Մահացել է Ստեփանավանի քաղաքապետը
Կյանքից հեռացել է Ստեփանավանի քաղաքապետ Միքայել Ղարաքեշիշյանը: Մահազդը հրապարակել է քաղաքի ֆեյսբուքյան էջը։ Միքայել Ղարաքեշիշյանի հոգեհանգիստը տեղի կունենա Ստեփանավանի եկեղեցում 02.11.2020 թ. ժամը 15:00-ից, հուղարկավորությունը` մյուս օրը ժամը 13:00 -ին նույն վայրից:
Մ. Ղարաքեշիշյանը ծնվել է 1959թ-ի 23 հուլիսի Ստեփանավանում քաղաքում, աշխատավորի ընտանիքում:
1966-1976թթ սովորել և ավարտել է տեղի թիվ 2 միջնակարգ դպրոցը:
1976-1977թթ աշխատել է Ստեփանավանի սովխոզ տեխնիկումում, որպես բանվոր:
1977-1982թթ ընդուվել և ավարտել եմ Մոսկվայի մսի և կաթի տեխնոլոգիայի ֆակուլտետը` ստանալով ինժիներ- տեխնոլոգի մասնագիտություն:
1982-1984թթ ծառայել է խորհրդային միության զինված ուժերում:
1984-1986թթ աշխատել է Ստեփանավանի սնունդ կոմբինատում, որպես տեխնոլոգ:
1986-1987թթ աշխատել է Ստեփանավանի դոսաֆում որպես տեսուչ:
1988-1993թթ աշխատել է Ստեփանավանում «Մոսկվա» արտադրական կոոպերատիվում, որպես նախագահ:
1993-1998թթ աշխատել է «Հայ մարմար գրանիտի» Ստեփանավանի տեղամասի պետ:
1998-2012թթ Լոռու մարզի մարզպետարանի աշխատակազմի Ստեփանավանի սոցիալական ծառայությունների տարածքային գործակալության տնօրենն էր:
2012թ-ի նոյեմբերին ընտրվել է Ստեփանավան համայնքի ղեկավար:
Ամուսնացած է, ունի երեք երեխա: