Ալեն Ղևոնդյան. Հիմա հասկացա՞ք «քաղաքական կինոյի» խորքային և իրական իմաստը...
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը գրում է.
«Հիմա հասկացա՞ք, թե հող հանձնողն ով էր,
Հիմա հասկացա՞ք ժողովրդին սև ու սպիտակ բաժանելու իմաստը, որ ուժերի կոնսոլիդացիա չլինի,
Հիմա հասկացա՞ք, թե ֆեյքերի ֆաբրիկաները ինչի էին բուծում (ֆեյքեր հասկացաք, թե էդ 120-150000 դրամը ինչի եք ստանում),
Հիմա հասկացա՞ք ԱԱԾ պետերին ինչու էր էդքան արագ փոխում,
Հիմա հասկացա՞ք ինչի էր բոլոր գործընկերների հետ կոնֆլիկտի գնում. որ հետո արտաքին աշխարհի վրա գցի իր անելիքը,
Հիմա հասկացա՞ք երկու տարի առաջ սկսված «քաղաքական կինոյի» խորքային և իրական իմաստը...
Ի դեպ, մինչ օրս «Իմ քայլ»-ի որևէ պատգամավոր և ՀՀ կառավարության որևէ անդամ֊նախարար մանդատ չի դրել, դիմում չի գրել, այսինքն՝ դա ո՞նց հասկանանք՝ դուք կրում եք երկրի դավադիր կապիտուլյացիայի պատասխանատվությունը։
Մտածեք սրա մասին»։
Հարակից հրապարակումներ`
- Քաղաքագետ. Մավրը կատարեց իր գործը. Մավրը կարող է հեռանալ
- Ալեն Ղևոնդյան. Ինչևէ։ Իրավիճակը պետք է փոխել