ՍԱՏՄ-ը դիտարկումներ է անցկացրել արցախցիների կացության վայր ծառայող հաստատություններում
Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավար Հակոբ Ավագյանի հանձնարարությամբ` ԱԱՏՄ հյուսիսային տարածքային կենտրոնի մասնագետները դիտարկումներ և իրազեկման աշխատանքներ են տարել արցախցի մեր հայրենակիցների համար ներկայում որպես բնակության ժամանակավոր կացարան ծառայող մի շարք հաստատություններում։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջից։
«Իրականացված աշխատանքներն ուղղված են եղել նշված հաստատություններում կորոնավիրուսի տարածման կանխարգելմանն ուղղված աշխատանքներն առավել համակարգված կազմակերպելուն, ախտահանման գործընթացների ճիշտ իրականացմանը։ Խորհրդատվություն է տրամադրվել, մասնավորապես, դիմակների ճիշտ կրման, ձեռքերի ախտահանման, սոցիալական հեռավորությունը հնարավորինս պահպանելու վերաբերյալ»,- ասվում է տարածված հաղորդագրությունում։
Հարակից հրապարակումներ`
- ՄԻՊ աշխատանքային խմբերն այցելել են Արցախից ՀՀ տեղափոխված խաղաղ բնակիչների կացարաններ
- Պետական կառույցների կողմից տրամադրվող կացարանների մեծ մասը դեռևս ազատ է. Բաթոյան