Հունական Սամոս կղզում երկրաշարժից փլուզվել է եկեղեցի
Հունական Սամոս կղզու Նեոն-Կառլովասի քաղաքում երկրաշարժի պատճառով փլուզվել է Աստվածամոր եկեղեցին: Այս մասին գրում է Գազետա.ռու կայքը՝ հղում անելով Skai TV-ին:
Մասնավորապես, փլուզվել է գմբեթը:Կղզու մյուս շենքերը նույնպես լուրջ վնաս են կրել:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Էգեյան ծովում տեղի է ունեցել 7.0 մագնիտուդով երկրաշարժ: Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Իզմիրից 34 կմ, իսկ Նեոն-Կառլովասիից՝ 14 կմ հեռավորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև հունական Աթենքում:
Իզմիրում քանդվել է առնվազն 20 տուն: Երկրաշարժը զգացվել է Թուրքիայի այլ քաղաքներում, մասնավորապես՝ Ստամբուլում:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Փաշինյանի կնոջը «Նիկոլ ցեղասպան» վանկարկումով դիմավորեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում