Քաղաքական 09:17 10/11/2020 Հայաստան

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ. Մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները

ՀՀ ՊՆ և ԶՈՒ ԳՇ ուղերձ են հղել, որում ասված է.

«Սիրելի հայրենակիցներ

Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ սանձազերծվեց պատերազմ, որն աննախադեպ էր՝ ներգրավված ուժերի, միջոցների, սպառազինության քանակի ու տեսակի առումով։ Այն աննախադեպ էր նաև այն տեսանկյունից, որ մեր բանակը, փաստացի, կռվում էր ոչ միայն 10-ը միլիոնանոց Ադրբեջանի զինված ուժերի, այլև Թուրքիայի ռազմական անմիջական մասնակցության և լիարժեք ու անվերապահ քաղաքական, ռազմական ու դիվանագիտական աջակցության, ինչպես նաև մի քանի հազար վարձկան-ահաբեկիչների դեմ։

Մեր բանակը, այս պայմաններում, արեց հնարավորն ու անհնարինը՝ հակառակորդին դիմագրավելու համար։ Հայկական բանակի ամեն մի զինվոր, սպա ու գեներալ Հայրենիքի պաշտպանության համար արեց առավելագույնը՝ անմնացորդ նվիրվելով այդ պայքարին ու կերտելով բազմաթիվ հերոսական պատմություններ։ Այս պատերազմը մեզանից խլեց մեր լավագույն որդիներին, որոնց հիշատակը հավերժ կմնա բոլորիս սրտերում՝ որպես մեր ժամանակների իրական հերոսների։

Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։
Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։

Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։ Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։

Մենք պարտավոր ենք գտնել մեր բոլոր հերոսների մարմիններն ու նրանց, զինվորական պատվով, հողին հանձնել։ Մենք պարտավոր ենք փորձել սփոփել մեր հերոսածին մայրերի ցավն ու բուժել վիրավորների վերքերը։ Մենք պարտավոր ենք վերականգնել մեր բանակի ներուժն ու առավել ամրացնել այն՝ վերածելով գերժամանակակից ու գերմարտունակ մի բռունցքի։ Մեր անելիքները չափազանց շատ են։ Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։

Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»։ 

Հայտարարությունը տարածել է ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։ 

 



Աղբյուր` Panorama.am
Share |

Հարակից հրապարակումներ`

Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

19:44
Սահմանային միջադեպեր չեն արձանագրվել․ ՊՆ
Ապրիլի 12-ին և 13-ին ՀՀ պետական սահմանի հայ-ադրբեջանական շփման գծի ամբողջ երկայնքով օպերատիվ մարտավարական կայուն իրավիճակը չի փոփոխվել:...
Աղբյուր` Panorama.am
19:37
Գերմանիան, որ մեր տղաների վրա զենք է փորձարկել, մեղքի զգացում ընդհարնապես չունի՞․ Միհրան Հակոբյան
Արցախյան վերջին պատերազմի ընթացքում թուրքական Բայրաքթար ԱԹՍ-ները որոշիչ դեր ունեցան մարտական գործողություններում: Այս մասին ֆեյսբուքի իր էջում...
Աղբյուր` Panorama.am
19:30
Հնարք է գտել ՍԴ լեգիտիմ և ոչ լեգիտիմ կազմին առանձնացնելու և ներկայացնելու համար․ Էդգար Ղազարյան
 Սահմանադրական դատարանի կայքը պաշտոնական տեղեկատվություն է տալիս դատարանի լեգիտիմ և ոչ լեգիտիմ դատավորների մասին։ Այս մասին ֆեսբուքի իր...
Աղբյուր` Panorama.am
19:23
ԱՀ ՄԻՊ․ Ադրբեջանական ԶՈւ-երն ակնհայտ խախտել են քաղաքական ամենաբարձր մակարդակի պայմանավորվածությունները
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը ֆեյսբուքի իր էջում գրում է․ «Երեկ այցելել եմ Ասկերանի շրջանի...
Աղբյուր` Panorama.am
19:17
Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված․ Արսեն Բաբայան
Դատախազությունը բացահայտ սոփեստությամբ է զբաղված։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել  է «Հայրենիք» կուսակցության խորհրդի...
Աղբյուր` Panorama.am
19:11
Ջրականի շրջանում հայտնաբերվել է ևս 2 աճյուն․ ԱԻՊԾ
Ջրականի (Ջաբրայիլ) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում Արցախի փրկարարները հայտնաբերել են ևս 2 աճյուն: Այս մասին...
Աղբյուր` Panorama.am
19:06
Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է
Ռոբերտ Քոչարյանի COVID-19 թեստի արդյունքը բացասական է: Այս մասին տեղեկացնում է  ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գրասենյակը։ Ավելի...
Աղբյուր` Panorama.am
19:00
Ի վերջո սա պետություն է, ոչ թե ինչ-որ մեկի հոր դուքանը, որ ում գլխին ինչ փչի՝ անի․ Արշավիր Ղարամյան
Արցախի հերոս, գեներալ-լեյտենանտ Արշավիր Ղարամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Իրավասու պետական մարմինները և պետական պաշտոնատար...
Աղբյուր` Panorama.am
18:54
ԵՊԲՀ-ն և Փարիզի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության ինստիտուտը սերտացնում են համագործակցությունը
Բժշկական համալսարանի ղեկավարությունն այսօր Փարիզի Գուստավ Ռոսի Ուռուցքաբանության ինստիտուտի ներկայացուցիչների հետ հանդիպմանը քննարկեց...
Աղբյուր` Panorama.am
18:48
ՃՈ-ում պետգնումների գործընթացում արձանագրված խախտումները վերացնելու միջնորդագիր է ներկայացվել Ոստիկանապետին
ՀՀ պետական վերահսկողական ծառայության կողմից ՀՀ ոստիկանությունում իրականացած ուսումնասիրությամբ տվյալներ էին ձեռք բերվել 2018թ․հուլիս-օգոստոս...
Աղբյուր` Panorama.am
18:41
Ագարակի մաքսատան մոտակայքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով կա մեկ զոհ
Ապրիլի 13-ին, ժամը 16:07-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ագարակի մաքսատան մոտակայքում հրդեհ է բռնկվել:...
Աղբյուր` Panorama.am
18:36
Պատրաստ ենք օրենքի շրջանակներում քաղաքացիական անհնազանդությունների ճանապարհով գնալ. Տավուշցի գործարարներ
«Եթե համապատասխան արձագանք չլինի, ապա պատրաստ ենք օրենքի շրջանակներում քաղաքացիական անհնազանդությունների ճանապարհով գնալ»,- Տավուշի...
Աղբյուր` Panorama.am
18:30
Ստեփան Դանիելյան. Մենք սա չենք տեսնում, սա ֆանտաստիկ վիճակ է
Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը գրում է. «Միջազգային հարաբերություններում Հայաստանը չունի բարեկամներ, իսկ եթե անկեղծ լինենք, արդեն անգամ...
Աղբյուր` Panorama.am
18:22
Հայաստանը Կանադային չի տրամադրել «Բայրաքթար»-ում կանադական տեխնոլոգիաների կիրառման մասին տեղեկություններ
Կանադան խնդրել է Հայաստանին տրամադրել ցանկացած տեղեկատվություն, որը հնարավորություն կտա ապացուցել կանադական տեխնոլոգիաների կիրառումը Բայրակթար...
Աղբյուր` Panorama.am
18:16
«Գերիները Ադրբեջանի և Թուրքիայի ձեռքին կդառնան շատ լուրջ խաղաքարտ ամենակարևոր զիջումները կորզելու համար»
«Բոլորին ակնհայտ է, որ գերիների գոյությունն ինքնին շատ հետաքրքիր հնարավորություն է ընձեռնում թե Փաշինյանին, թե Ալիևին»,- աուլիսում...
Աղբյուր` Panorama.am
18:10
Սիսիանի ազատամարտիկների պանթեոնում մի կին միանգամից երեք շիրիմի վրա էր լաց լինում. Սրբուհի Գրիգորյան
«Ինձ համար այդ «պուրակ» կոչեցյալի մասին տեղեկատվությունը զարմանալի չէր, առավել զարմանալի են ադրբեջանցիների հետ հիմա համատեղ...
Աղբյուր` Panorama.am
18:04
Քաղաքապետարանը մերժել է 1 մլրդ դոլարի ներդրումային ծրագիրը Կոնդում․ Վահե Էնֆիաջյան
«Պատերազմը և հետպատերազմական ժամանակահատվածը իր հետ բերել է մի շարք խնդիրներ, որոնց մասին առիթներ ունեցել ենք խոսելու»,- այսօր...
Աղբյուր` Panorama.am
17:58
ՔԱԿ. Իրանում գտնվող Բոինգ ինքնաթիռի ինքնաթիռի տեխնիկական վիճակի հետ կապված որևէ փոփոխություն տեղի չի ունեցել
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է՝ իրանական կողմի հետ համագործակցությամբ՝ աշխատանքներ են տարվում «Fly Armenia Airways»...
Աղբյուր` Panorama.am
17:46
AMX. Պետական պարտատոմսերի պահանջարկը 3 անգամ գերազանցել է տեղաբաշխման առաջարկին
Հայաստանի ֆոնդային բորսայում ապրիլի 13-ին տեղի են ունեցել 26 մլրդ դրամ ընդհանուր ծավալով պետական պարտատոմսերի տեղաբաշխման և հետգնման աճուրդներ։...
Աղբյուր` Panorama.am
17:40
Ստրասբուրգում շատ կոշտ ենք խոսելու և լուրջ պրետենզիաներ ենք ներկայացնելու. Մելքումյան
«Հեյդարի Իլհամը՝ Ադրբեջանի ներկայիս բռնապետը երեկ «Նոր հայացք Հարավային Կովկասին» խորագրով ինչ-որ քննարկման ժամանակ այնպիսի...
Աղբյուր` Panorama.am
17:35
Tea Togh. Տողում ծնված, Երևանում նորից կյանք առած թեյը
«Սիրուն», «Անուշ», «Հրաշք» անուններով փնջերը գրեթե ամեն օր նույն հասցեից՝ Ավանի հանրակացարաններից մեկից...
Աղբյուր` Panorama.am
17:27
Արդարացի լուծում չտալու դեպքում՝ պատասխանատու չենք մեր քայլերի համար.Սոֆիա Հովսեփյանը փոխանցեց ծնողների ուղերձը
«Հիմա տեղեկացնում ենք, որ հետո չասեք՝ չեն տեղեկացրել»,-իշխանական պատասխանատուներին դիմեց «Իմ քայլը» խմբակցությունը լքած...
Աղբյուր` Panorama.am
17:21
Կեղծված թվեր
Երեկ ռազմագերիների և անհետ կորած զինծառայողների ծնողները հանդիպել էին Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպմանը ներկա ծնողներից մեկը...
Աղբյուր` Panorama.am
17:16
Գիրք չկարդացող ու գիտելիքն արհամարհող մարդկանց իշխանություն տալը չարիք է. Տարոն Սիմոնյան
«Քանի որ ազգովի դարձել ենք դատավոր, դատախազ, սահմանադրագետ, իրավաբանության ռահվիրա, ես այսօր կխոսեմ ամենամեծ հանցագործություններից մեկի...
Աղբյուր` Panorama.am
17:11
ԱՆ. Մեկնարկել է COVID-19 դեմ պատվաստումների գործընթացը
Ապրիլի 13-ից Հայաստանում սկսվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ լայնածավալ պատվաստումների գործընթացը: Պատվաստման համար...
Աղբյուր` Panorama.am
17:00
ԵԱՀԿ-ն ԽՎ-ն անհանգստացած է Թուրքիայում քրդամետ «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցությունը» լուծարելու քայլերով
ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի մարդու իրավունքների և ժողովրդավարության հանձնաժողովի ղեկավարներն այսօր հայտարարություն են տարածել՝ իրենց...
Աղբյուր` Panorama.am
16:53
Պետք է Ադրբեջանի գեներալիտետի նկատմամբ միջազգային հետախուզում հայտարարենք. Թովմասյան
Խորհրդարանում հայտարարությունների ժամ է։ ԱԺ անկախ պատգամավոր Թագուհի Թովմասյանն իր ելույթում անդրադարձավ երեկ Ադրբեջանում բացված պուրակին, որտեղ...
Աղբյուր` Panorama.am
16:47
Ռուսաստանը Թուրքիային զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները
Ռուսաստանը Թուրքիային և մյուս երկրներին զգուշացնում է չսնել Ուկրաինայի ռազմատենչ տրամադրությունները։ Այդ մասին հայտարարել է Ռուսաստանի ...
Աղբյուր` Panorama.am
16:40
Եթե ընդդիմությունը կարողանում է ճնշում գործադրել Սահմանադրական դատարանի վրա, ապա դուք ո՞վ եք. Գևորգ Պետրոսյան
«Երբ պաշտպանության նախարարության պաշտոնյան դառնում է վազորդ, դասալիք, իր աշխատավայրից դասալքությամբ է զբաղվում՝ մենք ումից և ինչ...
Աղբյուր` Panorama.am
16:32
Արդեն 7 օր է՝ Վանաձորի ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանը հացադուլ է անում. Հովսեփյան
«Արդեն 7 օր է՝ Վանաձորի ՔԿՀ-ում Վահագն Աբգարյանը հացադուլ է անում. նա ունի առողջական շատ լուրջ խնդիրներ»,- այսօր խորհրդարանում ասաց...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան
13:36 17/03/2021

Մեզ տանում են կործանման, մենք պետք է պայքարենք. Տիգրան Հեքեքյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}