Քաղաքական 15:01 11/11/2020 Տարածաշրջան

ՌԴ զինված ուժերի զորամիավորման առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում. Սերգեյ Ռուդսկոյ

Հայաստանն ու Ադրբեջանը դադարեցրել են ռազմական գործողությունները Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում, երկու երկրների զինված ուժերի ստորաբաժանումները կանգնեցվել են իրենց զբաղեցրած սահմաններում: Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր օպերատիվ վարչության պետ գեներալ-գնդապետ Սերգեյ Ռուդսկոյը այդ մասին հայտնել է ասուլիսում, որի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակված է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական կայքէջում:

«Խաղաղապահ զորակազմը հագեցած է ամենաժամանակակից զենքով, ռազմական և հատուկ տեխնիկայով՝ ներառյալ BTR-82A զրահամեքենաները, «Տիգր» և «Թայֆուն» զրահապատ մեքենաները, ինչպես նաև ապահովված են բոլոր անհրաժեշտ պարագաներով:

Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագրերի կատարումը վերահսկելու համար «Հյուսիս» և «Հարավ» պատասխանատվության շրջաններում նախատեսվում է ստեղծել տասնվեց դիտակետ: Դրանք կտեղակայվեն Լեռնային Ղարաբաղի կողմերի շփման գծի երկայնքով և Լաչինի միջանցքով»,-ներկայացնելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում խաղաղապահների տեղակայման գործընթացը՝ հայտնել է Սերգեյ Ռուդսկոյը:

«Այս տարվա նոյեմբերի 10-ի առավոտյան Ուլյանովսկի օդանավակայանից Ռուսաստանի օդատիեզերական ուժերի Իլ -76 և Ան-124 ռազմական տրանսպորտային ինքնաթիռներով սկսվել է խաղաղապահ զորակազմի տեղափոխումը Հայաստանի «Էրեբունի» օդանավակայան:

Օրվա ընթացքում ինքնաթիռների 27 թռիչք է կատարվել: Տեղափոխվել է 414 զինծառայող, 54 միավոր ավտոմոբիլային և հատուկ տեխնիկա, 8 ուղղաթիռ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի երկու համալիր…

Ռուսաստանի Դաշնության Պաշտպանության կառավարման ազգային կենտրոնը կազմակերպել է փոխգործակցություն համապատասխան նախարարությունների և գերատեսչությունների հետ, ինչը հնարավորություն  է տվել արագորեն կազմակերպել խաղաղապահ զորակազմի տեղափոխումը հակամարտության գոտի:

Ներկայիս դրությամբ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի զորամիավորման առաջապահ ստորաբաժանումները վերահսկողություն են հաստատել Լաչինի միջանցքում և Լաչինի ճանապարհի հատվածում  և Լիսոգորսկի պետական  գյուղատնտեսական ֆերմայի մոտ  ժամանակավոր դիտակետերի տեղադրմամբ:

15-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի առաջին խաղաղապահ գումարտակի ստորաբաժանումները «Էրեբունի» օդանավակայանում բեռնաթափվելուց հետո կատարել են երեք հարյուր կիլոմետրանոց երթ և ավարտում են կենտրոնացումը Գորիս բնակավայրի տարածքում: Այս տարվա նոյեմբերի 12-ից  քաղաքացիական բնակչության անվտանգությունն ապահովելու համար նախատեսվում է դիտակետեր տեղակայել «Հարավ» պատասխանատվության այն տարածքում, որտեղ ակտիվ ռազմական գործողություններ էին ընթանում երկու օր առաջ:

Խաղաղապահ առաջադրանքներ իրականացնելու, հնարավոր միջադեպերը կանխելու և Ռուսաստանի զինվորականների անվտանգությունն ապահովելու համար կազմակերպվել է շարունակական փոխգործակցություն Ադրբեջանի և Հայաստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: Ստեղծվել են ուղիղ կապուղիներ:

Հայկական և ադրբեջանական կողմերի հետ համատեղ աշխատանք է կազմակերպվել խաղաղապահ գործողության պարամետրերի հստակեցման ուղղությամբ:

Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբը մարտական տեղումհրամանատարական խումբ է տեղակայել, որը իրականացնում է իրավիճակի շուրջօրյա մոնիթորինգ:

Գլխավոր շտաբը նախատեսել է բոլոր անհրաժեշտ միջոցառումները ռուս զինծառայողների անվտանգությունն ապահովելու համար:

Խաղաղապահ զորակազմի անձնակազմը հասկանում է իրեն հանձնարարված խնդիրների ամբողջ պատասխանատվությունը և պատրաստ է դրանք իրականացնել ձեռք բերված պայմանավորվածություններին համապատասխան»,- հայտարարել է Սերգեյ Ռուդսկոյը:
 



Աղբյուր` Panorama.am
Share |
Տեքստում սխալ կամ վրիպակ նկատելու դեպքում, ուղարկեք խմբագրին հաղորդագրություն` նշելով տվյալ սխալը, այնուհետև սեղմելով Ctrl-Enter:

Լրահոս

20:36
Փաշինյանն ու նրա թիմակիցները սիրում են կրկնել, թե ընդդիմության հայտարարությունները խանգարում են գերիների վերադարձին․ Տիգրան Աբրահամյան
«Հենակետ» վերլուծական կենտրոնի ղեկավար, Արցախի նախագահի անվտանգության հարցերով նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր...
Աղբյուր` Panorama.am
20:32
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մարդատար ավտոմեքենաների համար,ռուսական կողմում կա կուտակված 820 բեռնատար ավտոմեքենա
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
20:29
Արցախում 200 ռուս խաղաղապահներ կրակային պատրաստության զորավարժություն են անցկացրել
 Արցախի Հանրապետությունում   Ռուսաստանի խաղաղապահ զորախմբի զինծառայողները Ստեփանակերտի ուսումնավարժարանում ավարտել են մի շարք...
Աղբյուր` Panorama.am
20:17
Իրանի ԱԳ նախարար Զարիֆը կայցելի Մոսկվա, Բաքու, Երևան և Թբիլիսի
Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը ծրագրում է հաջորդ շաբաթ այցելել Բաքու, Մոսկվա, Երևան և Թբիլիսի: «Պլանավորում եմ...
Աղբյուր` Panorama.am
20:10
Արարտի մարզի ողջ տարածքում ձայնածածկումն ապահովելու համար անհրաժեշտ է 142 էլեկտրաշչակ
Արարատի մարզում 9 նոր շչակ է տեղադրվել, վերանորոգվել է 42-ը: Բնակչության ազդարարումն իրականացվում է լոկալ սկզբունքով: Այս մասին հայտնում է ԱԻՆ...
Աղբյուր` Panorama.am
20:05
Քննարկվել են հայ ռազմագերիներին Հայաստան վերադարձնելու առնչությամբ ռուսական կողմից գործադրվող ջանքերը․ «Լուսավոր Հայաստան»
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը այսօր հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր...
Աղբյուր` Panorama.am
20:03
Մշտապես լինելու է ռեալ վտանգ Սյունիքը տվյալ կետում Հայաստանից կտրելու համար․ Շաքե Իսայան
ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում պատգամավոր Շաքե Իսայանին նույնպես հուզում էր Սյունիքի ճակատագիրը։ Պատգամավորն այս առումով...
Աղբյուր` Panorama.am
20:00
ԱՄՆ-ի և Մեքսիկայի սահմանի վարդագույն ճոճանակը ճանաչվել է «Տարվա դիզայն»
«Ակնհայտ է, որ մենք չպետք է պատեր կառուցենք, այլ կամուրջներ է պետք կառուցել»:
Աղբյուր` Panorama.am
19:52
Դիլիջան-Վանաձոր, Տավուշի մարզի Նոյեմբերյան-Ջուջևան ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները փակ են բեռնատարների համար
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր...
Աղբյուր` Panorama.am
19:42
Արցախում ստեղծված իրավիճակը քննարկվել է Ժոնաթան Լաքոտի հետ
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին: Այս մասին հայտնում են Կառավարությունից։...
Աղբյուր` Panorama.am
19:32
Ինչո՞ւ է կանոնավոր բանակը սյունեցիներին թողել մենակ․ Արտյոմ Ծառուկյանի հարցը՝ Փաշինյանին
ԱԺ-ում Կառավարության հետ հարց ու պատասխանի ընթացքում «Բարգավաճ Հայաստան» խմբակցություն  պատգամավոր Արտյոմ Ծառուկյանը Փաշինյանից...
Աղբյուր` Panorama.am
19:28
Եթե Կոնդն էլ փչացնենք 2800-ամյա Երևանը կզկվի զբոսաշրջիկներին ներկայանալի լինելուց ․ Տիգրան Գալստյան
Երևանի Կոնդ թաղամասում, առանց հնագիտական պեղումներ իրականացնելու ու ուսումնասիրելու ինչպե՞ս կարելի է ճարտարապետական նախագծի մրցույթ հայտարարել:...
Աղբյուր` Panorama.am
19:16
Արցախում քննարկվել է արտաքին քաղաքականության գերակա ուղղություններում ԱԳՆ գործունեությունը
Հունվարի 20-ին Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը խորհրդակցություն է անցկացրել արտաքին գործերի նախարարության ղեկավար կազմի...
Աղբյուր` Panorama.am
19:08
Դատարանը քաղաքագետին պարտավորեցրել է հրապարակավ հերքել Յուրի Խաչատուրովի մասին իր ասածները
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը քաղաքագետ Ստեփան Գրիգորյանին պարտավորեցրել է 1 ամսվա ընթացքում հերքել 2018 թ. հուլիսի 30-ին...
Աղբյուր` Panorama.am
18:56
44-օրյա պատերազմը ինձ համար անհասկանալի կամ լավ էլ հասկանալի բեմադրություն էր․պատգամավոր
ԱԺ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Արայիկ Աղաբաբյան հարց ուղղեց Փաշինյանին․ «Մասնակցել եմ պատերազմական գրեթե բոլոր...
Աղբյուր` Panorama.am
18:54
Ի՞նչ ասեմ, Լավրովը ճիշտ էր․ Իրավապաշտպան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Երեկ առաջարկել էի ուսապարկերի գիտական դասակարգում՝  (1) ինտելեկտուալ...
Աղբյուր` Panorama.am
18:45
Հունվարի 1-ից ԵԱՏՄ պետություններում բոլոր դեղորայքների գրանցումը իրականացվում է միասնական օրենքներով․ Պուտին
Համաճարակի պայմաններում անհրաժեշտ է արդյունավետ կերպով համակարգել ԵԱՏՄ անդամ երկրների ջանքերը, այդ թվում նաև դեղորայքային շրջանառության...
Աղբյուր` Panorama.am
18:34
«Նախկինում ոչ մի անգամ այսպիսի ծավալով գերիների վերադարձ տեղի չի ունեցել»
«Հունվարի 11-ին մենք ականատես եղանք, որ դուք, պարո՛ն Փաշինյան, այլևս ընդունակ չեք պաշտպանել ՀՀ շահերը։ Ըստ այդմ, ինչո՞ւ չեք հեռանում՝...
Աղբյուր` Panorama.am
18:34
Վերջը հրաժարական տալո՞ւ եք, թե՞ ոչ․ Ուրիխանյանը՝ Փաշինյանին
«Հարց-պատասխանի ողջ տևողությունը տպավորություն է ստեղծում, որ վարչապետի և կառավարության հրաժարականի հարցը քաղաքական  օրակարգից դուրս...
Աղբյուր` Panorama.am
18:27
Պետական մարմինների աշխատակիցների միջև կանցկացվի հրաձգության հանրապետական մրցույթ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը պետական մարմինների աշխատողների շրջանում առողջարարական ու մարզական աշխատանքները...
Աղբյուր` Panorama.am
18:15
Դուք իմ հարցի հասցեատերը չեք, խնդրում եմ զբաղեցնել Ձեր տեղը. Անի Սամսոնյանը՝ փոխվարչապետին
«Պարո՛ն Փաշինյան, նոյեմբերի 10-ից հետո, երբ  եռակողմ հայտարարությունն արդեն իրողություն էր, դուք իրականացրել եք եղած ինը կետերից...
Աղբյուր` Panorama.am
17:52
Ջանջուղազյանը հրաժարվեց պատասխանել՝ արդյո՞ք համահայկական հիմնադրամից նոր գումարներ կփոխանցվեն Կառավարությանը
«Պատերազմի օրերին «Հայաստան» համահայկական հիմնադրամին փոխանցվել է շուրջ 170 մլն դոլար գումար։ Խնդրում եմ ներկայացրեք՝...
Աղբյուր` Panorama.am
17:47
Ավտոճանապարհներին արգելափակվել է 117 տրանսպորտային միջոց
Եղանակային պայմաններով և այլ գործոններով պայմանավորված՝ հունվարի 19-ից 20-ը Երևան քաղաքում, Արագածոտնի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Վայոց ձորի...
Աղբյուր` Panorama.am
17:42
Թրամփը լքել է Սպիտակ տունը
Այսօր առավոտյան նորընտիր նախագահ Ջո Բայդենի երդմնակալությունից ժամեր առաջ, Դոնալդ Թրամփը լքել է Սպիտակ տունը: Լենտա.ռու-ի հաղորդմամբ, այս պահը...
Աղբյուր` Panorama.am
17:39
Ղազինյան. Ավելի ցայտուն օրինակ է Շուշին
«Մեկ Հայաստան» կուսակցության նախագահ Արթուր Ղազինյանը գրում է. «Ինչու՞ ունեցանք այսքան զոհեր կամ հնարավո՞ր էր խուսափել...
Աղբյուր` Panorama.am
17:29
Ո՞վ և ինչի՞ վրա հիմնվելով է որոշել երկրի շահի առկայությունը ճանապարհների բացման դեպքում.Արկադի Խաչատրյան
 Կառավարության հետ հարցունպատասխանի ժամանակ «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր  Արկադի Խաչատրյանը հարց ուղղեց...
Աղբյուր` Panorama.am
17:28
Ճանապարհի ու երկաթգծի ապաշրջափակման հարցերով տեսակետներ ենք փոխանակել ռուսական կողմի հետ․ փոխվարչապետ
«Հունվարի 11-ի փաստաթղթից հետո ռուսական «Կոմերսանտ» պարբերականը, հղում կատարելով ադրբեջանական իր աղբյուրներին, գրեց, որ...
Աղբյուր` Panorama.am
17:06
Ի՞նչ ենք մենք հակադրում Ադրբեջանի սպառնալիքներին. պատգամավորը՝ Փաշինյանին
«Պատերազմից հետո Ադրբեջանում հակահայկական ատելության խոսքի հռետորաբանությունն ահագնացել է, կան և՛ սպառնալիքներ, և՛ վտանգներ։ Հարց է...
Աղբյուր` Panorama.am
16:53
ՄԻՊ. Ադրբեջանի հետ սահմանների որոշման գործընթացը պետք է անհապաղ դադարեցվի
Հայաստանի Մարդու Իրավունքների Պաշտպան Արման Թաթոյանը հայտարաույմ է, որ  Ադրբեջանի հետ Հայաստանի սահմանների որոշման կամ ճշգրտման [ինչ էլ որ...
Աղբյուր` Panorama.am

Տեսանյութեր

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան
14:52 19/01/2021

Ռոբերտ Քոչարյանը ամեն ինչ փորձել է անել իր խորհուրդներով, բայց Արցախի նախագահը նույնիսկ հարկ չհամարեց հանդիպել. Լևոն Քոչարյան

Հետևեք մեզ և ծանոթացեք թարմ լուրերին!

Ամենից շատ կարդացված նյութեր

{"core.blocks.header.spell_message1":"\u0546\u0577\u057e\u0561\u056e \u057d\u056d\u0561\u056c\u0568` ","core.blocks.header.spell_message2":"\u0548\u0582\u0572\u0561\u0580\u056f\u0565\u055e\u056c \u0570\u0561\u0572\u0578\u0580\u0564\u0561\u0563\u0580\u0578\u0582\u0569\u0575\u0578\u0582\u0576 \u057d\u056d\u0561\u056c\u056b \u0574\u0561\u057d\u056b\u0576:"}