Վանեցյան. Քաղաքական ուժերը կպարտադրեն Նիկոլ Փաշինյանին հեռանալ
«Քաղաքական գործընթաց կլինի, և քաղաքական ուժերը կպարտադրեն Նիկոլ Փաշինյանին հեռանալ»,- «Պրեսսինգ» հաղորդաշարում հայտարարեց ԱԱԾ նախկին տնօրեն, գենարալ-մայոր, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, իշխանափոխություն չեն իրականացնելու հակասահմանադրական եղանակով։
Նրա խոսքով, քաղաքական ուժերն ունեն այնքան կամք, ներուժ, հասարակության ստվար զանգվածի աջակցություն, որ կկարողանան ստիպել Փաշինյանին ինքնակամ հրաժարական ներկայացնել։
Վանեցյանը հիշեցրեց, որ պատերազմի սկսելու հենց առաջին օրը քաղաքական բոլոր կուսակցությունները ցուցաբերեցին միասնականություն, աջակցեցին բանակին, իշխանություններին։
«Անգամ այդ ընթացքում կալանավորվեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, բայց ակնհայտ քաղաքական հետապնդումը մենք չբարձրաձայնեցինք այլևս։ Այդ միասնականության մասին անգամ Նիկոլ Փաշինյանը, իր զարմանս ինձ ու բոլորին, ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ ընդդիմադիր ուժերը ցուցաբերեցին բացառիկ միասնականություն, այնուհետև Սուրեն Պապիկյանը՝ ՔՊ վարչության նախագահն իր շնորհակալությունը հայտնեց ընդդիմադիր ուժերին, որից հետո, հասկանալով, որ իրենց ապաշնորհ կառավարման արդյունքում ունենում ենք ցավալի կորուստներ, Նիկոլ Փաշինյանն իր խասյաթի համաձայն, սկսեց մեղավորներ փնտրել, և ո՞ւմ պետք է գտնի, իհարկե, իր ընդդիմախոսներին»,- ասաց նա։
Հարակից հրապարակումներ`
- Վանեցյան. Նիկոլ Փաշինյանի ճակատին ամբողջ կյանքում դաջվեց դավաճանի պիտակը
- Արթուր Վանեցյան. Հայտնի օլիգարխների թիկնապահներին ԱԱԾ համազգեստ են հագցնում, որ ընդդիմադիրներին ձերբակալեն
- Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը քրոնիկ ստախոս է, ստում է ցանկացած առիթով
- Արթուր Վանեցյան. Միակ մեղավորը Հայաստանում այսօր պաշտոնավարող դավաճանների խմբակն է