Փաշինյանը յոթ մարզերում փոխմարզպետներ է նշանակել
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հայաստանի յոթ մարզերում փոխմարզպետներ նշանակելու մասին որոշումներ է ստորագրել։
Կառավարության պաշտոնական էջում հրապարակված իրավական ակտերի համաձայն,
Նորիկ Ամիրխանյանը նշանակվել է Արարատի մարզպետի տեղակալ
Ռազմիկ Պետրոսյանը՝ Արագածոտնի մարզպետի տեղակալ
Հենրիկ Մուրադյանը՝ Գեղարքունիքի մարզպետի տեղակալ
Արթուր Հովակիմյանը՝ Տավուշի մարզպետի տեղակալ
Մելիքսեթ Պողոսյանը՝ Սյունիքի մարզպետի տեղակալ
Արայիկ Մուրադյանը՝ Վայոց Ձորի մարզպետի տեղակալ։
Մեկ այլ որոշմամբ, Արմեն Բաբկենի Գևորգյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի գործերի կառավարչության վարչատնտեսական բաժնի պետ։