Քաղաքագետ. «Իմ Քայլի» պատգամավորներն ունեն մի ելք՝ հայտարարեն, որ այլևս Նիկոլին չեն սատարում
««Իմ Քայլի» պատգամավորներին,
Նիկոլը հերթական անգամ Երևանն արյան է ուզում տանել: Արցախից շուտով մի զանգված է մուտք գործելու Հայաստանում, որն արդեն միտինգներ չի անելու:
Նա պետք է շտապ հեռանա, որ գործընթացները քաղաքական հուն մտնեն, այլապես ոչ քաղաքական եղանակով են պրոցեսները զարգանալու, ինչն ամենավտանգավորն է այս փուլում: Այլընտրանք չկա:
Նաև բանակցային պրոցեսում սթափ ու գիտակից մարդիկ են պետք, ինչն այժմ ամենակարևորն է:
«Իմ Քայլի» պատգամավորներն ապաքաղաքական ու կամքից զուրկ մարդիկ են ու լավ չեն հասկանում, որ իրենք, յուրաքանչյուրն անձնապես, առանձին առանձին նույնպես կրում է այս ամենի պատասխանատվությունը: Հույս չունենաք, որ կարող է ամեն ինչ հանգստանալ:
Դա չի լինելու:
Հիմա նրանք ունեն մի ելք, հայտարարեն, որ այլևս Նիկոլին չեն սատարում ու միանան նրա հրաժարականի պահանջին:
Շտապ: Հետո զղջալու եք բաց թողնված հնարավորության համար»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
Հարակից հրապարակումներ`
- Արցախը դառնում է աշխարհի կարևորագույն աշխարհքաղաքական հանգույցներից մեկը. քաղաքագետ
- Քաղաքագետ. Մավրը կատարեց իր գործը. Մավրը կարող է հեռանալ
- Արցախի ՄԻՊ-ը ծանոթացել է ազատազրկված անձանց պահման պայմաններին
Լրահոս
Տեսանյութեր
Անահիտ աստվածուհու արձանը կցուցադրվի Հայաստանի պատմության թանգարանում պահվող բացառիկ նմուշների հետ