Քաղաքական 14:16 31/10/2020 Հայաստան

Ո՞վ որոշեց․․․

Գարնանը, երբ կորոնավիրուսը զավթեց ողջ մոլորակը՝ գրեթե բոլորն էին ասում, որ համավարակից հետո աշխարհը կփոխվի։ Արցախում ընթացող պատերազմը և աշխարհի վերաբերմունքը դրա նկատմամբ ցույց է տալիս, որ շատ բան արդեն փոխվել է։ Օրինակ, քաղաքականության մեջ մշտապես եղած, բայց քողարկված ձևով դրսևորվող շանտաժն ու ուժի ցուցադրումն այսօր դարձել են անամոթության աստիճան բացահայտ։

Տեսեք, թե ինչպես է Թուրքիան շանտաժներով ու Եվրոպայի կենտրոնում հային մուրճով հարվածելով և քրիստոնյայի կոկորդը կտրելով՝ աշխարհին ահաբեկում իր անմարդկային բնույթը բոլորին ու ամենուր ցույց տալու հեռանկարով։ Մարդ արարածը գազանից վախենալու բնազդ ունի․․․ երևի հենց այդ վախի վրա է խաղում Թուրքիան (կամ նրան ոգեշնչող կենտրոնները, կամ էլ իր հիվանդ ուղեղը)։ Իսկ գազանը ոչ ամոթ ունի, ոչ բարոյականություն, ոչ մարդկայնություն, էլ ուր մնաց թե հարգի միջազգային կոնվենցիաները և Արցախի քաղաքացիական բնակչություն դեմ չկիրառի կասետային ռումբեր, իսկ հոկտեմբերի 30-ից՝ նաև ֆոսֆորային զենք։

Թուրքիայի ներկայությունը արցախա-ադրբեջանական պատերազմում վաղուց արդեն անվիճարկելի փաստ է, և ինչպես ցույց են տալիս իրադարձությունները՝ Ալիևն ինքը ոչինչ չի որոշում։ Այդ իսկ պատճառով գլխավոր մեղավոր ընկալվում է Էրդողանը (ընդծում եմ՝ գլխավոր, որովհետև աններելի մեղք ունեն նաև Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարները, որ վիճակն այսքան օրհասական դարձավ)։

Եվ այս ամենը կորոնավիրուսի համավարակի պայմաններում, երբ դեռ տարվա սկզբին ՄԱԿ-ը կոչ էր արել սառեցնել բոլոր հակամարտությունները։ Լավ, է՞լ ինչ պիտի անի Էրդողանը, որ աշխարհը վերջապես սաստի նրան։ Դեռ քանի միջազգային կոնվենցիաներ ու պայմանավորվածություններ պիտի խախտի, դեռ քանի պետության պիտի ձեռնոց նետի, դեռ ինչքան պատերազմական հանցագործություններ պիտի անի, որ վերջապես կանգնի Հաագայի միջազգային դատարանի առաջ (Ալիևն էլ հետը, իհարկե)։ Կկանգի անպայման, կասկած չկա։

Իսկ հիմա, դրսևորելով աներևակայելի լպիրշություն՝ փորձում է խցկվել ԵԱՀԿ Մինսկի խմբի նախագահության կազմ։ Այսինքն՝ մի կողմից էթնիկ բնաջնջման փորձ է անում, մյուս կողմից էլ հավակնում է միջնորդ դառնալ այդ բնաջնջվողի ու իր հրամանով նրան բնաջնջողի միջև․․․ իսկը «գառը գայլին պահ տալու» ասացվածքը։

Բայց ո՞վ որոշեց, որ թուրք-ադրբեջանցին ունի իրավունքներ, որոնք չունի հայը։
Ո՞վ որոշեց, որ թուրքը մշտապես պիտի հարձակվի, իսկ հայը՝ պաշտպանվի։
Ո՞վ որոշեց, որ թուրքը պիտի ոչնչացնի հային․․․ Թուրքը դրա համա՞ր է հայտնվել այս մոլորակում, որ չի կարողանում ձերբազատվել այդ սևեռուն գաղափարից։

Ո՞վ որոշեց, որ գլուխ կտրող թուրքն ու իր հողի համար կյանքը տվող հայը կարող են համատեղ բնակվել նույն տարածքում։ Թուրք ասելով հասկանում ենք ադրբեջանցի, քանի որ 1988-ի Սումգայիթը ցույց տվեց, որ նույնն են նրանք։ Սա էլ հո մեր աչքի առաջ կատարվեց, թարմ են դեռ սպիները, իսկ Ալիևն այսօր համարձակվում է համաշխարհային հանրությանը հեքիաթներ պատմել անցյալի և ապագայի «երջանիկ» համակեցության մասին։ Թուրք-ադրբեջանական անվերջանալի ստերն ու պատմության-իրականության աղավաղումներն այնքան այլանդակ են, որ արդեն հենց իրենց դեմ են աշխատում։

Բա՛ց աչքերդ, աշխարհ, և գիտակցիր, որ միասնաբար չդատապարտելով 1915-ի Եղեռնը կամ հանդուժելով 2020-ին Սուրբ Սոֆիան մզկիթ դարձնելը՝ դու ինքդ թուրքի յաթաղանը հասցրեցիր Եվրոպա։

Լիա Իվանյան



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

12:03
Թե՞ աթոռն այդքան քաղցր բան է, որ մեր պետականության գնով վայելում ես ու ուզում ես վայելել. Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «Փաշինյանի առավոտյան լայվի կարճ ուղերձն այն էր, որ...
Աղբյուր` Panorama.am
11:50
Այս ճգնաժամից երկիրը դուրս բերելու հերթը հմուտ քաղաքական գործիչներինն ու կառավարիչներինն է. Մամիջանյան
Ընդդիմադիր 17 ուժերի կողմից անցումային շրջանում վարչապետի  թեկնածու առաջադրված Վազգեն Մանուկյանը հմուտ քաղաքական գործիչ և հմուտ բանակցող է,...
Աղբյուր` Panorama.am
11:26
Օրգանիզմի ռեակցիան՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումից հետո
Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի ընդունումից հետո մարդու մոտ առաջանում է թուլություն, քնկոտություն,  իսկ մարմնի ջերմաստիճանը բարձրանում է...
Աղբյուր` Panorama.am
11:20
Խնածախ համայնքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում. ԱԻՊԾ
Արցախի ԱԻՊԾ-ը տեղեկացնում է՝ այսօր, քիչ հետո Խնածախ համայնքի տարածքում տեղի կունենա հայտնաբերված զենք-զինամթերքի վնասազերծում:...
Աղբյուր` Panorama.am
11:17
Ռուս խաղաղապահները Լեռնային Ղարաբաղում ականազերծել են գրեթե 50 հա տարածք
Ռուսաստանի  պաշտպանության նախարարության ականազերծման գործողությունների միջազգային կենտրոնի զինծառայողներն ականազերծել են Շուշայի և...
Աղբյուր` Panorama.am
11:13
Սեփական ոչնչության գիտակցում՝ այդպես կանվանեի առավոտյան ուղերձը. Արփինե Հովհաննիսյան
ԱԺ նախկին պատգամավոր Արփինե Հովհաննիսյանն անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա ուղերձին։ «Սեփական ոչնչության գիտակցում՝...
Աղբյուր` Panorama.am
11:05
05.12.2020. Կորոնավիրուսի 1267 նոր դեպք է գրանցվել, 35 մարդ մահացել է
Հայաստանում երեկ կատարվել է 3305 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 1267 նոր դեպք: Առողջացել է 1076 մարդ։ Մեկ օրում...
Աղբյուր` Panorama.am
10:57
Նիկոլ, դու թուրք ես, դու ավելի թուրք ես քան Ալիևը. Արսեն Բաբայան
«Այ #դավաճան_նիկոլ, դու այդպես էլ ոչ միայն չպատասխանեցիր Ալիևի ստորացումներին, այլ ուղերձումդ լրիվությամբ խոսեցիր Ալիևի լեզվով: Այ...
Աղբյուր` Panorama.am
10:52
Եթե Նիկոլ Փաշինյանը պարտության խորհրդանիշ է, ապա Վազգեն Մանուկյանը հաղթանակների ու արժանապատվության. Լիլիթ Գալստյան
Ինչպես արդեն հայտնել ենք՝ «Հայրենիքի փրկության շարժումը» անցումային կառավարության ղեկավարի՝ ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել  է...
Աղբյուր` Panorama.am
10:33
Հայաստանում կանցկացվեն «Լեհական մշակույթի օրեր»
Հայաստանում դեկտեմբերի 7-9-ը կանցկացվի «Լեհական մշակույթի օրեր» ծրագիրը։ Նախագիծը կազմակերպել են լեհական Róbmy swoje dla...
Աղբյուր` Panorama.am
10:28
Արագածոտնի մարզում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Արագածոտնի մարզի Ամբերդ ամրոց և...
Աղբյուր` Panorama.am
10:12
ՌԴ-ն Արցախի վերականգնման հարցում լուրջ ծրագրեր է մշակում՝ ՀՀ իշխանությունների՝ ասպարեզում տոտալ բացակայության պայմաններում. Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար Տիգրան Աբրահամյանը գրում է. «ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքին երբեք...
Աղբյուր` Panorama.am
09:55
«Ժողովուրդ». Այսօր Վազգեն Մանուկյանը պետք է մանրամասներ ներկայացնի, թե ինչպես է պատկերացնում մեկ տարում երկիրը ուշքի բերելու մեխանիզմները
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ արտախորհրդարանական ընդդիմությունը որոշում ուներ, որ ՀՀ...
Աղբյուր` Panorama.am
09:52
«Հրապարակ». Չի բացառվում, որ լարումը պիկին հասնելու պահին Փաշինյանը որոշի խաղարկել Միրզոյանի տարբերակը
«Հրապարակ» թերթը գրում է. «Թեպետ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանն ապաքինվելուց հետո խմբակցությունում հայտարարել է, թե ինքը մինչև...
Աղբյուր` Panorama.am
09:48
«Հրապարակ». Արտահերթ ընտրություններ անցկացնելու հարցում Փաշինյանը վերջնական որոշում չունի՝ ժամկետների առումով
«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը հասկանում է, որ ներքաղաքական անկայուն իրավիճակը չի կարող երկար շարունակվել:...
Աղբյուր` Panorama.am
09:40
«Ժողովուրդ». Մանրամասներ Նիկոլ Փաշինյանի և ՍԴ նախագահ Արմեն Դիլանյանի հանդիպումից
«Ժողովուրդ» թերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթին մանրամասներ են հայտնի դարձել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և...
Աղբյուր` Panorama.am
09:33
«Հրապարակ». Սանավիացիայի ուղղաթիռը հարմարեցված չէ բժշկական ծառայություններ մատուցելու համար
«Հրապարակ» թերթը գրում է. «Անցած տարի «Արմենիան Հելիքոփթերս» ՍՊԸ-ի կողմից ձեռք բերված բժշկական ուղղաթիռները, որոնց...
Աղբյուր` Panorama.am
09:30
«Փաստ». Փաշինյանը իր թիմակիցներին զգուշացրել է, որ մշակում են այլընտրանքային տարբերակներ, եթե ինքը ստիպված լինի հրաժարական տալ
«Փաստ» թերթը գրում է. «Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունում իսկական քաոս ու անորոշություն է: Բացի հազիվ մեկ...
Աղբյուր` Panorama.am
09:29
Ստեփանակերտ է վերադարձել ևս ավելի քան 1200 փախստական
Նախօրեին 1244 փախստական է Երևանից Ստեփանակերտ վերադարձել։ Ռուս խաղաղապահներն ուղեկցել են փախստականներին տեղափոխող ավտոբուսները։ Այս մասին գրում...
Աղբյուր` Panorama.am
09:12
ԿԳՄՍ նախարարության այսպիսի մոտեցումները բացարձակ անթույլատրելի են. ՄԻՊ
Արման Թաթոյանը ներկայացել է իր դիրքորոշումը «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի նախագծի, այդ թվում՝ ԿԳՄՍ նախարարի կողմից բուհի ռեկտոր նշանակելու հարցի վերաբերյալ
Աղբյուր` Panorama.am
09:00
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակում է Թուրքիային ամերիկյան զենքի վաճառքը
ԱՄՆ Կոնգրեսն արգելափակել է ամերիկյան զենքի ու ռազմական տեխնիկայի մատակարարումը Թուրքիա: ՏԱՍՍ-ի հաղորդմամբ, ուրբաթ օրը լրագրողների հետ...
Աղբյուր` Panorama.am
00:50
Ալեն Ղևոնդյան. Կան մարդիկ դեռ, ում համար պետությունն է արժեք, ոչ թե իշխանությունը
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է. «Քաղաքականապես ի՞նչ աստիճան տգետ լինես, որ ասես Վ. Մանուկյանը աթոռակռիվ մասի է։ Հիմարնե՛ր,...
Աղբյուր` Panorama.am
00:03
Հայաստանի թեկնածուն ընտրվել է ԵԽ՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով փորձագետների խմբի անդամ
Դեկտեմբերի 4-ին Ստրասբուրգում կայացած Եվրոպայի խորհրդի՝ Մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի հարցերով կոնվենցիայի կողմ հանդիսացող անդամ...
Աղբյուր` Panorama.am
23:55
Ռոբերտ Քոչարյան. Այո, մենք ի վիճակի ենք եղել այս պատերազմում չպարտվել
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հարցազրույցը՝ «5-րդ ալիք» հեռուստաընկերությանը
Աղբյուր` Panorama.am
23:53
Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է մանրամասն տեղեկատվություն մի շարք հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց վերաբերյալ
ՀՀ կառավարության դիմումի հիման վրա այսօր Ադրբեջանը ՄԻԵԴ-ին առաջին անգամ տրամադրել է  մանրամասն տեղեկատվություն Ադրբեջանում պահվող մի շարք...
Աղբյուր` Panorama.am
23:51
Ռոբերտ Քոչարյան. Իրենք ստացել են շատ լավ իրավիճակ բանակցային գործընթացում
«Եզրակացությունը հետևյալն է՝ մենք ունենք իշխանություն, որը պարտվել է, որը ուզում է այդ պարտությունը փաթաթել ժողովրդի գլխին, բանակի գլխին,...
Աղբյուր` Panorama.am
23:43
Պարտության պատճառներից մեկը փորձված, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր. ՀՀ երկրորդ նախագահ
«Պարտության պատճառներից մեկը փորձված, պատերազմի միջով անցած, հաջողություններ ունեցած հրամանատարների չեզոքացումն էր»,- ...
Աղբյուր` Panorama.am
23:26
Ռոբերտ Քոչարյան. Ուզո՞ւմ ենք իմանալ ճշմարտությունը Շուշին հանձնելու մասին
«Ուրեմն այս իշխանությունը պետք է հեռանա»
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է
19:06 04/12/2020

Պատերազմից հայտնի լուսանկարի տղան՝ Արման Եդիգարյանը տանն է

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}