Ուրուգվայի նախկին նախագահները համերաշխություն են հայտնել Հայաստանին
Ուրուգվայի չորս նախկին նախագահներ չորեքշաբթի օրը իրենց «պատմական համերաշխությունն» են հայտնել Հայաստանին ՝ Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանում Ադրբեջանի հետ հակամարտության համատեքստում:
Այդ մասին գրել է Infobae պարբերականը։
Հայտարարության ներքո ստորագրած Խուլիո Մարիա Սանգինետին (1985-1990, 1995-2000), Լուիս Ալբերտո Լակալյե Հերերան (1990-1995), Տաբարե Վասկեսը (2005-2010, 2015-2020) և Խոսե Մուխիկան (2010-2015) կրակի անհապաղ դադարեցման և հակամարտության վերջնական կարգավորման ու խաղաղության հասնելու համար բանակցությունների վերսկսման ցանկություն են հայտնել։
Հիշեցնենք, որ նախկին նախագահ Խոսե Մուխիկան նախորդ տարի հանդիպում էր ունեցել Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանին։
Պարբերականն այդ հրապարակման մեջ պատմում է նաև Ադրբեջանի կողմից Ստեփանկերտի ծննդատան ռմբակոծությանը, հրապարակել լուսանկարներ ռմբակոծված հիվանդանոցից ու քաղաքացիական ենթակառուցվածքներից։
Հարակից հրապարակումներ`
- Սամվել Կարապետյանը կվերականգնի Ստեփանակերտի ռմբակոծված ծննդատունը
- Մինչ Ադրբեջանը ռմբակոծում էր Ստեփանակերտի ծննդատունը, Շենգավիթ ԲԿ-ում ծնվեց ևս մեկ արցախցի երեխա
- Ադրբեջանը հատուկ նշանառել և ռմբակոծել է Ստեփանակերտի ծննդատունը
- Ուրուգվայի Սենատը դատապարտում է ԼՂ հակամարտությունում Թուրքիայի ներգրավվածությունը
- Մասիս Մայիլյանը հանդիպել է Ուրուգվայի նախկին նախագահի հետ