Լարված իրավիճակ Բավրայի անցակետում․Ստամբուլից եկած հայերը գիշերը պատրաստվում էին փակել ճանապարհը
Շուրջ 200 հայ հոկտեմբերի 27-ին դուրս են եկել Ստամբուլից և այսօր առավոտյան հասել հայկական սահման։ Սակայն այստեղ բախվել են խնդրի Բավրայի անցակետում ուղեբեռը վերցնելիս: Բանն այն է, որ Ստամբուլում հայերի տեղափոխումը կազմակերպողները հավելյալ ուղեբեռի համար վերցրել են գումար և ասել, որ Բավրայի անցակետում կստանան իրենց իրերը։ Սակայն արդեն անցակետում պատասխանել են, որ ամբողջ բեռնատարը, որում հիմնականում հագած հագուստներ են և այլ օգտագործված իրեր, պետք է մաքսազերծվի:Այսինքն՝ բեռները պետք է ստանան Երևանից՝ մաքսային կետից։
Ինչպես Panorama.am-ին պատմեց ուղևորներից Դավիթը , Ստամբուլում 1 կգ-ի համար վճարել են 1 դոլար,որ այստեղ վերցնեն իրենց բեռը, հիմա հասել են հայկական սահման և ուղեբեռը չստանալու պատճառով շուրջ 15 ժամ է մնացել են անցակետում։
«Սոված ծարավ առավոտից այստեղ ենք։ Կանայք ու երեխաներ կան մեզ, մոտ 200 հոգի ենք։ Այստեղից չենք հեռանա մինչև չստանանք մեր բեռը։ Փաստացի մեզ խաբել են։ Եթե առաջիկա րոպեների ընթացքում հարցը չկարգավորվի, ապա ճանապարհ ենք փակելու, կմնանք այստեղ»,-գիշերն ասել էր Ստամբուլից ժամանած երիտասարդը։
Մանրամասն տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին