Պոմպեոն այց կկատարի 7 երկրներ՝ ներառյալ Թուրքիա ու Վրաստան
ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն նախօրեին հայտարարեց յոթ երկրներ այցերի մասին, որոնք շնորհավորել են նորընտիր նախագահ Ջո Բայդենին՝ չնայած Դոնալդ Թրամփի կողմից արդյունքների չընդունումը։ Այս մասին գրում է France 24-ը։
Պոմպեոն հայտնել է, որ ուրբաթ օրը կմեկնի Փարիզ, այնուհետև Թուրքիա և Վրաստան` նախքան Երուսաղեմ այցելելը և Պարսից ծոցի արաբական երեք դաշնակից երկրներ՝ Սաուդյան Արաբիա, Արաբական Միացյալ Էմիրություններ և Կատար:
«Այցերի ընթացքում քննարկվելու է Թրամփի՝ Մերձավոր Արևելքում խաղաղություն և համագործակցություն հաստատելու պատմական ջանքերը», - լրագրողներին ասել է Պոմպեոն:
Լրահոս
Տեսանյութեր
Ամեն սարի գլխին, փեշին, անտառներում հայկական հետքեր են. Քաշաթաղի հուշարձանները՝ մեկ գրքում