Արթուր Վանեցյան. Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ
«Ցավոք սրտի, մենք չկարողացանք կանխել մեր դավաճանական իշխանությունների՝ արյունով գծված մեր սահմանները մեկ գրչի հարվածով թուրքին հանձնելու դավադիր ծրագիրը»,- Ազատության հրապարակում հանրահավաքում ունեցած ելույթում ասաց «Հայրենիք» կուսակցության ղեկավար Արթուր Վանեցյանը։
Նա հիշեցրեց, որ դեռ մեկ տարի առաջ հրապարակային կոչ է արել՝ «ասացի Նիկոլ, կանգ առ, երկիրը տանում ես կործանման»։
«Չլսեց, եկանք, հասանք այս հանգրավանին։ Այսօր ևս մեկ անգամ ասում եմ՝ Նիկոլ, կանգ առ, մի ծախի մեր հայրենիքը, մի ծախի մեր երկիրը»,- ասաց Ա. Վանեցյանը։
Նա շեշտեց, որ այստեղ հավաքվել են ոչ թե իշխանափոխության համար, այլ մեկ նպատակով և այդ նպատակը մեր երկիրը, Արցախը, մեր ինքնությունը, արժանապատվությունը փրկելն է։
«Հայ ազգը երբեք չի ընկրկելու, հայ ազգը հաղթող ազգ է, հայ ազգը հաղթելու է»,- ասաց նա։
Արթուր Վանեցյանը հայտնեց, որ չեն գնալու տուն, կանգնելու են մինչև վերջ, մինչև հասնեն երկրի փրկությանը։
«Ամեն օրը, ժամը, վայրկյանը կործանարար կարող է լինել։ Գործակալական ցանցերը, արտաքին ուժերը, որոնք 2,5 տարում փորձում էին ոչնչացնել մեր ազգային ինքնությունը, ազգային արժեքներն, այսօր ավելի կարճ ճանապարհով՝ Արցախով, այս անիմաստ հրահրած պատերազմի արդյունքում 44 օր բոլորին խաբելով, բերեցին կործանեցին, կոտորեցին հազարավոր երիտասարդների։ Մենք իրավունք չունենք այդ երեխաների, տղաների, մեր ընկերների, հայրերի, զավակների համար, այստեղից մի քայլ հեռու գնալու։ Մենք պայքարում ենք հանուն իրենց հիշատակի և մեր պայքարը տանելու ենք մինչև վերջ և այդ վերջը շատ մոտ է»,- ասաց Արթուր Վանեցյանը։
Հարակից հրապարակումներ`
- Թողնում ենք տարածքն ու գնում տներով (լրացվում է)
- Հայ ժողովրդի վաղվա օրն է վտանգված. միացեք մեզ. Արծվիկ Մինասյան
- Նիկոլի թողած ժառանգությունը սարսափելի է, բայց պետք է փոխենք այն. Սաղաթելյան
- Վանեցյան. Քաղաքական ուժերը կպարտադրեն Նիկոլ Փաշինյանին հեռանալ
- Թուրքի առաջ կզել, եկել Երևանի կենտրոնում հայերից վրե՞ժ ես լուծում. Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին
- Վանեցյան. Նիկոլ Փաշինյանի ճակատին ամբողջ կյանքում դաջվեց դավաճանի պիտակը
- Արթուր Վանեցյան. Հայտնի օլիգարխների թիկնապահներին ԱԱԾ համազգեստ են հագցնում, որ ընդդիմադիրներին ձերբակալեն
- Բոլորս դեպի Ազատության հրապարակ․ Արթուր Ղազինյան
Լրահոս
Տեսանյութեր
Սա քաղաքական գործընթաց է, անթույլատրելի քաղաքական որոշումներ. Թաթոյանը՝ սահմանազատման մասին