Դիմակ դնել խնդրանքն արժեցավ դանակի 27 հարված
ԱՄՆ Իլինոիս նահանգում երկու քույրերի մեղադրանք է առաջադրվել դիտավորյալ սպանության փորձի համար։ Նրանք դանակահարել են խանութի անվտանգության 32-ամյա աշխատակցին, որը նրանց խնդրել էր դիմակ դնել ու ձեռքերն ախտահանել։
CNN-ը, վկայկոչելով մեղադրանքը, գրում է, որ քույրերը մտել են մանրածախ խանութ ու վեճի բռնվել խանութի աշխատակցի հետ։ 21-ամյա Ջեսիկա Հիլլը հանել է դանակն ու 27 անգամ հարվածներ հասցրել խանութի աշխատակցի մեջքին, պարանոցին, ձեռքերին։ Մինչ այդ խանութի աշխատակցի վրա հարձակվել ու նրա մազերից քաշել է 18-ամյա Ջայլա Հիլլը։
Բարեբախտաբար, տղամարդը չի մահացել։ Ոստիկանության փոխանցմամբ, նրա վիճակը գնահատվում է կայուն։
Վեճից հետո քույրերը ստացած թեթև վնասվածքների հետևանքով նախ հիվանդանոց են տեղափոխվել, ապա նրանց մեղադրանք է առաջադրվել։ Նոյեմբերի 4-ին դատական նիստ է նշանակվել, այս պահին հայտնի չէ, թե ով է ներկայացնելու նրանց շահերը։
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում