախավորումը մեծապես կախված է հենց այդ հայատյաց քաղաքականությամբ»,- խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում ասաց ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Տարոն Սիմոնյանը։
Նրա խոսքով, այժմ հայատյաց քաղաքականությունը տեղափոխվում է միջազգային հարթակ, և Ֆրանսիայում տեղի ունեցող հակահայկական ցույցերը հենց այդ քաղաքականության դրսևորումներ են։ Պատգամավորը նշեց, որ կա իրավական լծակ՝ այդ հայատյաց քաղաքականությանը վերջ տալու.
«Կա խտրականության բոլոր ձևերի արգելքի վերաբերյալ միջազգային կոնվենցիա, որը պետություններին կոչ է անում ձեռնպահ մնալ որևէ խտրական վերաերմունքից՝ ռասայական, էթնիկական ծագմամբ պայմանավորված։ Կա նաև Ադրբեջանի նկատմամբ դատավարական գործողություններ սկսելու հնարավորություն։ Եվ մենք հնարավորություն ունենք դատական գործընթաց սկսելու՝ այդ կոնտեքստով։ Եվ ես հույս ունեմ, որ ՀՀ-ն այդ գործիքն օգտագործելու է և Ադրբեջանի դեմ դատական հայց է սկսելու հայատյացության պայմանավորված այս ամենը սկսելու համար»։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ