Անազատության մեջ գտնվող երկու անձ կմեկնի ռազմաճակատ. Armdaily.am
«Անազատության մեջ գտնվողների անունից շատ միջնորդություններ են ներկայացվել դատարանին` ռազմաճակատ մեկնելու ցանկությամբ պայմանավորված: Երեկվա դեպքում երկու միջնորդություն բավարարվել է, մեկը դատավոր Նելլի Բաղդասարյանն է բավարարել, մյուսը` Դավիթ Բալայանը»,- ArmDaily.am-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արմինե Ֆանյանը:
Փաստաբանի խոսքով, երկուսն էլ նախկինում որոշակի մարտական ուղի ունեցող անձինք են.
«Այնպես չէ, որ պատահական մարդն ասում է ինձ բաց թողեք, ես կգնամ ռազմաճակատ։ Ինչպես ես մեր հանրային պաշտպաններից` Սերգեյ Մանուկյանից և Մերի Ալավերդյանից հասկացա, նրանք մարտական ուղի անցած անձինք են: Բայց մեկն ասեմ աննախադեպ դեպք է, 114-րդ հոդվածով է մեղադրանքը` սպանության, և լուրջ հիմնավորում է եղել, որ բավարարվել է, որ նախկինում մարտական ուղի է ունեցել և այս պահին շատ պիտանի կլինի ռազմաճակատում: Եվ դատարանը կալանավորումը վերացրել էր և գրավ է կիրառվել»։
Հարցին` պատերազմական գործողություններից հետո նրանք դարձյալ կալանավայր են վերադառնալու, Ֆանյանը պատասխանել է. «Իհարկե, տա Աստված ողջ -առողջ լինեն: Ոչ թե պատերազմն ավարտվեց, կալանավայր են վերադառնալու, այլ արդեն իրենց գործի ընթացքից կախված կլինի: Եթե դատական մեղադրական ակտ կլինի, որով իրենք ազատազրկման կդատապարտվեն, իհարկե կվերադառնան: Գուցե դատարանը հետագայում արդարացնում է կամ այնպիսի պատիժ է կիրառում, որ անհրաժեշտություն չի լինի կալանավայր վերադառնալու: Համենայնդեպս այս պահին խափանման միջոցները կալանավորման տեսքով վերացված են»:
Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում։